• Armenianeconomy.com

ՊԵԿ-ը բացահայտել է աշխատողի չձևակերպման ու ՀԴՄ-ի կիրառման կանոնների խախտման դեպքեր

09 հուլիսի 2021 | Տնտեսություն | Цитата

ՊԵԿ-Ը ՀԱՐԿԱՅԻՆ ԿԱՐԳԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ ԲԱՑԱՀԱՅՏԵԼ Է ԱՇԽԱՏՈՂԻ ՉՁԵՎԱԿԵՐՊՄԱՆ ՈՒ ՀԴՄ-Ի ԿԻՐԱՌՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԻ ԽԱԽՏՄԱՆ ԴԵՊՔԵՐ

ԻՐԱԿԱՆԱՑՎԵԼ Է ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐԻ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՎԱՐՔԱԳԾԻ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
Պետական եկամուտների կոմիտեն, հարկային կարգապահության բարելավման ծրագրի շրջանակում, 2021թ․ 2-րդ եռամսյակի ընթացքում բացահայտել է աշխատողի չձևակերպման ու ՀԴՄ-ի կիրառման կանոնների խախտման դեպքեր: 

Ռիսկերի խորհրդի կողմից ընտրված տնտեսական գործունեության առանձին ոլորտներում գործունեություն ծավալող հարկ վճարողների մոտ իրականացվել է կարգապահական վարքագծի վերլուծություն: Արդյունքում հանրային սննդի կազմակերպման ոլորտում գործունեություն իրականացնող  110 հարկ վճարողների մոտ 2021թ․ 2-րդ եռամսյակի ընթացքում արձանագրվել է աշխատողի չձևակերպման 24 և ՀԴՄ-ի կիրառման կանոնների խախտման 91 դեպք: Իսկ խոշոր՝ 2019 թվականի արդյունքներով 400.0 միլիոն դրամը գերազանցող իրացման շրջանառություն հայտարարագրած 64 հարկ վճարողների մոտ արձանագրվել է աշխատողի չձևակերպման 14 և ՀԴՄ-ի կիրառման կանոնների խախտման 57 դեպք: 

Նշենք, որ Պետական եկամուտների կոմիտեի հարկային և մաքսային կարգապահության բարելավման ռազմավարության ու դրանից բխող միջոցառումների արդյունավետ և օպերատիվ իրականացման ապահովումը կառավարվում է Ռիսկերի խորհրդի կողմից: 


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Տնտեսություն
• Ամերիաբանկը գործարկել է փոքր և միջին ձեռնարկությունների աջակցման վարկային նոր ծրագիր• Վահան Քերոբյանը գործարարներին ներկայացրել է կառավարության նոր ծրագրի տնտեսական հատվածը• Պետական եկամուտների կոմիտեի և Համաշխարհային բանկի համատեղ ծրագիրն ավարտվել է• Տարածաշրջանում նախադեպը չունեցող միջոցառման արդյունքում բացահայտվել է հերոին տեսակի թմրամիջոցի խոշոր խմբաքանակ• Շարունակվում է զրոյից բիզնես ստեղծելու գաղափարների իրագործման 19-րդ միջոցառման հայտերի ընդունումը• Կայացել է ՓՄՁ զարգացման ենթախորհրդի հերթական նիստը• Ամասիայի բրդի գործարանում ներդրումներ է կատարվում արտադրության շարունակականությունն ապահովելու համար• Պետություն-մասնավոր գործընկերության մասին օրենքում փոփոխությունները ներդրումների համար նոր հնարավորություն են բացում. ԱՆԻՖ• Պետական եկամուտների կոմիտեում տեղի է ունեցել հանդիպում Զարգացման ֆրանսիական գործակալության և Էքսպերտիզ ֆրանս կազմակերպության փորձագետների հետ

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

In Tour Expo 2018СТРОИТЕЛЬСТВО И ИНТЕРЬЕР 2018
Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն