• Armenianeconomy.com

ՊԵԿ-ը բացահայտել է դեղամիջոցների անօրինական ներմուծման դեպք

12 հուլիսի 2021 | Տեսչական մարմիններ | Цитата

ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ ԵՆ ԱՎԵԼԻ ՔԱՆ 34 ԿԳ ՔԱՇՈՎ ՏԱՐԲԵՐ ՏԵՍԱԿԻ ԴԵՂԱՄԻՋՈՑՆԵՐ ԵՎ ԴՐԱՆՑ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՏՈՒՓԵՐ
 Մաքսանենգության դեմ պայքարի վարչության և  Արևելյան մաքսատուն-վարչության աշխատակիցների մասնակցությամբ օրերս «Բագրատաշեն» պետական սահմանային անցակետում հայտնաբերվել և կանխվել է ավելի քան 34 կգ քաշով տարբեր տեսակի դեղամիջոցների և դրանց համար նախատեսված տուփերի անօրինական ներմուծման դեպք: 

Մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցները հսկողություն են իրականացրել Վրաստանից Հայաստան ժամանած Հայաստանի Հանրապետության քաղաքացի Գ.Մ-ի կողմից շահագործվող ավտոմեքենան: Արդյունքում՝ նշված ավտոմեքենայի սրահի վահանակի, հետևի թափարգելի, բեռնախցիկի դռան և վառելիքի բաքի միջից հայտաբերվել են  մաքսային հսկողությունից թաքցրած 6,45 կգ ընդհանուր քաշով  տարբեր տեսակի դեղամիջոցների թղթյա տուփեր, ինչպես նաև մոտ  28 կգ ընդհանուր քաշով 38 տարբեր անվանումներով տարբեր տեսակի դեղամիջոցներ։

Փաստի առթիվ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչությունում ՀՀ մաքսային օրենսգրքի 201-րդ հոդվածի իրավախախտման հատկանիշներով նախապատրաստվել են նյութեր, որոնք տրամադրվել են ՊԵԿ իրավաբանական վարչությանը:


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

In Tour Expo 2018СТРОИТЕЛЬСТВО И ИНТЕРЬЕР 2018
Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն