• Armenianeconomy.com

Արտաքին պա՞րտքն է պատճառը. աշխատավարձերն ու թոշակները չեն բարձրանա

ԱԺ ֆինանսավարկային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ ՄինասյանԱրդյոք ժամանակը չէ, որպեսզի Հայաստանը գնա արտաքին պարտքի մի մասը մարելու գործընթացին: Այս հարցը բարձրացվեց ԱԺ ֆինանսավարկային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ-ական Գագիկ Մինասյանի հետ ասուլիսում:
Նշենք, որ հոկտեմբեր ամսվա դրությամբ ՀՀ արտաքին պետական պարտքը կազմել է 4 մլրդ 316 մլն ԱՄՆ դոլար, որից կառավարության պարտքը՝ 3 մլրդ 721.3 մլն դոլար:

«Իրավիճակը հետևյալն է. այս տարեվերջին մենք կունենանք 3.8 մլրդ դոլարի պարտք, որը կկազմի ՀՆԱ-ի 37.2 տոկոսը: 2013թ. մենք կունենանք շուրջ 4 մլրդ դոլարի պարտք, և որ հատկանշական է' ՀՆԱ-ի նկատմամբ այս տոկոսը կնվազի, կունենանք ընդամենը 37 տոկոս: Եվ մենք կմնանք ցածր պարտք ունեցող երկրների շարքում»,- նշեց Գ.Մինասյանը:

Ինչ վերաբերում է պարտքի սպասարկմանը, ապա ըստ պատգամավորի' Հայաստանը միշտ առանձնացել է պարտքի սպասարկման շատ ճշտապահ լինելով.

«2013թ-ի պետական բյուջեով արտաքին պարտքի սպասարկմանը ուղղվող ծախսերը էապես ավելանում են ' շուրջ 40 մլրդ դրամով»:
Այն հարցին, թե արդյո՞ք այդ հանգամանքով է պայմանավորված, որ հաջորդ տարվա բյուջեով աշխատավարձերի և կենսաթոշակների բարձրացում չի նախատեսվում, Գ.Մինասյանը նշեց.

«Արտաքին պարտքի սպասարկումը առաջնահերթ խնդիր է և ավելի շատ գումար ենք տրամադրելու դրա սպասակմանը, քան նախորդ տարի»:

Աղբյուրը՝ www.panorama.am

Լուսանկարը՝ www.panorama.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Ներդրումներ
• Հայկական և արտերկրի կազմակերպությունները ներդրումներ կատարելու հետաքրքրություն ունեն. փոխնախարար• Վահան Քերոբյանը չինական ընկերություններին հրավիրել է մասնակցել Հայաստանում նախատեսվող նոր նախագծերի• Հայկ Չոբանյանը Ճապոնիայի դեսպանի հետ քննարկել է համագործակցության մի շարք հնարավորություններ• Գյումրիի «չոր նավահանգստից» մինչև Արարատի արդյունաբերական պարկ. ինչ ներդրումներ են սպասվում• Սամվել Կարապետյանը խոստանում է վերականգնել Ստեփանակերտի ռմբակոծված ծննդատունը• Կառավարությունը պատրաստ է քննարկել «Նաիրիտի» վերաբերյալ ներդրումային առաջարկները. նախարար• Հայկական կարմիր խաչի ընկերությունը մեկ տարում 163 մլն դրամի ներդրում կանի Գյումրու տուն-ինտերնատում• Հայաստան-Իտալիա գործարար համաժողով Հռոմում• Նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցել է հայ-էմիրաթյան ներդրումային համաժողովին

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

In Tour Expo 2018СТРОИТЕЛЬСТВО И ИНТЕРЬЕР 2018
Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն