• Armenianeconomy.com

ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինը դիմել է գլխավոր դատախազություն՝ Գորիսի քաղաքային պուրակի ապօրինի օտարման հիմքով

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի հրամանով գեոդեզիայի և հողօգտագործման վերահսկողության վարչությունը 2021 թ․ մայիսի 13-26-ը ներառյալ ՀՀ հողային օրենսդրության պահանջների պահպանման նկատմամբ ստուգում է իրականացրել ՀՀ Սյունիքի մարզի Գորիս համայնքում։ Ստուգման արդյունքում արձանագրվել են հողային օրենսդրության պահանջների  մի շարք խախտումներ։ 

Մասնավորապես՝ համայնքի ղեկավարի 16.07.2019թ. N528-Ա որոշմամբ Գորիս համայնքի համայնքային սեփականություն հանդիսացող 0.009հա մակերեսով  բնակավայրերի նպատակային նշանակության՝ հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամասն  օտարվել է աճուրդում հաղթող  ճանաչված Մհեր Բադիրյանին: 

      Համայնքի ղեկավարի՝ 12.06.2020թ. N275-Ա որոշմամբ Գորիս համայնքի համայնքային սեփականություն հանդիսացող 0.009հա մակերեսով  բնակավայրերի նպատակային նշանակության՝ հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամասն  օտարվել է աճուրդում հաղթող  ճանաչված Հայկ Պողոսյանին: 

      Համայնքի ղեկավարի՝ 13.07.2007թ. N152-Ա որոշմամբ Գորիս համայնքի համայնքային սեփականություն հանդիսացող 0.0108հա մակերեսով  բնակավայրերի նպատակային նշանակության՝ հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամասը օտարվել է աճուրդում հաղթող  ճանաչված Ժասմեն Խաչատրյանին, վերջինս էլ առուվաճառքի պայմանագրով հողամասն օտարել է Մհեր Բադիրյանին: 

        Համայնքի ղեկավարի՝ 04.12.2008թ. N207-Ա որոշմամբ Գորիս համայնքի համայնքային սեփականություն հանդիսացող 0.0108հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության՝ հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամասը  օտարվել է աճուրդում հաղթող  ճանաչված Տիգրան Կարապետյանին, վերջինս էլ առուվաճառքի պայմանագրով հողամասն օտարել է «Յուքոմ» ՍՊԸ-ին: 

      Համայնքի ղեկավարի՝ 13.07.2007թ. N154-Ա որոշմամբ Գորիս համայնքի համայնքային սեփականություն հանդիսացող 0.0108հա մակերեսով  բնակավայրերի նպատակային նշանակության՝ հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամասն  օտարվել է աճուրդում հաղթող  ճանաչված Ռուբեն Առաքելյանին, վերջինս էլ առուվաճառքի պայմանագրով հողամասն օտարել է Մհեր Բադիրյանին: 

      Համայնքի ղեկավարի՝ 04.12.2008թ. N206-Ա որոշմամբ Գորիս համայնքի համայնքային սեփականություն հանդիսացող 0.0108հա մակերեսով  բնակավայրերի նպատակային նշանակության՝ հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամասն  օտարվել է աճուրդում հաղթող  ճանաչված Գուրգեն Բախշյանին, վերջինս էլ առուվաճառքի պայմանագրով հողամասն օտարել է Մերի Մալինցյանին: 

     Սակայն նշված 6 հողամասերն ըստ ՀՀ կառավարության 19.01.2006թ. «ՀՀ Սյունիքի մարզի Գորիս քաղաքային  համայնքի (բնակավայրերի) գլխավոր հատակագիծը հաստատելու մասին» N39-Ն որոշման՝ իրենցից ներկայացնում են քաղաքային պուրակ, հետևաբար՝ գործել է օտարման արգելք։

     Նշվածից բացի 30․04․2021թ․ Գորիս համայնքի ղեկավարը կայացրել է 261-Ա որոշումը՝ Գորիս քաղաքի Գ․ Տաթևացի փողոցի թիվ 4/3 հասցեում առկա ինքնակամ կառույցն օրինականացնելու մասին, մինչդեռ ՀՀ կառավարության 01․06․2006թ․ 1053-Ն որոշման համաձայն՝ հողամասը չմասնավորեցվող է, այսինքն՝ ընդգրկված է ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումների ցանկում, որի հիմքով էլ ՀՀ կադաստրի կողմից գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման վարույթը կասեցվել է։ 

Արդյունքում թույլ  են տրվել  հետևյալ խախտումները՝

Համայնքային սեփականություն հանդիսացող քաղաքային պուրակ հողամասը օտարվել է, որը  դասվում է չմասնավորեցվող հողերի շարքին, և նշված հողամասի օտարումը արգելվում է,
ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումների ցանկում ընդգրկված հողամասում առկա ինքնակամ կառույցն օրինականացվել է ։
Ելնելով վերոգրյալից՝ Տեսչական մարմինը նշված խախտումներին իրավական գնահատական տալու և պատասխանատու պաշտոնատար անձանց պատասխանատվության ենթարկելու նպատակով դիմել է ՀՀ գլխավոր դատախազություն։

utfsib.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Լուրեր մարզերից
• Կառավարությունը մոտ 1 մլրդ դոլար կհատկացնի Քաջարան-Սիսիան ճանապարհի կառուցման համար․ նախարար• Սեպտեմբերի 11-ին տեղի է ունեցել «Տավուշի մարզի տուրիզմի զարգացման գործակալություն» ՀԿ-ի գրասենյակի պաշտոնական բացման արարողությունը• Պետություն-համայնք համագործակցության արդյունքում մեկնարկել են Սարալանջ համայնքի մշակույթի տան վերանորոգման աշխատանքները• Կարեն Սարգսյանը նշանակվեց ՀՀ Գեղարքունիքի մարզպետ• Տավուշի մարզում մեծ ծավալով շարունակվում են ճանապարհաշինարարական աշխատանքները• Միջպետական ճանապարհի կառուցապատման աշխատանքներն ավարտված են• Հիմնանորոգվել է Խոր Վիրապ տանող ճանապարհը• Նախարար Գնել Սանոսյանը Արմավիրի մարզպետարանում խորհրդակցություն է անցկացրել ոռոգման գործընթացի վերաբերյալ• Անի միավորված համայնքում կտեղադրվի 24 հակակարկտային կայան
Տեսչական մարմիններ
• Սեպտեմբերի 15-ից ուժեղացված վերահսկողություն թարմ մսի սպանդանոցային ծագման նկատմամբ• ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ ԵՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԻՑ ԹԱՔՑՎԱԾ 1032 ԳՐԱՄ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՔԱՇՈՎ ՈՍԿՅԱ ԶԱՐԴԵՐ• ՀՀ ՊԵԿ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ Է ՆՇԱՆԱԿՎԵԼ ԱՐՏՅՈՄ ՍՄԲԱՏՅԱՆԸ• ՍԱՏՄ-ն Երևանի Արաբկիր վարչական շրջանի իրացման ցանցում խախտումներ է արձանագրել• Կասեցվել է հանրային սննդի օբյեկտի գործունեությունը• Սեմինար-քննարկում՝ Տեսչական մարմնում• Խախտումներ կաթնամթերքի շուկայում. տեսչական մարմինը ստուգումներ կանցկացնի 40-ից ավելի արտադրողի մոտ• Հողային ռեսուրսներին հասցվել է շուրջ 40 մլն. դրամի վնաս.• ԱԻՆ-ը շարունակում է վերելակների փորձաքննությունը

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

In Tour Expo 2018СТРОИТЕЛЬСТВО И ИНТЕРЬЕР 2018
Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն