• Armenianeconomy.com

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 9-ի N 898-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

27 սեպտեմբերի 2021 | Օրենսդրություն, Նախագծեր | Цитата

Սույն որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության վարչական տարածքների միջև հեռավորությունների որոշման համար ժամանակավոր կարգավորում տալու անհրաժեշտությամբ, մինչև բնակավայրերի (այդ թվում՝ նաև վարչական տարածքների) միջև հեռավորությունների վերստուգման և ՀՀ օրենսդրությամբ սահմանաված կարգով հաշվարկման վերաբերյալ համապատասխան կարգավորումներ տալը։

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 9-ի N 898-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և 34-րդ հոդվածով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի օգոստոսի 9-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում արձակուրդի անցկացման վայր մեկնելիս և արձակուրդի անցկացման վայրից վերադառնալիս զինծառայողի տրանսպորտային ծախսերը փոխհատուցելու կարգը և պայմանները, զինվորական ծառայությունից արձակվելիս չօգտագործված արձակուրդի օրերի դիմաց տրվող փոխհատուցման չափը  սահմանելու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի նոյեմբերի 27-ի N 778-Ն և 2004 թվականի մայիսի 6-ի N 886-Ն որոշումները ուժը կորցրած ճանաչելու մասին» N 898-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը.
Որոշման 2-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 2.1-րդ կետով.
«2.1 Սահմանել, որ մինչև Հայաստանի Հանրապետության տարածքների միջև հեռավորությունների Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաստատելը սույն որոշման 1-ին կետով սահմանված Հայաստանի Հանրապետության տարածքում արձակուրդի անցկացման վայր մեկնելիս և արձակուրդի անցկացման վայրից վերադառնալիս զինծառայողի տրանսպորտային ծախսերի փոխհատուցման համար Հայաստանի Հանրապետության տարածքների միջև հեռավորությունների հաշվարկների համար հիմք են հանդիսանում Հայաստանի Հանրապետության կադաստրի Ազգային գեոպորտալի քարտեզագրման համակարգի միջոցով ստացված այդ տարածքները կապող ճանապարհների հեռավորությունների տվյալները։

Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին՝ մինչև 2023 թվականի դեկտեմբերի 30-ը ճշգրտել, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաստատել և Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պաշտոնական ինտերնետային կայքում հրապարակել Հայաստանի Հանրապետության վարչական տարածքների միջև հեռավորությունները։
Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

ՀԻՄԱՎՈՐՈԻՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 9-ի N 898-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
Սույն որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության վարչական տարածքների միջև հեռավորությունների որոշման համար ժամանակավոր կարգավորում տալու անհրաժեշտությամբ, մինչև բնակավայրերի (այդ թվում՝ նաև վարչական տարածքների) միջև հեռավորությունների վերստուգման և ՀՀ օրենսդրությամբ սահմանաված կարգով հաշվարկման վերաբերյալ համապատասխան կարգավորումներ տալը։

Ընթացիկ իրավիճակը և խնդիրները
ՀՀ կառավարության 09.08.2018 թվականի թիվ 898-Ն որոշմամբ սահմանվել է ՀՀ տարածքում արձակուրդի անցկացման վայր մեկնելիս և արձակուրդի անցկացման վայրից վերադառնալիս զինծառայողի տրանսպորտային ծախսերը փոխհատուցելու կարգը և պայմանները (Կարգ)։ Կարգի 8-րդ կետի համաձայն՝ տրանսպորտային ծախսերի փոխհատուցման համար հիմք են հանդիսանում ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների (ՏԿԵ) նախարարության կողմից հրապարակված՝ ՀՀ վարչական տարածքների միջև հեռավորությունները: Սակայն ներկայում առկա տվյալները հնացած են, թերի և որևէ իրավական հիմք չունեն, այսինքն հաստատված չեն։ Ուստի վարչատարածքային միավորների միջև հեռավորությունները ճշգրտման, համալրման և ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով հաստատման կարիք ունեն, կապված վարչատարածքային միավորների փոփոխության, ինչպես նաև ավտոմոբիլային ճանապարհների անվանացանկի փոփոխությամբ։

Միաժամանակ հաճախ ՀՀ պաշտպանության նախարարության կողմից հարցում են կատարվում այնպիսի վարչատարածքային միավորների միջև հեռավորությունների, ցուցանիշների վերաբերյալ, որոնք հստակ չեն, կամ անհրաժեշտ տվյալները բացակայում են։  

Կարգավորման նպատակը և բնույթը
Հաշվի առնելով, որ հանրապետության ամբողջ տարածքում վարչական տարածքների միջև հեռավորությունների ճշգրտման գործընթացը աշխատատար է և երկար ժամանակ կպահանջվի, մասնավորապես նշյալի շրջանակներում անհարժեշտություն է առաջանում իրականացնել չափագրումներ և ճշգրտումներ, ուստի առկա խնդրի կարգավուման նպատակով առաջարկվում է ՀՀ վարչական տարածքների միջև հեռավորությունների հաշվարկման համար օգտվել հասանելի աղբյուրներից, մասնավորապես օգտագործել ՀՀ կադաստրի կոմիտեի Ազգային գեոպորտալի քարտեզագրման համակարգի տվյալները, մինչև համապատասխան չափագրումների և քարտեզագրման տվյալների հիմման վրա վարչատարածքային միավորմների միջև հեռավորությունների հաստատումը։

Նախագծի մշակման գործընթացում ներգրաված ինստիտուտները և անձինք
Նախագիծը մշակվել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքներ նախարարության կողմից:

Ակնկալվող արդյունքները
Որոշման ընդունման արդյունքում հնարավորություն կստեղծվի ՀՀ բնակավայրերի հեռավորությունների վերաբերյալ առաջ եկած խնդրին տալ ժամանակավոր լուծում։ Մասնավորապես, ՀՀ պաշտպանության նախարարության կողմից պահանջվող ՀՀ վարչական տարածքների միջև հեռավորությունների վերաբերյալ տեղեկատվություն տրամադրելու նպատակով նախարարության մասնագետի կողմից ՀՀ կադաստրի կոմիտեի Ազգային գեոպորտալի քարտեզագրման համակարգի միջոցով կորոշվի բնակավայրերի միջև հեռավորությունները՝ կիրառելով ժամանակակից օդատիեզերական լուսանկարների տվյալները, մինչև վարչական տարածքների հեռավորությունների ճշգրտումը և ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով դրանց հաստատումը։

Տեղեկատվություն լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի օգոստոսի 9-ի N 898-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ծախսերի և եկամուտների ավելացում կամ նվազեցում չի առաջանում:

 7․ Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ:

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի օգոստոսի 9-ի N 898-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը չի բխում համապատասխան ռազմավարական փաստաթղթերից:


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Օրենսդրություն
• ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 5-Ի N 117-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ• «Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հուլիսի 14-ի N 1024-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ• Ե՞րբ և ո՞ր դեպքերում է վերահաշվարկվում աշխատանքային կենսաթոշակը• Մեկնարկել է Tech2Life նախաձեռնությունը • Հիփոթեքային վարկի սպասարկման համար վճարված գումարի չափով վճարված եկամտային հարկի գումարների վերադարձման դիմումները հնարավոր է ներկայացնել նաև Էլեկտրոնային եղանակով• Ընդլայնվել է իրական շահառուի վերաբերյալ հայտարարագիր ներկայացնողների շրջանակը․ ովքե՞ր և ի՞նչ ժամկետում պետք է ներկայացնեն հայտարարագիրը• «Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատությունների բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով (առկա, հեռակա) 2022/2023 ուսումնական տարվա մասնագիտությունների և ընդունելության քննությունների ցանկը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ• ԵԽԽՎ լիագումար նստաշրջանում քննարկվել է Հայաստանի համար հետաքրքրություն ներկայացնող երկու զեկույց• ՀՀ-ՈՒՄ ՄՇՏԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՑՈՂ ՈՉ ՌԵԶԻԴԵՆՏ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՄԱՏՈՒՑՎՈՂ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿՀԱՐԿՎԵՆ ԱԱՀ-ՈՎ

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն