• Armenianeconomy.com

Տարոն Մարգարյանի հրավերով Մարսելի քաղաքապետ Ժան-Կլոդ Գոդենը պաշտոնական այցով աշնանը կայցելի Երևան

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հյուրընկալել է Մարսելի քաղաքապետի տեղակալ Կոլետ Բաբուչյանին

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հյուրընկալել է Մարսելի քաղաքապետի տեղակալ Կոլետ Բաբուչյանին:

Ողջունելով հյուրին՝ քաղաքապետը նախ շնորհավորել է Մարսելը 2013թ. Եվրոպայի մշակութային մայրաքաղաք հռչակվելու կապակցությամբ, ապա ընդգծել, որ 1992 թվականին ստորագրված բարեկամության և համագործակցության մասին համաձայնագրով Երևանի և Մարսելի միջև հարաբերությունների հիմքում ընկած են Հայաստանի և Ֆրանսիայի միջև բարեկամական սերտ կապերը, որոնք էլ ավելի ամրապնդվեցին նախորդ տարի Մարսել կատարած պաշտոնական այցի և դրա շրջանակում քաղաքների միջև կնքված պայմանագրի թարմացմամբ:

Կարևորելով համագործակցության ընդլայնումն ու այդ համատեքստում Եվրամիության կողմից ֆինանսավորվող CIUDAD/GOSPEL ծրագրի շրջանակում Շենգավիթ վարչական շրջանի թիվ 52 դպրոցի մարզահրապարակի բացումը՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը վստահություն է հայտնել, որ ծրագիրը կլինի շարունակական։

«Այս տարիների ընթացքում մենք մի շարք համատեղ ծրագրեր ենք իրականացրել։ Մարզահրապարակը, որը բացեցինք այսօր, մեր բարեկամության և համագործակցության ընդլայնման ապացույցներից մեկն է: Օգտվելով առիթից՝ իմ շնորհակալությունն եմ փոխանցում Մարսելի քաղաքապետ պարոն Ժան-Կլոդ Գոդենին՝ Եվրամիության կողմից ֆինանսավորվող CIUDAD/GOSPEL ծրագրին Երևանի անդամակցությունն առաջարկելու և ծրագրի իրականացման ընթացքում ցուցաբերած աջակցության համար։ Այսօր մեր կողմից բացված մարզադաշտը կծառայի ոչ միայն դպրոցի աշակարտներին, այլև ամբողջ թաղամասի բնակչությանը»,- նշել է Տարոն Մարգարյանը:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար և Երևանի քաղաքապետի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ Մարսելի քաղաքապետ Ժան-Կլոդ Գոդենի ողջույններն ու շնորհավորանքը փոխանցելով Տարոն Մարգարյանին՝ Կոլետ Բաբուչյանը մեկ անգամ ևս հավաստել է, որ երկու քաղաքների միջև ձևավորված ջերմ և բարեկամական կապերը հետզհետե ավելի շատ գործնական ծրագրերի կվերածվեն: Անդրադառնալով «Մարսելը 2013թ. Եվրոպայի մշակութային մայրաքաղաք» հռչակվելու շրջանակում «Հայ-ֆրանսիական գերազանցության շաբաթ» միջոցառման անցկացմանը՝ տիկին Բաբուչյանը նաև նկատել է, որ այն եղել է բավականին հագեցած, ինչը հայ-ֆրանսիական սերտ հարաբերությունների ևս մեկ վառ ապացույց է: Մարսելի քաղաքապետի տեղակալը տեղեկացրել է նաև, որ «Մարսելը 2013թ. Եվրոպայի մշակութային մայրաքաղաք» հռչակվելու շրջանակում Մարսելում բացվել է Անրի Վերնոյի անվան հրապարակ, բացի այդ աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրին էլ շնորհվել է Մարսելի պատվավոր քաղաքացու կոչում:

«Որպես արմատներով հայ՝ ինձ համար, պարոն քաղաքապետ, իսկապես մեծ հպարտություն է նաև արձանագրել, որ Մարսելի քաղաքապետի այս տարի նախատեսված պաշտոնական միակ այցը լինելու է Երևան, ինչի մասին պարոն Ժան-Կլոդ Գոդենը հպարտորեն հայտարարեց «Մարսելը 2013թ. Եվրոպայի մշակութային մայրաքաղաք» միջոցառումների շրջանակում կազմակերպված պաշտոնական ընդունելության ժամանակ: Վստահ եմ, որ այս հանգամանքը Մարսելի և Երևանի միջև հաստատված առանձնահատուկ բարեկամության ամենախոսուն ապացույցն է»,- նշել է Կոլետ Բաբուչյանն ու ընդգծել նաև, որ ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանությունը ևս պատրատակամ է աջակցելու համատեղ ծրագրերի ակտիվացմանը:

Քաղաքապետ Տարոն Մարգարյանն իր հերթին Մարսելի քաղաքապետին է փոխանցել ջերմագին ողջույններն ու վստահեցրել, որ Երևանում սիրով սպասում են պարոն Ժան-Կլոդ Գոդենի այցին, որի շրջանակում կքննարկվեն երկու քաղաքների միջև առկա ջերմ և բարեկամական կապերն էլ ավելի ընդլայնելու և համագործակցության նոր հնարավորություններ ստեղծելու հեռանկարները:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Միջազգային համագործակցություն
• Հայաստանն ու Իրանը պլանավորում են օպերատիվ կապ ստեղծել Մեղրիի և Նորդուզ անցակետերի միջև• Հայաստանն ընդգրկվել է ՄԱԿ ԶՀԿ գործադիր խորհրդի կազմում• Վահան Քերոբյանն ընդունել է Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Յուն Ֆանին• Վահան Քերոբյանը չինական ընկերություններին հրավիրել է մասնակցել Հայաստանում նախատեսվող նոր նախագծերի• Հայկ Չոբանյանը Ճապոնիայի դեսպանի հետ քննարկել է համագործակցության մի շարք հնարավորություններ• Նուր-Սուլթանում կայացել է տնտեսական համագործակցության հարցերով հայ- ղազախական միջկառավարական հանձնաժողովի 8-րդ նիստը• Արտաշատ-Մեղրի ճանապարհ, ներդրումային ծրագրեր, նոր չվերթներ․ Իրանի նախարարը ներկայացնում է համատեղ նախագծերը• ԵԱՏՄ-ի ղեկավարներն ընդհանուր շուկայում գազի գների եւ սակագների հարցին կվերադառնան երկրորդ կիսամյակում• Վաչե Տերտերյանը ԶՖԳ ներկայացուցիչների հետ քննարկել է ջրամբարաշինության ծրագրերի իրականացումը

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

In Tour Expo 2018СТРОИТЕЛЬСТВО И ИНТЕРЬЕР 2018
Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն