• Armenianeconomy.com

Ամասիայի բրդի գործարանում ներդրումներ է կատարվում արտադրության շարունակականությունն ապահովելու համար

28 հուլիսի 2021 | Տնտեսություն | Цитата

«ԵՄ-ն Շիրակի մարզի համար․ նոր աշխատատեղեր՝ շնորհիվ բրդի արտադրության» ծրագրի շրջանակում հիմնադրված Ամասիայի բրդի գործարանում արտադրության շարունակականությունն ապահովելու նպատակով շարունակում են ներդրումներ կատարվել։

ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանն այցելել է գործարան, Ամասիայի համայնքապետ Ջեմմա Հարությունյանի, People in Need միջազգային կազմակերպության համահիմնադիր ու գործադիր տնօրեն Շիմոն Պանեկի, հայաստանյան գրասենյակի ղեկավար Վարդուհի Դադունցի և գործարար Կարեն Գոմցյանի հետ քննարկել գործարանի զարգացման հեռանկարները։

Վաչե Տերտերյանը կարևորել է ԵՄ-ի դերը ծրագրի հաջող իրականացման, համագործակցության ձևավորված մոդելի գործում։ Փոխնախարարաը նշել է, որ համայնքում ստեղծված աշխատատեղերն ու բրդի արժեշղթայի զարգացումը նկատելի դրական արդյունք են տվել համայնքի կյանքում, իսկ նոր մեկնարկող ծրագրերը մարզում, ինչպես նաև գործարար ներդողի ներգրավվումն էլ՛ ավելի ամուր հիմքեր են ստեղծում տնտեսության զարգացման համար:

Գործարար Կարեն Գոմցյանը տեղեկացրել է, որ արդեն մեկնարկել են շինարարական մեծ աշխատանքներ արտադրության տեսականին ու ծավալները ընդլայնելու համար: Գործարանը կշարունակի Ամասիայի կանանց ձեռագործ ապրանքների ստեղծումը, ինչպես նաև կլինեն մեքենայացված ու մեծաքանակ ապրանքներ արտահանման համար:

People in Need կազմակերպության գործադիր տնօրեն Շիմոն Պանեկը շնորհակալություն է հայտնել կողմերին ծրագրի հաջող ընթացքի ու զարգացման նոր հեռանկարների համար:

Ամասիայի բրդի գործարանը հիմնադրվել է People in Need չեխական բարեգործական կազմակերպության կողմից 2018-2020 թթ․ ընթացքում ՀՀ կառավարության և ԵՄ համաֆինանսավորմամբ իրականացված «ԵՄ-ն Շիրակի մարզի համար. նոր աշխատատեղեր՝ շնորհիվ բրդի արտադրության» ծրագրի շրջանակում: Դոնոր կազմակերպությունների պլանավորված ֆինանսավորման ավարտից հետո ծրագրի մասնակից կողմերի համաձայնությամբ «Շիրակի մարզի զարգացման հիմնադրամ»-ի և գործարար Կարեն Գոմցյանի կողմից ստեղծվել է «Ամասիայի բրդի գործարան» ՓԲԸ-ն, որտեղ գործարար Կարեն Գոմցյանը ներգրավվել է որպես ներդրող ու նորաստեղծ ընկերության տնօրեն՝ պատասխանատվություն վերցնելով ապահովելու գործարանի արտադրության շարունակականությունը, պահպանելով աշխատատեղերն ու գործունեությունը բրդի արժեշղթայում:

«ԵՄ-ն Շիրակի մարզի համար․ նոր աշխատատեղեր՝ շնորհիվ բրդի արտադրության» ծրագիրը իրականացվել է Եվրոպական միության համաֆինանսավորմամբ և ՀՀ կառավարության հետ համագործակցությամբ՝ People in Need ՀԿ-ի կողմից 2018-2020 թվականների ընթացքում։ Ծրագրի փաստացի բյուջեն կազմել է շուրջ 520 000 եվրո, որտեղ ԵՄ-ի ներդրումը շուրջ 330 000 եվրո է, ՀՀ կառավարությանը՝ 83 000, People in Need՝ 76 000, Ամասիայի համայնքապետարան՝ 27 000, մյուս գործընկերներ՝ 3000։ Ամասիայի բրդի գործարանի հիմնադրմանը զուգահեռ բրդի արժեշղթայում հիմնադրվել են նաև 6 փոքր ձեռնարկություններ Շիրակի մարզի տարբեր համայքներում, որոնք օգտագործում են Ամասիայի բրդի գործարանի բուրդն ու արտադրում բրդյա տարբեր պարագաներ ստեղծելով նոր աշխատատեղեր։


 


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

In Tour Expo 2018СТРОИТЕЛЬСТВО И ИНТЕРЬЕР 2018
Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն