• Armenianeconomy.com

ԵՄ-ն կարող է 2.6 միլիարդ եվրո մոբիլիզացնել Հայաստանում առաջնահերթ ծրագրերի իրականացման համար. Օլիվեր Վարհեի

Եվրամիությունը 1,6 մլրդ եվրո կհատկացնի Հայաստանում «առաջնահերթ հատուկ ծրագրերի» իրականացմանը, որոնք ուղղված են երկրում տնտեսական աճ ապահովելուն և աշխատատեղերի ավելացմանը: Իսկ ընդհանուր առմամբ, Եվրամիությունը այս ծրագրի ներքո կարող է 2,6 մլրդ եվրո մոբիլիզացնել Հայաստանի համար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հուլիսի 9-ին Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ համատեղ հայտարարությունների ժամանակ ասել է Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Օլիվեր Վարհեին՝ նշելով, որ Հայաստան կատարած իր այցելության նպատակը տնտեսական և ֆինանսական ներդրումների այն մեծ փաթեթն է, որն ինքն իր հետ բերել է որպես նվեր հյուրընկալող հայկական կողմին: «Կարծում եմ՝ այս ծրագիրը լրջագույն հնարավորություն է ստեղծում Հայաստանի համար, և ես լիահույս եմ, որ մենք կարող ենք վարչապետի և փոխվարչապետի հետ ակտիվորեն աշխատել, որպեսզի սա իրականություն դառնա: Արդյունքներն ապահովելու համար 4 տարի ժամանակ ունենք: Ես իմ կողմից պատրաստ եմ», - նշեց Օլիվեր Վարհեին:

Նա հավելեց՝ պատրաստ են շատ մեծ չափի ներդրումը շատ օպերատիվ ձևով իրագործել Հայաստանի տնտեսական վերականգնման համար՝ Արևելյան գործընկերության ողջ տարածաշրջանի հետ: «Մենք աշխատել ենք այս ծրագրի վրա Հայաստանի կառավարության հետ: Այս ծրագրի արդյունքում տնտեսական աճը և աշխատատեղերի ավելացումը պետք է հնարավորինս արագ ապահովվեն համավարակից հետո, քանի որ Հայաստանը և հայ ժողովուրդը աշխատատեղերի և տնտեսական աճի կարիք ունեն այս ճգնաժամը հաղթահարելու համար», - ասել է Եվրամիության հանձնակատարը՝ պարզաբանելով, որ իրենք ցանկանում են ստեղծել առևտրային ուղիներ և կապակցվածություն եվրոպական շուկաների և եվրոպական տնտեսության հետ, որի միջոցով կկարողանան այս տարածաշրջանը շատ ավելի արագորեն մոտեցնել Եվրամիությանը:

«Մեր ծրագրով սեղանին դրվում է 2,3 մլրդ եվրոյի դրամաշնորհներ ողջ տարածաշրջանի համար, և ծրագրով հնարավոր է մեր միջազգային գործընկերների հետ միասին համախմբել առնվազն 17 մլրդ եվրոյի ներդրումներ ամբողջ տարածաշրջանի համար», - ասաց հանձնակատարը՝ նշելով, որ Հայաստանի պարագայում Եվրոպական միությունը առաջարկում է 5 առաջնահերթ ծրագիր:

«Առաջնահերթ հատուկ ծրագրեր», Օլիվեր Վարհեիի խոսքով, նշանակում է ներդրումների հիմնական ոլորտներ, բարեփոխման կարևոր ոլորտներ, որոնց միջոցով առաջիկա 4-5 տարիների ընթացքում տեղի իրողությունը կարող է զգալիորեն փոխվել Հայաստանի բնակչության համար, քանի որ կլինի աճ, կլինեն աշխատատեղեր, և մարդիկ լրիվ այլ՝ ավելի ուժեղ, ավելի դիմադրողունակ տնտեսություն կունենան:

Հանձնակատարը պարզաբանեց, որ Հայաստանին հատկացվող օգնության ծրագիրը ներառում է տրանսպորտային կապերի բարելավումը, հարավային շրջանների վերականգնում և դիմադրողունակության բարձրացում, էներգախնայողություն, վերականգնվող էներգետիկա, թվային վերափոխում և աջակցություն փոքր և միջին ձեռնարկություններին:

«Կարծում եմ՝ այս ծրագիրը լրջագույն հնարավորություն է ստեղծում Հայաստանի համար, և ես լիահույս եմ, որ մենք կարող ենք վարչապետի և փոխվարչապետի հետ ակտիվորեն աշխատել, որպեսզի սա իրականություն դառնա: Արդյունքներն ապահովելու համար 4 տարի ժամանակ ունենք: Ես իմ կողմից պատրաստ եմ», - նշեց Օլիվեր Վարհեին:

Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Օլիվեր Վարհեին, որի գլխավորած պատվիրակությունը Հայաստանում է, այսօր՝ հուլիսի 9–ին, հանդիպում է ունեցել Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի և փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանի հետ, որի արդյունքներով կողմերը հանդես են եկել հայտարարություններով:

Եվրոպական հանձնակատարի այցի ընթացքում, ինչպես տեղեկացրել է փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանը, մտքեր են փոխանակվել Հայաստանի և Եվրոպական միության միջև ծավալված ակտիվ համագործակցության, գործընկերության ընթացիկ օրակարգի, ինչպես նաև հարաբերությունների հետագա զարգացմանն առնչվող հարցերի լայն շրջանակի շուրջ: Կողմերը անդրադարձել են 2020 թվականին ի հայտ եկած ծանր մարտահրավերներին, մասնավորապես՝ 2020 թ. սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված պատերազմին, ինչպես նաև կորոնավիրուսի համավարակին և հետկորոնավիրուսային ճգնաժամի հաղթահարմանը:

armenpress.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Միջազգային համագործակցություն
• Վահան Քերոբյանը վրաց գործընկերների հետ քննարկել է առևտրատնտեսական ոլորտում համագործակցության ընդլայնման հեռանկարները• Մշակույթ, խոհանոց, արկածային տուրիզմ. ՀՀ-ն ու Հորդանանը զարգացնում են հարաբերությունները• Հայաստանն ու Վրաստանը քննարկում են երկրների միջև արագընթաց գնացքի գործարկման հնարավորությունը• Հայաստանը նախատեսում է ավելացնել կոնյակի մատակարարումը Ռուսաստան• Վահան Քերոբյանը հանդիպել է Վրաստանի ֆինանսների նախարարի հետ. քննարկվել են տարանցիկ փոխադրումների խնդիրները• Պաշտոնատար անձինք Վրաստանում քննարկելու են առևտրատնտեսական ոլորտին առնչվող հարցեր• 5 միլիոն դոլար կուղղվի Հայաստանում «կանաչ» տնտեսությունների ֆինանսավորմանը• Ճապոնիայի միջուկային կարգավորման գործակալության ղեկավարը պատրաստակամություն է հայտնել համագործակցել Հայաստանի հետ• Ֆրանսիացի մասնագետներն առաջարկել են ՀՀ-ում հարկային ստուգումների գործընթացը բարելավելու մեխանիզմներ

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

In Tour Expo 2018СТРОИТЕЛЬСТВО И ИНТЕРЬЕР 2018
Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն