• Armenianeconomy.com

Մշակույթ, խոհանոց, արկածային տուրիզմ. ՀՀ-ն ու Հորդանանը զարգացնում են հարաբերությունները

Տուրիզմի հայկական ֆեդերացիայի և Հորդանանի զբոսաշրջության ասոցիացիայի միջև ստորագրվեց համագործակցության հուշագիր: Այն ուղղված է Հայաստանի ու Հորդանանի միջև զբոսաշրջության ոլորտում հարաբերությունների զարգացմանը: Հորդանանի զբոսաշրջության ասոցիացիայի նախագահի կողմից արդեն ստորագրված հուշագիրը Հայաստան է բերել Հորդանանի զբոսաշրջության ոլորտի փորձագետ Ադել Ամինը: Նա այս տարվա ընթացքում արդեն երրորդ անգամ է լինում Հայաստանում: Այցի նպատակը զբոսաշրջության ոլորտում համագործակցության զարգացման հնարավորությունների գնահատումն է, ներուժի բացահայտումը:

«Հայաստանը փոքր երկիր է, սակայն հարուստ է իր մշակույթով, ժառանգությամբ: Այստեղ բիզնես նպատակներով էի, տեսնելով զբոսաշրջության ներուժը՝ որոշեցի հենց այդ ուղղությամբ աշխատել: Հայկական զբոսաշրջային արդյունքի բազմազանությունը շատ մեծ է, կարող ենք խոսել պատմության, մշակույթի, խոհանոցի, արկածային տուրիզմի մասին: Դա արդյունավետ օգտագործել է պետք: Հայաստանում լինելով՝ գտա ինձ համար մի նոր զբոսաշրջավայր վայելելու համար»,- «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ասաց Ադել Ամինը:

Հորդանանցիները տարվա ընթացքում սովորաբար երկու անգամ են ճանապարհորդում: Նրանք փնտրում են նոր հանգստավայրեր: Հորդանանի շուկան գրավելու համար, ըստ Ադել Ամինի, Հայաստանը մեծ ներուժ ունի: Նա համոզմունք հայտնեց, որ Հայաստանը համապատասխանում է հորդանանցիների նախընտրություններին: Հայաստանի հարևան երկրներ Հորդանանից տարեկան եկող զբոսաշրջիկների թիվը կազմում է մեկ միլիոն: Իհարկե, նրանցից շատերը փնտրում են ծովափնյա հանգիստ, սակայն շատերը նաև նախընտրում են զբոսաշրջության մշակութային, քաղաքային, առևտրային ձևեր:

Ստորագրված հուշագիրը ենթադրում է թե´ Հայաստանում, թե´ Հորդանանում զբոսաշրջային հնարավորությունների առնչությամբ իրազեկվածության բարձրացում հասարակության լայն շրջանում: Նախատեսվում են կազմակերպել լրագրողների, տուրօպերատորների փոխադարձ ճանաչողական այցեր Հայաստան և Հորդանան: Հիմնական շեշտադրումը լինելու է այն, որ Հայաստան հրավիրվեն այն տուրօպերատորները, որոնք չեն աշխատել այդ ուղղությամբ:

Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանի խոսքով՝ կա Հորդանանի հետ աշխատելու խոստումնալից հնարավորություն: Այժմ ակտիվ քննարկումներ են անցկացվում: Կա վստահություն, որ համապատասխան մարկետինգային աշխատանքի արդյունքում տուրօպերատորներն արագ կարձագանքեն և հանդես կգան համապատասխան փաթեթներով: Ինչպիսի՞ ուղղություն կլինի Հորդանանը հայաստանցիների համար, սպասվո՞ւմ է, արդյոք, ճկուն գնային քաղաքականություն:

«Հորդանանը մասսայական տուրիզմի երկիր չէ, ունի իր առանձնահատկությունը, բայց համոզված եմ, այն լավ ներկայացնելու, զբոսաշրջային ընկերությունների առավել արդյունավետ աշխատանքի պարագայում, մրցունակ առաջարկներ կարող ենք ունենալ, թե Հայաստանից Հորդանան, թե հակառակ ուղղությամբ»,- ասաց Մեխակ Ապրեսյանը:  

Ադել Ամինը համոզմունք հայտնեց, որ Հորդանանում գտնվող հայկական համայնքը, որը շատ հարգված է և մեծ ներդրում ունի երկրի զարգացման հարցում, նաև իր ներդրում կունենա Հայաստանի հետ տուրիզմի զարգացման գործում:

armenpress.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Միջազգային համագործակցություն
• Տեղի է ունեցել ԱՊՀ անդամ երկրների և Մոնղոլիայի աշխատանքի տեսչությունների տարածաշրջանային դաշինքի տարեկան համաժողովը• Ստորագրվել են համագործակցության փաստաթղթեր «Armenian Business Forum»-ի շրջանակում• Նախարար Վահագն Խաչատուրյանը ընդունել է ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինին• Համագործակցության հեռանկարներ Պորտուգալիայի հետ՝ թվայնացման, ստարտափների զարգացման, տեխնոլոգիական արդյունաբերության բնագավառներում• ՀՀ ՊԵԿ նախագահը ՌԴ դաշնային հարկային ծառայության ղեկավարի հետ քննարկել է ոլորտում համագործակցության հարցեր• ՀՀ ֆինանսների նախարարության եւ ACCA-ի միջեւ կնքվել է փոխըմբռնման հուշագիր• Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Տնտեuական համագործակցության հարցերով հայ-ուկրաինական միջկառավարական համատեղ հանձնաժողովի համանախագահներին• ԱԶԲ-ն կֆինանսավորի էլեկտրաէներգիայի հասանելիության ընդլայնումը Հայաստանի մարզերում• Վահան Քերոբյանը Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանի հետ քննարկել է համագործակցության ուղղությունները

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

In Tour Expo 2018СТРОИТЕЛЬСТВО И ИНТЕРЬЕР 2018
Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն