• Armenianeconomy.com

Երևանյան պատվիրակության անդամներն այցելել են Ռիգայի քաղաքային տրանսպորտի կառավարման ընկերություն և տեսահսկման կենտրոն

Երևանյան պատվիրակության անդամներն այցելել են Ռիգայի քաղաքային տրանսպորտի կառավարման ընկերություն և տեսահսկման կենտրոն

Պաշտոնական այցով Ռիգայում գտնվող Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորած պատվիրակության անդամներն այցելել են Ռիգայի քաղաքային տրանսպորտի կառավարման ընկերություն:

Հանդիպման շրջանակում ընկերության ներկայացուցիչները երևանյան պատվիրակության անդամներին են ներկայացրել Ռիգայում գործող տրանսպորտի համալիր կառավարման մոտեցումներն ու առանձնահատկությունները: Բանախոսների հավաստմամբ' 2007թ-ից ներդրված համակարգն, ըստ էության, լիովին կանոնակարգել է ամբողջ դաշտը, այդ թվում' հնարավորություն ընձեռելով ապահովելու հարմարավետ և լիարժեք ծառայություններ:

Երևանյան պատվիրակության անդամների խնդրանքով՝ ընկերության ներկայացուցիչները մանրամասնել են նաև ավտոկայանատեղիների կազմակերպման գործընթացը, հատկանշելով, որ շուտով նախաձեռնելու են քաղաքի արվարձաններում ավտոկայանատեղիների կազմակերպում, ինչը մեծապես կնպաստի Ռիգայի տրանսպորտայի հոսքերի բեռնաթափմանը:

Այնուհետ երևանյան պատվիրակության անդամներն այցելել են նաև Ռիգայի քաղաքային տեսահսկման կենտրոն: Ներկայացնելով համակարգի աշխատանքը՝ կենտրոնի ներկայացուցիչները նշել են, որ շուրջ 100 տեսախցիկներով կազմակերպվող շուրջօրյա աշխատանքների շնորհիվ լիովին ապահովվում է քաղաքի անվտանգությունը: Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ երևանյան պատվիրակության անդամներն իրենց հերթին նշել են, որ «Անվտանգ քաղաք» ծրագրի շրջանակում Երևանում ևս գործում է տեսահսկման համակարգ և որ այն իսկապես լավ գործիք է քաղաքն առավել անվտանգ դարձնելու համար: Երկու քաղաքների համագործակցության շրջանակում կողմերը պայմանավորվել են նաև, անհրաժեշտության դեպքում, կազմակերպել նաև փորձի փոխանակում:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Միջազգային համագործակցություն
• Հայաստանն ու Իրանը պլանավորում են օպերատիվ կապ ստեղծել Մեղրիի և Նորդուզ անցակետերի միջև• Հայաստանն ընդգրկվել է ՄԱԿ ԶՀԿ գործադիր խորհրդի կազմում• Վահան Քերոբյանն ընդունել է Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Յուն Ֆանին• Վահան Քերոբյանը չինական ընկերություններին հրավիրել է մասնակցել Հայաստանում նախատեսվող նոր նախագծերի• Հայկ Չոբանյանը Ճապոնիայի դեսպանի հետ քննարկել է համագործակցության մի շարք հնարավորություններ• Նուր-Սուլթանում կայացել է տնտեսական համագործակցության հարցերով հայ- ղազախական միջկառավարական հանձնաժողովի 8-րդ նիստը• Արտաշատ-Մեղրի ճանապարհ, ներդրումային ծրագրեր, նոր չվերթներ․ Իրանի նախարարը ներկայացնում է համատեղ նախագծերը• ԵԱՏՄ-ի ղեկավարներն ընդհանուր շուկայում գազի գների եւ սակագների հարցին կվերադառնան երկրորդ կիսամյակում• Վաչե Տերտերյանը ԶՖԳ ներկայացուցիչների հետ քննարկել է ջրամբարաշինության ծրագրերի իրականացումը

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

In Tour Expo 2018СТРОИТЕЛЬСТВО И ИНТЕРЬЕР 2018
Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն