• Armenianeconomy.com

Էլեկտրոնային վճարման և փոխանցման նոր ծառայություն՝ բջջային հեռախոսի միջոցով

ՎիվաՍել-ՄՏՍ-ը' «ՄՏՍ» ԲԲԸ դուստր ընկերությունը, հայտարարում է ՄոբիԴրամի' ՎիվաՍել-ՄՏՍ-ին ամբողջապես պատկանող դուստր ընկերության ծառայությունների պաշտոնական մեկնարկի մասին: Այս պահին ՄոբիԴրամի 25 մասնաճյուղ է գործում Հայաստանում (18-ը' Երևանում, 7-ը' մարզերում): Հետագայում էլեկտրոնային վճարման և փոխանցման բազմատեսակ ծառայություններ մատուցող այս նոր ընկերության մասնաճյուղերի թիվը կավելանա Հայաստանի ամբողջ տարածքում:

ՄոբիԴրամը հնարավորություն է տալիս Հայաստանի բնակչությանն օգտվելու փոխանցման և վճարման ծառայություններից բջջային հեռախոսի' USSD հրահանգների միջոցով («*» և «#» կոճակների օգնությամբ կատարվող հրահանգներ), ՄոբիԴրամի ինտերնետային կայքէջի միջոցով, կամ' այցելելով ՄոբիԴրամի որևէ մասնաճյուղ:

ՄոբիԴրամի մասնաճյուղերում հնարավոր է կատարել տեղական և միջազգային դրամական փոխանցումներ «Contact» համակարգով (շուտով նաև «Անելիք» համակարգով), կատարել ամսական վճարումներ կոմունալ (ջուր, գազ, էլեկտրաէներգիա), ինչպես նաև բջջային և ֆիքսված կապի, ինտերնետ հասանելիության ծառայությունների դիմաց, իրականացնել դրամական փոխանցումներ Հայաստանում գործող բանկեր, այդ թվում' հիփոթեքի, մեքենայի, սպառողական և այլ վարկերի դիմաց: Հաճախորդները նաև կարող են վճարել ճանապարհային ոստիկանության տուգանքները և կատարել այլ վճարումներ:

Աղբյուրը՝ panarmenian.net

Լուսանկարը՝ panarmenian.net


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Տեղեկատվական տեխնոլոգիաներ
• Կկայանա «Հայաստանը՝ որպես արդի արդյունաբերական և գիտահեն պետություն» խորագրով ֆորումը• ԵԱՏՄ անդամ երկրներում մեկնարկել է ձեռնարկատիրության աջակցության նոր ծրագիր• Հայկ Չոբանյան․ «Պետք է փոխել մոտեցումները և նոր արագությամբ շարժվել առաջ»• Այց «Ինժեներական քաղաք»․ վերականգնվելու է Հայաստանի երբեմնի արդյունաբերական երկիր լինելու հեռանկարը• Հայկական տեխնոընկերությունները՝ ExpoElectronica միջազգային ցուցահանդեսին• Հայկ Չոբանյանը նշանակվել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար• 17-րդ միջոցառման շրջանակներում 61 ընկերություն դրամաշնորհ կստանան• ՀՀ-ում բարձր տեխնոլոգիաների ոլորտում առաջիկա տարիներին առնվազն 20,000 նոր մասնագետների կարիք կլինի• Հայկական արտադրության արբանյակային տեղորոշման համակարգերի ճնշման ռադիոէլեկտրոնային պայքարի(ՌԷՊ) «X-100» կայան

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

In Tour Expo 2018СТРОИТЕЛЬСТВО И ИНТЕРЬЕР 2018
Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն