• Armenianeconomy.com

Ռուսական գազն անգամ թանկացումից հետո իրանական գազից էժան կլինի Հայաստանի համար. նախարար

14 հունիսի 2013 | Էներգետիկա | Цитата

Ռուսական գազն անգամ թանկացումից հետո իրանական գազից էժան կլինի Հայաստանի համար. նախարարՌուսական գազն անգամ թանկացումից հետո Հայաստանի համար իրանական գազից էժան կլինի, հայտնեց Հայաստանի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը։

Հայաստանի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հունիսի 7-ին կայացած նիստում հաստատեց ամսական մինչև 10 հազար խորանարդ մետր գազ օգտագործող բաժանորդների համար գազի սակագինը 156 հազար դրամի չափով յուրաքանչյուր 1000 խորանարդ մետրի համար (ներառյալ ԱԱՀ)' նախկին
132 հազար դրամի փոխարեն։

Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Մոհամադ Ռեիսին ավելի վաղ նշել էր, որ Իրանը պատրաստ է օժանդակել Հայաստանին գազամատակարարումների հարցերում, և որ երկիրն ինքը պետք է որոշի' որքանով է իրանական գազը ռուսական գազի այլընտրանք հանդիսանում։

«Մինչ բանակցություններ էին ընթանում ռուսական կողմի հետ, ես անձամբ բանակցություններ եմ վարել Իրանի ազգային գազային ընկերության տնօրենի, փոխնախարարի, նախարարի հետ դեպի Հայաստան գազամատակարարումների հարցով։ Ես ընդգծում եմ այն, ինչ արդեն ասել եմ' Իրանը չի կարող մեզ ավելի էժան գազ վաճառել, քան Ռուսաստանը»,– նշեց նա։

Էներգետիկայի նախարարը նշեց, որ Իրանը Հայաստանին 1000 խորանարդ մետրի դիմաց 370 դոլարից ավելի էժան գազ չի մատակարարի, թեև Իրան–Հայաստան գազատարի թողունակությունը կազմում է տարեկան 2.3-2.4 մլրդ խմ, մինչդեռ Հայաստանի գազի կարիքը չի գերազանցում տարեկան 2 մլրդ խմ–ն։

2004 թվականին Հայաստանի կառավարությունը նախաձեռնել է Իրան–Հայաստան գազատարի շինարարությունը' դեպի երկիր բնական գազի մատակարարումների ռեսուրսային բազան ընդլայնելու և դեպի հանրապետության տեխնոլոգիական երկրորդ մուտքն ապահովելու նպատակով։ Իրանական գազն Իրան–Հայաստան գազատար է մտել 2009 թվականի մայիսի 15–ից։ Գազամատակարարումների շրջանակներում պայմանավորվածություններին համապատասխան իրագործվում է «Գազ' էլեկտրաէներգիայի դիմաց» ծրագիրը։

Հայաստանի ՀԾԿՀ–ի զեկույցի համաձայն, 2012 թվականին Հայաստանը ներկրել է 2455.5 մլն խորանարդ մետր գազ, որից Ռուսաստանին բաժին է ընկնում 1967.2 մլն խորանարդ մետրը, Իրանին' 488.3 մլն խորանարդ մետրը։

«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ն Հայաստանի ներքին շուկայում ռուսական բնական գազի մատակարարման և տեղաբաշխման ոլորտի մենաշնորհատերն է։ Ընկերությունը ստեղծվել է 1997 թվականին։ «Գազպրոմ» ՍՊԸ-ի մասնաբաժինն ընկերության կանոնադիր կապիտալում կազմում է 80 տոկոս, Հայաստանի կառավարության մասնաբաժինը՝ 20 տոկոս։

Աղբյուրը՝ arka.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

In Tour Expo 2018СТРОИТЕЛЬСТВО И ИНТЕРЬЕР 2018
Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն