• Armenianeconomy.com

Հայաստան. էլեկտրաէներգիայի սակագինն ավելի շատ է բարձրանում, քան գազինը

11 հունիսի 2013 | Էներգետիկա | Цитата

Հայաստան. էլեկտրաէներգիայի սակագինն ավելի շատ է բարձրանում, քան գազինըԱյն դեպքում, երն բնական գազի սակագինն ավելանում է 13,9%-ով' 10 հազ. խմ-ից ավելի գազասպառող բաժանորդների համար, էլեկտրաէնեգրայի սակագինն ավելի շատ է բարձրանում' 26,7%-ով' ցերեկային, 40%-ով' գիշերային սպառման համար:

Իհարկե, ՋԷԿ-ի համար օգտագործովող բնական գազի սակագնի թանկացումը միակ գործոնը չէ, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն այլ հիմնավորումներ եւս ներկայացնում է: Սակայն, այդուհանդերձ, այս էներգակրի կտրուկ աճն առնվազն զարմանք է առաջացնում:

Նշենք, որ անցած տարի արտադրված էլեկտրաէներգիայի 19,3%-ն արտահանվել է: Առավել կոնկրետ, Իրան է արտահանվել գրեթե 1,6 մլրդ կվտ' 90,4 մլն դոլարի չափով:

Այսպիսով, առանց արտահանումը հաշվի առնելու, ՋԷԿ-ին բաժին է ընկնում սպառողներին մատակարարված էլեկտրաէներգիայի 28,1%-ը, ՀԷԿ-երին' 36,2%-ը, ԱԷԿ-ին' 25,6-ը: Ավելի քիչ է հողմակայանների արտադրած էլեկտրաէներգիայի ծավալը:
Անցած տարի արտադրված էներգիայից ամենաբարձր սակագինն ունեցել է Հրազդանի ՋԷԿ-ը' 49,46 դրամ կվ/ժամի համար' ներառյալ ԱԱՀ-ն: Ամենացածր սակագինն արձանագրել է ՀԷԿ-երի արտադրած էներգիան. Սեւան-հրազդանյան կասկադի ՀԷԿ-երինը' 5,47 դրամ, Որոտանի կասկադի ՀԷԿ-երինը' 5,74 դրամ: ԱԷԿ-ի արտադրած էլեկտրաէներգիայի սակագինը կազմել է 11,59 դրամ:

Թվում է, պետք է փակել Հրազդանի ՋԷԿ-ն ու շեշտը դնել հիդրոկայանների վրա: Սակայն, թեեւ Սեւան-հրազդանյան կասկադը պատկանում է վերականգնվող էներգիայի ոլորտին, բայց պատկերն իրականում մի փոքր այլ է: Հայտնի է, որ Սեւանից ոռոգման նապատակով Հրազդան բաց թղնվող ջրի ծավալը վերահսկվում է եւ պահանջում է խորհրդարանի թույլվությունը: Այլապես լճին կարող է վտանգ սպառնալ:

Քամու եւ արեւի էներգիան օգտագործելու կողմնակիցները մեկը մյուսի ետեւից նախագծեր են ներկայացնում, ըստ որոնց մեզ պայծառ ապագա է սպասվում: Սակայն նման խոշորամասշատբ նախագծերի իրականցամման համար նույնքան խոշոր էլ գումարներ են անհրաժեշտ: Մոտավորապես գրեթե այնքան, որքան նոր ԱԷԿ-ի կառուցման համար:
Իսկ մեր անապահով քաղաքացիներին ոչ մի այլ բան չի մնում, քան խնայել ինչպես բնական գազը, այնպես էլ էլեկտրաէներգիան: Այսինքն, վերադառնալ նախնադարյան վիճակի:

Ալբերտ Խաչատրյան

Աղբյուրը՝ news.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

In Tour Expo 2018СТРОИТЕЛЬСТВО И ИНТЕРЬЕР 2018
Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն