• Armenianeconomy.com

Ո՞ւմ և ո՞ր դեպքերում է նշանակվում արտոնյալ պայմաններով կենսաթոշակ

22 հունիսի 2021 | Տնտեսություն | Цитата

Անձը կարող է դիմել արտոնյալ պայմաններով կենսաթոշակի նշանակման համար, հետևյալ դեպքերում․

1․ Եթե լրացել է քաղաքացու 55 տարին, ունի առնվազն 25 օրացուցային տարվա աշխատանքային ստաժ, առնվազն 15 օրացուցային տարին աշխատել է առանձնապես վնասակար, առանձնապես ծանր պայմաններում, մինչև 2014 թվականի հունվարի 1-ն առնվազն 10 օրացուցային տարին աշխատել է առանձնապես վնասակար, առանձնապես ծանր պայմաններում և այդ ժամանակահատվածում լրիվ աշխատանքային օրը կատարել արտոնյալ կենսաթոշակի իրավունք տվող աշխատանք (Թիվ 1 ցուցակ, որին կարող եք ծանոթանալ ՀՀ կառավարության 2012 թվականի հունվարի 12-ի N 12-Ն որոշման N 1 հավելվածում):  

2․ Քաղաքացին կարող է դիմել արտոնյալ պայմաններով կենսաթոշակի նշանակման համար նաև այն դեպքում, երբ լրացել է քաղաքացու 59 տարին, նա ունի առնվազն 25 օրացուցային տարվա աշխատանքային ստաժ, առնվազն 20 օրացուցային տարին աշխատել է վնասակար, ծանր պայմաններում, մինչև 2014 թվականի հունվարի 1-ն առնվազն 10 օրացուցային տարին աշխատել է վնասակար, ծանր պայմաններում և այդ ժամանակահատվածում լրիվ աշխատանքային օրը կատարել արտոնյալ կենսաթոշակի իրավունք տվող աշխատանք, ապա կարող է դիմել արտոնյալ պայմաններով կենսաթոշակի նշանակման համար (Թիվ 2 ցուցակ, որին կարող եք ծանոթանալ ՀՀ կառավարության 2012 թվականի հունվարի 12-ի N 12-Ն որոշման N 2 հավելվածում):

3․ Արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք ունի նաև քաղաքացին, որի 55 տարին լրացել է, ունի առնվազն 25 օրացուցային տարվա աշխատանքային ստաժ, որից առնվազն 15 օրացուցային տարին աշխատել է արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք տվող պաշտոններում և այդ ժամանակահատվածում լրիվ աշխատանքային օրը կատարել արտոնյալ կենսաթոշակի իրավունք տվող աշխատանք (Թիվ 3 ցուցակ, որին կարող եք ծանոթանալ ՀՀ կառավարության 2014 թվականի հուլիսի 10-ի N 674-Ն որոշման N 1 հավելվածում):

4․ 59 տարին լրացած քաղաքացին, ով ունի առնվազն 25 օրացուցային տարվա աշխատանքային ստաժ, որից առնվազն 20 օրացուցային տարին աշխատել է արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք տվող պաշտոններում և այդ ժամանակահատվածում լրիվ աշխատանքային օրը կատարել արտոնյալ կենսաթոշակի իրավունք տվող աշխատանք, ևս ունի արտոնյալ կենսաթոշակի իրավունք (Թիվ 4 ցուցակ, որին կարող եք ծանոթանալ ՀՀ կառավարության 2014 թվականի հուլիսի 10-ի N 674-Ն որոշման N 2  հավելվածում):

Եթե աշխատանքային գրքույկում չկան արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք տվող աշխատանքի բնույթի մասին բավարար տվյալներ, ապա աշխատանքի բնույթը հաստատվում է կազմակերպության կողմից տրված` արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք տվող աշխատանքային ստաժի մասին տեղեկանքի հիման վրա։

Միաժամանակ, աշխատանքի բնույթը հաստատող տեղեկանքում նշվում են արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք տվող` արտադրությունը, աշխատանքը, մասնագիտությունը, պաշտոնը և ցուցանիշները, արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք տվող աշխատանքային ստաժում հաշվառվող աշխատանքային գործունեության ժամանակահատվածը, ցուցակի բաժինը, ենթաբաժինը, ծածկագիրը և այն սկզբնական փաստաթղթերը, որոնց հիման վրա տրված է տեղեկանքը:

Արտոնյալ պայմաններով կենսաթոշակ նշանակելու համար քաղաքացին  կարող է դիմել Միասնական սոցիալական ծառայության տարածքային բաժին՝ ներկայացնելով՝ անձնագիր, հանրային ծառայությունների համարանիշ (ՀԾՀ), աշխատանքային գրքույկ և ըստ անհրաժեշտության՝ օրենքով սահմանված այլ փաստաթղթեր։

mlsa.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Տնտեսություն
• Ամերիաբանկը գործարկել է փոքր և միջին ձեռնարկությունների աջակցման վարկային նոր ծրագիր• Վահան Քերոբյանը գործարարներին ներկայացրել է կառավարության նոր ծրագրի տնտեսական հատվածը• Պետական եկամուտների կոմիտեի և Համաշխարհային բանկի համատեղ ծրագիրն ավարտվել է• Տարածաշրջանում նախադեպը չունեցող միջոցառման արդյունքում բացահայտվել է հերոին տեսակի թմրամիջոցի խոշոր խմբաքանակ• Շարունակվում է զրոյից բիզնես ստեղծելու գաղափարների իրագործման 19-րդ միջոցառման հայտերի ընդունումը• Կայացել է ՓՄՁ զարգացման ենթախորհրդի հերթական նիստը• Ամասիայի բրդի գործարանում ներդրումներ է կատարվում արտադրության շարունակականությունն ապահովելու համար• Պետություն-մասնավոր գործընկերության մասին օրենքում փոփոխությունները ներդրումների համար նոր հնարավորություն են բացում. ԱՆԻՖ• Պետական եկամուտների կոմիտեում տեղի է ունեցել հանդիպում Զարգացման ֆրանսիական գործակալության և Էքսպերտիզ ֆրանս կազմակերպության փորձագետների հետ

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

In Tour Expo 2018СТРОИТЕЛЬСТВО И ИНТЕРЬЕР 2018
Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն