• Armenianeconomy.com

Հայաստանում տնտեսական սուբյեկտները նախօրոք կտեղեկացվեն տեսչական ստուգումների մասին

Հայաստանի տնտեսական սուբյեկտները՝ ռիսկերի գնահատman վրա հիմնված ստուգումների իրականացման նոր մեխանիզմի շրջանակներում, նախօրոք տեղեկություն կստանան նախատեսված տեսչական ստուգումների մասին, լրագրողներին տեղեկացրեց Շուկայի և սպառողների շահերի պաշտպանության պետական տեսչության պետ Լևոն Խալիկյանը:

«Այսօր տեսուչն արդեն չի կարող իր հայեցողությամբ ստուգում իրականացնել ցանկացած ձեռնարկությունում: Եթե մինչ այդ տնտեսական սուբյեկտները չգիտեին, թե երբ նրանց կայցելի տեսուչը, ապա այժմ այդ տեղեկությունն արդեն հասանելի է մեր կայքում», - «Շուկայի վերահսկողության և սպառողների շահերի պաշտպանության կազմակերպում» սեմինարի ընթացքում ասաց նա:

Ըստ նրա՝ տվյալ պահին տեսչության աշխատակիցները նոր հարցաթերթիկներ են մշակում, որոնց հիման վրա ստուգումներ կիրականացվեն:

«Մենք ռիսկի երեք խումբ կունենանք՝ բարձր, միջին և ցածր, և ստուգումները կիրականացվեն կախված խմբից, համապատասխանաբար մեկ, երեք կամ հինգ տարին մեկ»,- նշեց Խալիկյանը:

Խոսելով նման մեթոդի արդյունավետության աստիճանի մասին, Պետական տեսչության ղեկավարն ընդգծեց, որ գերատեսչության նպատակն է «ոչ թե խախտողներին բռնելը և պատիժներ սահմանելը, այլ շուկայում խախտումների և վտանգավոր ապրանքների հայտնվելու բացառումը»:

Խալիկյանը տեղեկացրեց, որ տեսչության անցումը ստուգումների անցկացման նոր կարգի իրականացվում է ԵՄ չափանիշներին համապատասխան տեսչության ինստիտուցիոնալ հնարավորությունների ամրապնդման և դրանց ներդաշնակեցման Тwinning հերթական ծրագրի շրջանակներում:

Հայաստանի սպառողների միության ղեկավար Արմեն Պողոսյանն իր հերթին նշեց, որ Հայաստանի համար մեծ սխալ էր սահմանին ապրանքների պարտադիր հավաստագրման վերաբերյալ պահանջի վերացումը, ինչի հետևանքով գրեթե անհնար է դարձել ողջ հանրապետությունում տասնյակ հազարավոր ապրանքների հսկողությունը:

«Ես այդքան էլ ոգեշնչված չեմ Тwinning-ի տվյալ ծրագրով, բոլոր խնդիրներն այն չի լուծի, սակայն կարծում եմ, որ մեթոդաբանության մշակման առումով օգտակար աշխատանք է տարվում»,- ավելացրեց նա:

Երևանում հունիսին մեկնարկած մեկուկես տարի տևողությամբ ծրագրի նպատակը ստանդարտացման, հավաստագրման և շուկայի վերահսկողության համար պատասխանատու կառույցների դերի ամրապնդումն է, ինչպես նաև ներդաշնակեցումը ԵՄ չափանիշներին սպառողների շահերի պաշտպանության ոլորտում առկա ՀՀ օրենսդրությանը։

Ծրագիրը կիրականացվի «Հյուսիսային Իռլանդիայի միջազգային համագործակցություն» կազմակերպության կողմից՝ Լիտվայի էկոնոմիկայի նախարարությանն առընթեր ոչ պարենային ապրանքների պետական վարչության աջակցությամբ։

Twinning ծրագրերը Եվրոպական հարևանության և համագործակցության մեխանիզմի շրջանակներում Հայաստանում իրագործվում են 2009 թվականից։ Այդ մեխանիզմի նպատակը պետկառույցների ինստիտուցիոնալ բարեփոխումներն են ԵՄ չափանիշներին և գործող մոդելներին համապատասխան, Հայաստանի օրենսդրական դաշտի մոտեցումը ԵՄ համընդհանուր օրենսդրությանը։

Այսօր Հայաստանում արդեն ավարտված է Twinning մեկ ծրագիր, և իրագործման փուլում են ևս 14-ը։ Հայաստանում Twinning ծրագրերն իրագործվում են 14 ոլորտներում, մասնավորապես, ստանդարտացման, կրթության, ֆինանսների կառավարության, որակի վերահսկման, քաղաքացիական ավիացիայի ոլորտներում։

Աղբյուրը՝ arka.am

Լուսանկարը՝ arka.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Օրենսդրություն
• «Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հունվարի 30-ի N 71-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին»• «Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի փետրվարի 18-ի N 134-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին»• «Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի փետրվարի 18-ի N 483-Լ որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին• Սպիտակ ձեռնափայտ՝ տեսողական խնդիրներ ունեցող անձանց ազատ կողմնորոշման ու անվտանգ տեղաշարժման համար․ տրամադրման գործընթացը շարունակվում է• Փոփոխություններ՝ մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի վճարման գործընթացում (Երևան, Գյումրի, Վանաձոր)• Վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացվել է 0.5 տոկոսային կետով• ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼ Է ՀԱՐԿԱՅԻՆ ՏԱՐՎԱ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՈՎ ԱՊԱՌՔՆԵՐ ԿՈՒՏԱԿԱԾ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐԻ ՑԱՆԿԸ• Մեր երկրի կապի ոլորտում փորձ է արվում ներդնել շարժական կապի լայնաշերտ 5G տեխնոլոգիաները • Հայաստանի Հանրապետությունում 2021/2022 ուսումնական տարվա՝ պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար), առկա ուսուցմամբ կլինիկական օրդինատուրայի (ըստ մասնագիտությունների) և ինտերնատուրայի ընդունելության տեղերն հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ

Комментарии

  • Emma | Ответить
    12 նոյեմբերի 2012

    verjapes ancnum enq qaxaqakirt tarberakin :)

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

In Tour Expo 2018СТРОИТЕЛЬСТВО И ИНТЕРЬЕР 2018
Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն