• Armenianeconomy.com

Ովքե՞ր կարող են խնամվել շուրջօրյա խնամքի հաստատություններում և ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ

17 սեպտեմբերի 2021 | Օրենսդրություն | Цитата

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը շարունակում է շուրջօրյա խնամքի ծառայություններ մատուցել նախարարության ենթակայությամբ գործող հաստատություններում (տուն-ինտերնատ) և դրամաշնորհի տրամադրման պայմանագիր կնքած կազմակերպությունների խնամքի կենտրոններում։  

Ծառայությունները տրամադրվում են դրա կարիքն ունեցող 65 տարեկանը լրացած տարեց և 18 տարեկանը լրացած հաշմանդամություն ունեցող անձանց՝ գնահատված անհատական սոցիալական կարիքի հիման վրա։  

Շուրջօրյա խնամքի հաստատություններում խնամվող անձանց տրամադրվում է կացարան, խնամք, առաջնային բժշկական օգնություն և սպասարկում, սոցիալ-հոգեբանական օգնություն, իրավական խորհրդատվություն, պրոթեզաօրթոպեդիկ ու վերականգնողական պարագաներ և այլն։ Տարեցներն ապահովվում են սննդով, հագուստով, անհրաժեշտ կահույքով, անձնական հիգիենայի պարագաներով։ 

Անհրաժեշտ ծառայություններ ստանալու համար քաղաքացին կարող է դիմել իր բնակության վայրի Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոն՝ ներկայացնելով անձը և կարգավիճակը հաստատող փաստաթղթեր, բժշկական քարտ։ Անհատական սոցիալական կարիքների գնահատումից և խնամքի տրամադրման դրական եզրակացությունն ստանալուց հետո քաղաքացին կուղեգրվի համապատասխան հաստատություն։

Հիշեցնենք, որ պետական ենթակայությամբ գործում է խնամքի 4 հաստատություն․ 2-ը՝ ընդհանուր տիպի (Նորքի տուն-ինտերնատ և Երևանի թիվ 1 տուն-ինտերնատ), 2-ը՝ հատուկ մասնագիտացված (Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատ և Ձորակ խնամքի կենտրոն)։ Դրամաշնորհի տրամադրման պայմանագրի հիման վրա խնամքի ծառայություններ են մատուցում նաև Վանաձորի տարեցների տուն հիմնադրամն ու Գյումրու տարեցների խնամքի կենտրոնը։   


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Օրենսդրություն
• ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 5-Ի N 117-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ• «Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հուլիսի 14-ի N 1024-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ• Ե՞րբ և ո՞ր դեպքերում է վերահաշվարկվում աշխատանքային կենսաթոշակը• Մեկնարկել է Tech2Life նախաձեռնությունը • Հիփոթեքային վարկի սպասարկման համար վճարված գումարի չափով վճարված եկամտային հարկի գումարների վերադարձման դիմումները հնարավոր է ներկայացնել նաև Էլեկտրոնային եղանակով• Ընդլայնվել է իրական շահառուի վերաբերյալ հայտարարագիր ներկայացնողների շրջանակը․ ովքե՞ր և ի՞նչ ժամկետում պետք է ներկայացնեն հայտարարագիրը• «Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատությունների բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով (առկա, հեռակա) 2022/2023 ուսումնական տարվա մասնագիտությունների և ընդունելության քննությունների ցանկը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ• ԵԽԽՎ լիագումար նստաշրջանում քննարկվել է Հայաստանի համար հետաքրքրություն ներկայացնող երկու զեկույց• ՀՀ-ՈՒՄ ՄՇՏԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՑՈՂ ՈՉ ՌԵԶԻԴԵՆՏ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՄԱՏՈՒՑՎՈՂ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿՀԱՐԿՎԵՆ ԱԱՀ-ՈՎ

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն