• Armenianeconomy.com

ՊԵԿ. «Մեկ պատուհան» էլեկտրոնային համակարգը կգործարկվի մինչև 2021 թվականի ավարտը

ԿՊԱՐԶԵՑՎԻ ՄԱՔՍԱՅԻՆ ՁԵՎԱԿԵՐՊՈՒՄՆԵՐԻ ԵՎ ԹՈՒՅԼԱՏՐԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է՝ ավարտին է հասնում Հայաստանի Հանրապետության կառավարության և Եվրոպական միության համագործակցության արդյունքում «Մեկ պատուհան» էլեկտրոնային համակարգի ներդրման գործընթացը և մինչև 2021 թվականի ավարտն այն պետք է գործարկվի։

Էլեկտրոնային համակարգը կհամապատասխանի միջազգային ամենաբարձր չափորոշիչներին, ինչի արդյունքում կպարզեցվեն և ավելի արագ ու հասանելի կդառնան մաքսային ծառայությունների մատուցումը, գրեթե բոլոր թույլատրական փաստաթղթերի ստացման գործընթացը։

Էլեկտրոնային հարթակի միջոցով տնտեսվարողները և ֆիզիկական անձինք մաքսային ձևակերպումների իրականացման և անհրաժեշտ թույլատրական փաստաթղթեր ստանալու նպատակով կարող են ցանկացած վայրից, ցանկացած պահի մուտքագրել սահմանով տեղափոխվող կամ տեղափոխման ենթակա ապրանքների վերաբերյալ բոլոր տվյալները՝ լրացնելով ընդամենը մեկ հայտ՝ «Մեկ պատուհան»-ում։ Համակարգը տեխնիկական անհրաժեշտ ստուգումներ իրականացնելուց հետո ինքնաշխատ կերպով կձևավորի  և կուղարկի անհրաժեշտ ենթահայտեր իրավասու բոլոր պետական գերատեսչություններին, ինչպես նաև արտաքին տնտեսական գործունեության իրականացման գործընթացում ներգրավված ոչ պետական կառույցներին։ 

«Մեկ պատուհան» էլեկտրոնային հարթակի միջոցով կտրամադրվեն համապատասխան արտոնագրերը, լիցենզիաները, հավաստագրերը, այլ թույլատրական փաստաթղթերը և փորձագիտական եզրակացությունները, որոնք ավտոմատ կերպով հասանելի կդառնան մաքսային մարմիններին, ինչպես նաև կինտեգրվեն մաքսային մարմիններին ներկայացվող մաքսային հայտարագրերին։ 
Նոր հարթակի միջոցով հնարավորություն կստեղծվի նաև իրականացնել էլեկտրոնային եղանակով անհրաժեշտ փաստաթղթերի տրամադրման համար նախատեսված պետական տուրքերի և այլ վճարների վճարումները։ Կապահովվի բոլոր գործընթացների հետագծելիության հասանելիությունը, և յուրաքանչյուր ոք հնարավորություն կունենա հետևել իր հայտավորած փաստաթղթերի ստացման գործընթացին։

«Մեկ պատուհան» համակարգի ներդրման արդյունքում կպարզեցվի մաքսային ձևակերպումների և թույլատրական փաստաթղթերի գործընթացը, նվազագույնի կհասցվեն պետական մարմինների հետ շփումները, կխնայվի ժամանակ և ռեսուրս։


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Օրենսդրություն
• Կենտրոնական բանկը 0,5 տոկոսային կետով բարձրացրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը• «Հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման 2022 թվականի տարեկան ծրագիրը և միջոցառումների ցանկը հաստատելու մասին» կառավարության որոշման նախագիծ• «Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հոկտեմբերի 1-ի N 917 որոշման մեջ լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ• Արագածոտնի մարզում կկառուցվի բազմաֆունկցիոնալ լեռնային հանգստավայր. գործադիրը հավանություն է տվել «Մայլեռ» ներդրումային ծրագրին• 2020թ․ ռազմական գործողությունների ընթացքում վնասվածք ստացած և ծանր հենաշարժողական խնդիրներ ունեցող զինծառայողները հնարավորություն կունենան վերականգնողական ծառայություններ ստանալ «էկզոսկելետոն» աջակցող միջոցի օգնությամբ• «Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման մասին օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ• ԱՊՀ երկրներում գրանցված կազմակերպություններին վճարված եկամուտների վերաբերյալ տեղեկություններ պետք է ներկայացվեն. ՊԵԿ• ««Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին, Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծեր• Կեցության ու զբաղվածության հարցերն արցախցիների շրջանում առաջնահերթ են. պետական ծրագրերի մանրամասները

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

In Tour Expo 2018СТРОИТЕЛЬСТВО И ИНТЕРЬЕР 2018
Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն