• Armenianeconomy.com

Երևանի քաղաքապետը հանդիպել է Համաշխարհային բանկի ներկայացուցիչների հետ

Երևանի քաղաքապետը հանդիպել է Համաշխարհային բանկի ներկայացուցիչների հետ

Ֆինանսական կառավարման համակարգի ուսումնասիրության հետ կապված հարցեր են քննարկվել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի և Համաշխարհային բանկի Եվրոպայի և կենտրոնական Ասիայի տարածաշրջանի ֆինանսական կառավարման գծով տարածաշրջանային ղեկավար Սուքեյնա Կանեի հուլիսի 12-ի հանդիպման ժամանակ:

Ողջունելով հյուրին՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը նախ շնորհակալություն է հայտնել Համաշխարհային բանկին Երևանի քաղաքապետարանի ֆինանսական կառավարման համակարգի գնահատմանն աջակցելու համար և համոզմունք հայտնել, որ համատեղ ծրագրերն առաջիկայում ևս շարունակական կլինեն. «Ուզում եմ շնորհակալություն հայտնել Համաշխարհային բանկի հետ տարբեր ոլորտներում մեր արդյունավետ համագործակցության համար: Քաղաքի ֆինանսական կառավարման համակարգերի արդյունավետության ապահովումը մեզ համար գերակա խնդիր է, և մեր նպատակն է, որ մայրաքաղաքի ֆինանսական կառավարման համակարգերը լինեն օրինակելի և համապատասխանեն միջազգային չափորոշիչներին ու լավագույն փորձին»,- նշել է Տարոն Մարգարյանը:

Համաշխարհային բանկի Եվրոպայի և կենտրոնական Ասիայի տարածաշրջանի ֆինանսական կառավարման գծով տարածաշրջանային ղեկավարն էլ իր հերթին, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, ընդգծել է, որ Երևանի քաղաքապետարանը Համաշխարհային բանկի համար վստահելի և լուրջ գործընկեր է. «Քաղաքի ֆինանսական կառավարման համակարգերի արդյունավետության ապահովման հարցում Երևանի քաղաքապետարանի ունեցած հետաքրքրությունն ու պատրաստակամությունն արդեն մեծ քայլ են ոլորտում հաջողություններ գրանցելու համար: Երկխոսության ու համագործակցության առումով այսօր բարենպաստ դաշտ է ապահովված, ինչն անպայման կտա իր դրական արդյունքները»,- նշել է Սուքեյնա Կանեն:

Հանդիպման վերջում քաղաքապետ Տարոն Մարգարյանը մեկ անգամ ևս համոզմունք է հայտնել, որ բոլոր այն խնդիրները, որոնք այսօր առաջադրված են քաղաքապետարանի կողմից՝ համատեղ աշխատանքի ու համագործակցության արդյունքում լուծումներ կստանան:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Միջազգային համագործակցություն
• Հայաստանն ու Իրանը պլանավորում են օպերատիվ կապ ստեղծել Մեղրիի և Նորդուզ անցակետերի միջև• Հայաստանն ընդգրկվել է ՄԱԿ ԶՀԿ գործադիր խորհրդի կազմում• Վահան Քերոբյանն ընդունել է Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Յուն Ֆանին• Վահան Քերոբյանը չինական ընկերություններին հրավիրել է մասնակցել Հայաստանում նախատեսվող նոր նախագծերի• Հայկ Չոբանյանը Ճապոնիայի դեսպանի հետ քննարկել է համագործակցության մի շարք հնարավորություններ• Նուր-Սուլթանում կայացել է տնտեսական համագործակցության հարցերով հայ- ղազախական միջկառավարական հանձնաժողովի 8-րդ նիստը• Արտաշատ-Մեղրի ճանապարհ, ներդրումային ծրագրեր, նոր չվերթներ․ Իրանի նախարարը ներկայացնում է համատեղ նախագծերը• ԵԱՏՄ-ի ղեկավարներն ընդհանուր շուկայում գազի գների եւ սակագների հարցին կվերադառնան երկրորդ կիսամյակում• Վաչե Տերտերյանը ԶՖԳ ներկայացուցիչների հետ քննարկել է ջրամբարաշինության ծրագրերի իրականացումը

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

In Tour Expo 2018СТРОИТЕЛЬСТВО И ИНТЕРЬЕР 2018
Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն