• Armenianeconomy.com

Հայաստանը կմասնակցի Հոնգ Կոնգում կայանալիք «ITE & MICE» միջազգային զբոսաշրջային էքսպոյին

Հայաստանը կմասնակցի Հոնգ Կոնգում կայանալիք «ITE & MICE» միջազգային զբոսաշրջային էքսպոյինՀունիսի 13-16-ին Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամը կմասնակցի Հոնգ Կոնգում կայանալիք «ITE & MICE» միջազգային զբոսաշրջային էքսպոյին:

Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի մամուլի ծառայությունից հայտնում են, որ այս էքսպոն Ասիայում զբոսաշրջության ոլորտի ամենամեծ միջոցառումներից է, որին մասնակցում են 50 երկրների շուրջ 600 զբոսաշրջային կազմակերպություններ եւ կառավարության ներկայացուցիչներ:

Խոշորագույն այս ցուցահանդեսին ՀԱՄՀ մասնակցությունը նպատակ ունի՝ շարունակելու ասիական շուկայում Հայաստանի ներկայացվածության խթանմանն ուղղված ջանքերը, հայկական զբոսաշրջային արդյունքների իրացման համար գործընկերային նոր կապեր հաստատել եւ նպաստել ներգնա զբոսաշրջության աճին:

ՀԱՄՀ պատվիրակությունը հանդիպումներ կունենա Հոնգ Կոնգի զբոսաշրջության ոլորտի ներկայացուցիչների հետ՝ քննարկելու երկկողմանի զբոսաշրջային շփումները որակապես նոր մակարդակի բարձրացման հնարավորությունները:

Աղբյուրը՝ news.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Միջազգային համագործակցություն
• ԱՄՆ-ն պատրաստ է Հայաստանին աջակցել բարձր տեխնոլոգիական ոլորտի ձեռնարկությունների էկոհամակարգ ստեղծելու հարցում• Գազի ընդհանուր շուկայի ստեղծման մասին պայմանագիրը պատրաստ կլինի այս տարի և կուղարկվի ԵԱՏՄ անդամ երկրներին• Հայաստանն ու Իրանը պլանավորում են օպերատիվ կապ ստեղծել Մեղրիի և Նորդուզ անցակետերի միջև• Հայաստանն ընդգրկվել է ՄԱԿ ԶՀԿ գործադիր խորհրդի կազմում• Վահան Քերոբյանն ընդունել է Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Յուն Ֆանին• Վահան Քերոբյանը չինական ընկերություններին հրավիրել է մասնակցել Հայաստանում նախատեսվող նոր նախագծերի• Հայկ Չոբանյանը Ճապոնիայի դեսպանի հետ քննարկել է համագործակցության մի շարք հնարավորություններ• Նուր-Սուլթանում կայացել է տնտեսական համագործակցության հարցերով հայ- ղազախական միջկառավարական հանձնաժողովի 8-րդ նիստը• Արտաշատ-Մեղրի ճանապարհ, ներդրումային ծրագրեր, նոր չվերթներ․ Իրանի նախարարը ներկայացնում է համատեղ նախագծերը

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

In Tour Expo 2018СТРОИТЕЛЬСТВО И ИНТЕРЬЕР 2018
Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն