Հարկավոր է լրջորեն մտածել հայ-իրանական արտադրության ստեղծման մասին՝ թե՛ իրանական, թե՛ ԵԱՏՄ շուկաների համար. փորձագետ

Հայաստանն այս անգամ չպետք է բաց թողնի Իրանի հետ գործընկերությունն ամրապնդելու հնարավորությունը։ Այս մասին «Հայաստանը ԵԱՏՄ-ում. ինտեգրացիոն գործընթացի ընթացիկ արդյունքներն ու տեսանելի հեռանկարները» մամուլի ասուլիսում ասել է ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի Ռուսաստանյան հետազոտությունների կենտրոնի տնօրեն, Եվրասիական փորձագիտական ակումբի համակարգող Արամ Սաֆարյանը՝ մեկնաբանելով ԵԱՏՄ-Իրան ազատ առեւտրի մասին լիաչափ համաձայնագիրը, որը ստորագրվել է երեկ Սանկտ Պետերբուրգում, Եվրասիական բարձրագուն տնտեսական խորհրդի նիստում։

Սաֆարյանի խոսքով՝ Ռուսաստան վերարտահանման փորձը, որը վերջին երկու տարում կուտակել է Հայաստանը, այժմ կարող է օգնել նաեւ Իրանի հետ հարաբերություններում, որպեսզի իրանական շուկան հագեցնի ժամանակակից, բարձրտեխնոլոգիական ապրանքներով. «Ակնհայտ է, որ վերջին մեկ-երկու տարում Իրանը հատուկ հետաքրքրություն է ցուցաբերում ոչ միայն Եվրասիական միության հանդեպ ընդհանրապես, այլեւ Հայաստանի հանդեպ մասնավորապես։ Իրան-ԵԱՏՄ արտոնյալ առեւտրի մասին ժամանակավոր համաձայնագիրը Հայաստանի համար ըստ էության այդպես էլ չի գործարկվել։ Ռուսաստանի հետ առեւտուրն այդ տարիներին ավելացել է 76 տոկոսով, բայց Հայաստանի հետ նման զարգացում չի նկատվում»։

Իր հերթին տնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար, Եվրասիական փորձագիտական ակումբի անդամ Թաթուլ Մանասերյանը նշել է, որ հայ-իրանական սահմանին առայժմ ենթակառուցվածք չկա՝ թե՛ լոգիստիկ, թե՛ բեռների ապահովագրման. «Բացի այդ, հարկավոր է, վերջապես, լրջորեն մտածել Իրանի հետ համատեղ ձեռնարկություններ ստեղծելու մասին՝ թե՛ իրանական, թե՛ ԵԱՏՄ շուկաների համար։ Նման նախաձեռնություններ առայժմ բխում են միայն իրանական կողմից, իսկ հիմա դրանք պետք է երկկողմանի լինեն։ Այդ արտադրությունների ստեղծման մեջ պետք է ներգրավել ոչ միայն Իրանի, այլեւ Ռուսաստանի եւ ԵԱՏՄ այլ երկրների բիզնեսը»։

news.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Տնտեսության փորձագիտական վերլուծություններ
• Գերմանիայում կարծում են, որ հանածո վառելիքի դարաշրջանը մոտենում է ավարտին• Հայաստանի և Սաուդյան Արաբիայի միջև մի շարք ոլորտներում փոխգործակցության ներուժ կա. տնտեսագետ• Տնտեսագետ. Ի՞նչն է խանգարում Հայաստանին կրկնապատկել պաշտպանական ծախսերը• Տնտեսագետ. 5-6 տարվա ընթացքում կրթությունը Հայաստանում թանկացել է 20-30 տոկոսով• ԵՄ-ի և ԱՄՆ-ի խոստացած աջակցությունը կարող է տնտեսական նոր հնարավորություններ ընձեռել Հայաստանին. տնտեսագետ• Հայ-ղազախական հարաբերությունները վերջին տարիների կտրվածքով ունեն բավականին լուրջ զարգացում․ Թաթուլ Մանասերյան• Ամուլսարի ոսկու հանքը ենթադրաբար կսկսի շահագործվել կամ այս տարեվերջին, կամ 2025 թ. սկզբին. Բաբկեն Թունյան• ՄՊՀ-ն հրապարակել է ՀՊՏՀ «Ամբերդ» հետազոտական կենտրոնի հետ համատեղ իրականացված ծխախոտի արտադրանքի ոլորտի ուսումնասիրությունը• Ի՞նչ ստանդարտների պետք է բավարարի ընկերությունը Լոնդոնի ֆոնդային բորսայում ցուցակվելու համար․ պատասխանել է փորձագետը

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն