• Armenianeconomy.com

Տնտեսական ակտիվության ցուցանիշը 8 ամսում աճել է 4.9 տոկոսով

27 սեպտեմբերի 2021 | Տնտեսություն | Цитата

Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշը 2021-ի հունվար-օգոստոսին 2020-ի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 4.9 տոկոսով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին փաստում են ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները:

Արդյունաբերական արտադրանքի ծավալը հունվար-օգոստոսին՝ 2020-ի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 1 տոկոսով, շինարարության ծավալը՝ 7.3 տոկոսով:

Առևտրի շրջանառությունում հունվար-օգոստոսին աճը կազմել է 7.1 տոկոս, իսկ մատուցված ծառայությունների ծավալը (առանց առևտրի) աճել է 5.3 տոկոսով:

Հայաստանում 2021 թվականի հունվար-օգոստոսին սպառողական գների ինդեքսն աճել է 6.4 տոկոսով, արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը՝ 9.8 տոկոսով, իսկ էլեկտրաէներգիայի արտադրության ծավալը նվազել է 1.5 տոկոսով:

Արտաքին առևտրաշրջանառության ծավալներում այս տարվա հունվար-օգոստոսին նախորդ տարվա նույն ժամանակի համեմատ նկատվել է 12.7 տոկոս աճ:

Հայաստանից արտահանումն աճել է 21.8 տոկոսով, ներմուծումը՝ 7.7 տոկոսով: Դրամի փոխարժեքն ԱՄՆ դոլարի նկատմամբ 2021-ի հունվար-օգոստոսին եղել է 514.38:

armenpress.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Տնտեսություն
• Պարտքի էական նվազեցում, հարկային եկամուտների աճ, 7 % տնտեսական աճ. նախարարը խոսել է 2022-ի բյուջեի նախագծից• ՊԵԿ.ԿԱՏԱՐԵԼԱԳՈՐԾՎՈՒՄ Է ԱԱՀ ՎԵՐԱԴԱՐՁԻ ՄԵԽԱՆԻԶՄԸ• Մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարում ջանքերի և ռեսուրսների համատեղում․ հուշագիր՝ ԱՍՀՆ և «Վորլդ Վիժն Հայաստան» հկ-ի միջև• «Standard & Poor’s»-ի կողմից Հայաստանին B+ վարկանիշի շնորհումը մեծացնում է Կառավարության, քաղաքացիների և մասնավոր հատվածի տնտեսական հնարավորությունները. Վարչապետի անդրադարձը Կառավարության նիստում • ՀՀ կառավարությունը և «Էյր Արաբիան» ներդնում են 10-ական մլն դոլար և հիմնադրում հայկական ազգային ավիափոխադրող• ՊԵԿ-ը հավաքագրել է ռեկորդային հարկային եկամուտ• Մեր մտքում ունենք Չաբահարի նավահանգիստը Սև ծովին կապելու կարևոր հանգույց դառնալու գաղափարը. Արմեն Գրիգորյան• Տիգրան Խաչատրյանը գերմանացի գործընկերներին է ներկայացրել Կառավարության հնգամյա ծրագիրը • Standard&Poors-ն առաջին անգամ վարկանշել է ՀՀ կառավարությանը եւ շնորհել սուվերեն վարկանիշ «դրական» հեռանկարով

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն