• Armenianeconomy.com

Կեցության ու զբաղվածության հարցերն արցախցիների շրջանում առաջնահերթ են. պետական ծրագրերի մանրամասները

27 հուլիսի 2021 | Օրենսդրություն | Цитата

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ձեռնարկած միջոցառումների շրջանակում մոտ 61 մլրդ դրամ  է ուղղվել պատերազմի հետևանքով տուժած արցախցիների աջակցությանը:

«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում այս մասին նշեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կենսաթոշակային ապահովության և այլ դրամական վճարների վարչության պետ Անահիտ Գալստյանը: Յուրաքանչյուր արցախցու միանվագ դրամական աջակցություն է տրամադրվել 68 հազար դրամի չափով: Կորցրած բնակավայրերում հաշվառված քաղաքացիների միանվագ դրամական աջակցությունը կազմել է 300 հազար դրամ: Ավերածությունների և այլ պատճառներով կացարանը կորցրած  բնակիչների միանվագ աջակցությունը յուրաքանչյուր քաղաքացու համար սահմանվել է 250 հազար դրամ:

«Ասեմ, որ բոլոր միջոցառումների մասով մենք ունենք խնդիր՝ անձի փաստացի հաշվառման հետ կապված: Արցախի մեր գործընկերներն աշխատում են այդ ուղղությամբ, շահառուների ցուցակը թարմացվում է, վճարումները շարունակվում են: Ի դեպ, ուզում եմ ընդգծել, որ բոլոր ծրագրերով սահմանված դրամական աջակցությունը տրվում է յուրաքանչյուր անձի: Կապ չունի, թե ընտանիքը քանի անձից է բաղկացած, անդամները չափահաս են, թե ոչ»,- ասաց Անահիտ Գալստյանը:

Ուշադրության կենտրոնում են եղել ռազմական գործողությունների հետևանքով վիրավորում ստացած անձինք:  ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ինտեգրված սոցիալական ծառայությունների բաժնի պետ Արտակ Հարությունյանը նշեց, որ այս ուղղությամբ շահառուներին տրամադրվել է միանվագ ֆինանսական օժանդակություն՝ 500 000 դրամի չափով: Շուրջ 7 հազար 400 շահառուի վճարվել է 3.5 մլրդ դրամ: Միանվագ դրամական օգնություն տրամադրվել է նաև քաղաքացիական անձանց շրջանում զոհերի ընտանիքներին և հաշմանդամություն ստացած քաղաքացիական անձանց:

«Քաղաքացիական անձանց շրջանում զոհերի ընտանիքների համար սահմանվել է 5 000 000 դրամ: Առաջին խմբի հաշմանդամություն ձեռք բերած անձանց տրամադրվել է 3 000 000 դրամ, երկրորդ և երրորդ խմբի հաշմանդամներին՝ համապատասխանաբար 2 և 1 մլն դրամ»,- ասաց Արտակ Հարությունյանը: Նշված ծրագրի շրջանակում հաշմանդամ երեխայի դեպքում սահմանվել է 3 000 000 դրամ:  

ՀՀ-ում Արցախի Հանրապետության օպերատիվ շտաբի պետի տեղակալ Սասուն Սավադյանը նշեց, որ սոցիալական աջակցության ծրագրերից օգտվել է տեղահանված արցախցիների 97 տոկոսը: Այն անձինք, որոնք դեռ փաստաթղթային խնդիրների պատճառով չեն օգտվել սոցիալական աջակցության ծրագրերից, դիմում են օպերատիվ շտաբ, և այդ հարցերը կարգավորելուց հետո, լրացուցիչ ցուցակներով ընդգրկվում են ծրագրերում: Այս ընթացքում կատարվել է արցախցիների կարիքների գնահատում՝ առանձնացնելով առաջնահերթությունները:

«Կեցության ու զբաղվածության հարցերը շարունակում են առաջնահերթ մնալ տեղահանված արցախցիների շրջանում: Զբաղվածության ուղղությամբ երկու ծրագիր արդեն իրականացվում է: Առաջինի շրջանակում շահառուն աշխատանքի անցնելու դեպքում պետությունը 3 ամիս ամեն ամսվա համար 100 հազար դրամ է վճարում: Ստացվում է և՛ աշխատանք, և՛ ուսուցում: Գործատուները պատրաստ են աջակցել դիմող տեղահանված արցախցիներին: Ասեմ, որ արդեն շուրջ 300 հոգի օգտվում են ծրագրից: Գործում  է նաև «Վարձատրություն հասարակական աշխատանքի դիմաց» ծրագիրը»,- ասաց Սասուն Սավադյանը:

Այս ընթացքում արցախցիներին հյուրընկալած կազմակերպություններն ու ֆիզիկական անձինք նույնպես աջակցություն են ստացել: Ծրագիրն ավարտվում է օգոստոսին: Արտակ Հարությունյանը նշեց, որ այժմ քննարկվում են հետագա անելիքներն արցախցիների կեցության հարցը կարգավորելու համար:

armenpress.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Օրենսդրություն
• «ՀՀ կառավարության 2011 թվականի հունիսի 23-ի N 974-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» և «ՀՀ կառավարության 1998 թվականի թիվ 821 որոշման մեջ փոփոխություն կատարելու մաuին» որոշման նախագծեր• ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 9-ի N 898-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ• Մինչև 3 հա հողատարածքները կաթիլային, անձրևացման ոռոգման համակարգերի ներդրման դեպքում ջրօգտագործողներին ոռոգման ջրի վարձավճարի փոխհատուցման ծրագիրը հաստատելու մասին• ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 12-Ի N 256-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ• Կառավարության որոշմամբ պարզեցվելու և թվայնացվելու է հիփոթեքային վարկի սպասարկման եկամտային հարկի գումարների վերադարձման գործընթացը• Հոկտեմբերի 1-ից ուժի մեջ մտնող Covid-19 կանոնակարգումը հավասարապես ազդելու է նաև պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վրա• Ովքե՞ր կարող են խնամվել շուրջօրյա խնամքի հաստատություններում և ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ• «ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ• «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» և «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծեր

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

In Tour Expo 2018СТРОИТЕЛЬСТВО И ИНТЕРЬЕР 2018
Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն