• Armenianeconomy.com

Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության ծավալը 2012թ.-ի ինը ամիսների ընթացքում ավելացել է 2.3%–ով և կազմել 4041,5 մլն դոլար

Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության ծավալը 2012թ.-ի ինը ամիսների ընթացքում ավելացել է 2.3%–ով և կազմել 4041,5 մլն դոլարՀայաստանի արտաքին առևտրաշրջանառության ծավալը հունվար-սեպտեմբերին կազմել է ավելի քան 4041,5 մլն դոլար' 2011 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 2.3 տոկոսով։ Այս մասին «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին Հայաստանի ազգային վիճակագրական ծառայությունից։

Միաժամանակ, ըստ պաշտոնական տվյալների, արտահանման ծավալը կազմել է 1031,9 մլն դոլար ՝ ավելանալով 6,0 տոկոսով, իսկ ներկրման ծավալը' 3009.6 մլն դոլար (1,2 տոկոսանոց աճ)։ Արդյունքում, արտաքին շրջանառության բալանսի բացասական սալդոն կազմել է 1977,6 մլն դոլար:

Ըստ նախնական տվյալների՝ ՖՕԲ-ի գներով արտաքին առևտրային հաշվեկշռի բացասական սալդոն (ապրանքի մատակարարման պայմանը, որի ժամանակ վաճառողը վճարում է տեղափոխման, ապահովագրման, ինչպես նաև մինչև ապրանքը նավ հասնցնելու պահը մաքսային ծախսերը. «ԱՌԿԱ») ընթացիկ տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին կազմել է 1514,1 մլն դոլար:

Հաշվետու ժամանակահատվածում արտահանման առավել նշանակալից հոդվածները ներկայացվել են հետևյալ առևտրային խմբերում՝ «հանքարդյունաբերություն»՝ 291,4 մլն դոլար (2011թ.-ի հունվար-սեպտեմբեր ամիսների համեմատ 8,5 տոկոսանոց անկում), «ոչ թանկարժեք մետաղներ և դրանցից պատրաստված զարդեր»՝ 253,7 մլն դոլար (8,3% անկում), «սննդի արդյունաբերության պատրաստի արտադրանք»՝ 167,2 մլն դոլար (55,0% աճ), «թանկարժեք և կիսաթանկարժեք քարեր, թանկարժեք մետաղներ և դրանցից պատրաստած զարդեր»՝ շուրջ 125,2 մլն դոլար (10% անկում) և «երկրային, օդային և ջրային տրանսպորտային միջոցներ»՝ 52,2 մլն դոլար (2,2 անգամ աճ) և այլն:

Միաժամանակ ըստ պաշտոնական վիճակագրական տվյալների՝ 2012թ.-ի հունվար-սեպտեմբեր ամիսներին արտադրանքի ներմուծումը գերիշխող է եղել հետևյալ ապրանքային խմբերում՝ «հանքարդյունաբերություն»՝ 641,6 մլն դոլար (2011թ.-ի հունվար-սեպտեմբեր ամիսների 12,9 տոկոսանոց աճ), «մեքենաները, սարքավորումը և մեխանիզմները»՝ շուրջ 403,8 մլն դոլար (1,2% անկում), «վերգետնյա, օդային և ջրային տրանսպորտային միջոցներ»՝ 264,5 մլն դոլար (6,3% անկում), «պատրաստի արտադրանքի արտադրություն»՝ 241,9 մլն դոլար (5 % աճ), «բուսական արտադրության արտադրանքներ»՝ 190,2 մլն դոլար (8,5% աճ) ($1-405,47 դրամ):

Աղբյուրը՝ arka.am

Լուսանկարը՝ arka.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

In Tour Expo 2018СТРОИТЕЛЬСТВО И ИНТЕРЬЕР 2018
Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն