• Armenianeconomy.com

Գեղարքունիքի մարզպետը խոսեց մարզում այլընտրանքային էներգետիկայի արտադրության ծավալների և հեռանկարների մասին

07 հուլիսի 2021 | Լուրեր մարզերից | Цитата

Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը Շողակաթ խոշորացված համայնքի Աղբերք բնակավայրի տարածքում կառուցված եւ շահագործվող 5 մեգավատ հզորության արեւային ֆոտովոլտային կայան կատարած այցի ընթացքում ներկայացրեց մարզում այլընտրանքային էներգետիկայի արտադրության ներկա ծավալները եւ զարգացման հեռանկարները։

«Այլընտրանքային էներգիայի արտադրությունը մեր մարզի զարգացման գերակա ուղղություններից մեկն է, եւ մենք հետեւողականորեն առաջ ենք տանում մեր քաղաքականությունը։ Այս պահի դրությամբ մենք այլընտրանքային էներգետիկայի արտադրության նպատակով հողի կատեգորիան փոխել ենք 387 հեկտարի վրա, որոնցից 36 հեկտարի վրա այս պահին ընթանում են շինարարական աշխատանքներ։

Շինարարական աշխատանքները մեկնարկում են նաեւ Մեծ Մասրիկում, 132 հեկտարի վրա։ Շինարարական աշխատանքների ավարտից հետո միայն Մեծ Մասրիկի արեւային ֆոտովոլտային կայանում կարտադրվի 53 մեգավատ ժամ հզորության հոսանք։

Իսկ այս պահի դրությամբ Շողակաթ խոշորացված համայնքի տարածքի կայաններում, որոնք կառուցվել են վերջին երեք տարիների ընթացքում, արտադրվում է 16 մեգավատտ հզորության հոսանք։ Մնացած կայանների շինարարության ավարտից հետո Շողակաթի արեւային կայանները միասին վերցրած կարտադրեն 36 մեգավատտ հոսանք։ Շողակաթի արեւային կայանների կառուցման արդյունքում ներդրումները կազմել են շուրջ 15 միլիարդ դրամ։ Շինարարության ընթացքում բացվել է շուրջ 700 աշխատատեղ, իսկ յուրաքանչյուր կայանի շահագործման դեպքում առաջանում է մինչեւ 10 աշխատատեղ»,-նշեց Գնել Սանոսյանը։

Խոսրով Խլղաթյան
armenpress.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

In Tour Expo 2018СТРОИТЕЛЬСТВО И ИНТЕРЬЕР 2018
Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն