• Armenianeconomy.com

Հայկական ԱԷԿ-ը կվերսկսի աշխատանքը դեկտեմբերի սկզբին

02 նոյեմբերի 2012 | Էներգետիկա | Цитата

Հայկական ԱԷԿ-ը կվերսկսի աշխատանքը դեկտեմբերի սկզբինՀայկական ԱԷԿ-ը դեկտեմբերի սկզբին կվերսկսի աշխատանքը պլանային հիմնանորոգումից հետո, ուրբաթ լրագրողներին ասաց Հայաստանի կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման հարցերով պետական կոմիտեի նախագահ Աշոտ Մարտիրոսյանը։

Հայկական ատոմային էլեկտրակայանի (ԱԷԿ) երկրորդ էներգաբլոկը հոկտեմբերի 15-ից դադարեցրել էր էլեկտրաէներգիա արտադրել՝ հիմնանորոգման, անվտանգության միջոցառումներ անցկացնելու և վառելիքի վերալիցքավորման նպատակով:

«Պլանային դադարեցումը պետք է տևեր 85 օր, սակայն աշխատանքների անցկացման գործընթացից ելնելով' կարելի է հաստատել, որ ԱԷԿ-ն ավելի շուրջ կգործի, այսինքն' ամենայն հավանականությամբ կգործի դեկտեմբերի սկզբին»,- ասաց Մարտիրոսյանը:

Կոմիտեի ղեկավարը նշեց, որ ատոմակայանի վերալիցքավորման համար նախատեսված նոր վառելիքի ողջ խմբաքանակն արդեն առաքվել է Հայաստան:

Միաժամանակ նա տեղեկացրեց, որ տարեկան ՀԱԷԿ-ը միջինը 2,2-2,5 մլրդ կՎտ/ժ էլեկտրաէներգիա է արտադրում, ինչը կազմում է Հայաստանի էլեկտրաէներգիայի ընդհանուր արտադրության 45-50 տոկոսը:

Ներկայում գործող Հայկական ԱԷԿ-ը (ՀԱԷԿ) տեղակայված է Մեծամոր քաղաքի մերձակայքում (Երևանից մոտավորապես 20-30 կմ դեպի հարավ): Կայանը շահագործման են հանձնել 1976թ.-ին, ներկա պահին գործում է միայն 407,5 ՄՎտ հզորությամբ երկրորդ բլոկը:

Աղբյուրը՝ arka.am

Լուսանկարը՝ arka.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

In Tour Expo 2018СТРОИТЕЛЬСТВО И ИНТЕРЬЕР 2018
Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն