• Armenianeconomy.com

Սանկտ Պետերբուրգում կկառուցվի «Երևան» առևտրի տուն

Սանկտ Պետերբուրգում կկառուցվի «Երևան»  առևտրի տուն

ՌԴ հյուսիսային մայրաքաղաքում Երևանի օրերի պաշտոնական միջոցառումների շրջանակում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի և Սանկտ Պետերբուրգի փոխնահանգապետ Իգոր Գոլիկովի մասնակցությամբ կայացել է Սանկտ Պետերբուրգում «Առևտրի տուն «Երևան»» առևտրա-հյուրանոցային համալիրի հիմնարկեքի արարողությունը:

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ներկաներին ուղղված ողջույնի խոսքում նշել է, որ երկու քաղաքների միջև համագործակցության կարևորագույն ուղղություններից մեկն էլ ներդրումային ծրագրերի իրականացումն է: Այս համատեքստում է նաև Սանկտ Պետերբուրգում «Երևան» առևտրի տան կառուցումը. «Այսպիսով, Սանկտ Պետերբուրգում կունենանք ևս մեկ ճարտարապետական շինություն, որն իր բնույթով կլինի հայերին, Հայաստանը և Երևանը խորհրդանշող յուրօրինակ կառույց: Մեր համագործակցության շրջանակում առաջիկայում «Սանկտ Պետերբուրգ» հյուրանոցային համալիր կառուցելու նպատակով Երևանում նույնպես տարածք կտրամադրվի, որն իր հերթին կդառնա ՌԴ հյուսիսային մայրաքաղաքի յուրովի ներկայությունը Հայաստանի մայրաքաղաքում: Ես համոզված եմ, որ այս երկու կառույցները ևս մեկ խթան կհանդիսանան ինչպես երկու քաղաքների, այնպես էլ երկու ժողովուրդների անկեղծ բարեկամության էլ ավելի ամրապնդման համար»,- նշել է Տարոն Մարգարյանը:

Երևանի քաղաքապետն ու Սանկտ Պետերբուրգի փոխնահանգապետը կառուցվելիք շենքի հիմքում տեղադրել են առևտրա-հյուրանոցային համալիրի հիմնարկեքի առիթով Երևանի քաղաքապետի և Սանկտ Պետերբուրգի նահանգապետի՝ սերունդներին ուղղված համատեղ խորհրդանշական ուղերձը, որում Տարոն Մարգարյանն ու Գեորգի Պոլտավչենկոն վստահություն էին հայտնել, որ «Երևան» առևտրի տունն իր ուրույն դերակատարումը կունենա երկու քաղաքների միջև ջերմ ու բարեկամական կապերն էլ ավելի ամրապնդելու և ընդլայնելու գործում:

Սույն համալիրի կառուցումն, ի դեպ, իրականացվում է Երևանի քաղաքապետարանի և Սանկտ Պետերբուրգի կառավարության միջև ստորագրված առևտրատնտեսական, գիտատեխնիկական և հումանիտար ոլորտներում 2011-2014թթ. համագործակցության ծրագրի շրջանակում:

Որպես ծրագրի շարունակականության ապահովում՝ պայմանավորվածություն է ձեռք բերվել Սանկտ Պետերբուրգի Նևսկի շրջանում ավելի ուշ կառուցել նաև 24-հարկանի բազմաֆունկցիոնալ համալիր:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Միջազգային համագործակցություն
• Հայաստանն ու Իրանը պլանավորում են օպերատիվ կապ ստեղծել Մեղրիի և Նորդուզ անցակետերի միջև• Հայաստանն ընդգրկվել է ՄԱԿ ԶՀԿ գործադիր խորհրդի կազմում• Վահան Քերոբյանն ընդունել է Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Յուն Ֆանին• Վահան Քերոբյանը չինական ընկերություններին հրավիրել է մասնակցել Հայաստանում նախատեսվող նոր նախագծերի• Հայկ Չոբանյանը Ճապոնիայի դեսպանի հետ քննարկել է համագործակցության մի շարք հնարավորություններ• Նուր-Սուլթանում կայացել է տնտեսական համագործակցության հարցերով հայ- ղազախական միջկառավարական հանձնաժողովի 8-րդ նիստը• Արտաշատ-Մեղրի ճանապարհ, ներդրումային ծրագրեր, նոր չվերթներ․ Իրանի նախարարը ներկայացնում է համատեղ նախագծերը• ԵԱՏՄ-ի ղեկավարներն ընդհանուր շուկայում գազի գների եւ սակագների հարցին կվերադառնան երկրորդ կիսամյակում• Վաչե Տերտերյանը ԶՖԳ ներկայացուցիչների հետ քննարկել է ջրամբարաշինության ծրագրերի իրականացումը

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

In Tour Expo 2018СТРОИТЕЛЬСТВО И ИНТЕРЬЕР 2018
Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն