• Armenianeconomy.com

Սպիտակ ձեռնափայտ՝ տեսողական խնդիրներ ունեցող անձանց ազատ կողմնորոշման ու անվտանգ տեղաշարժման համար․ տրամադրման գործընթացը շարունակվում է

16 հունիսի 2021 | Օրենսդրություն | Цитата

Պետական հավաստագրերի հիման վրա աջակցող միջոցների, այդ թվում՝ սպիտակ ձեռնափայտերի տրամադրման գործընթացը շարունակվում է։

Սպիտակ ձեռնափայտերը տրվում են տեսողական խնդիրներ ունեցող անձանց, և վերջիններիս հնարավորություն են տալիս տարածության մեջ ազատ կողմնորոշվել ու անվտանգ տեղաշարժվել։ Ձեռնափայտերի միջոցով ապահովվում է նաև շահառուների ինքնուրույն կենցաղավարման, տրանսպորտից օգտվելու և անկախ կյանք վարելու իրավունքը, ինչպես նաև սոցիալական ներառումը հասարակություն։

Ձեռնափայտի սպիտակ, արտացոլիչ գունանյութը շահառուին հնարավորություն է տալիս ինքնուրույն և անխոչընդոտ տեղաշարժվել նաև երեկոյան ժամերին։ Այն «ազդանշան» նաև վարորդներին, որ հետիոտնը տեսողության խնդիր ունի։

Նախարարության կողմից իրականացվող «Տեսողության խնդիրներ ունեցող անձանց սոցիալ-հոգեբանական վերականգնման ծրագրի» շրջանակում շահառուներին ուսուցանվում է նաև սպիտակ ձեռնափայտից օգտվելու հմտությունները։ 

Սպիտակ ձեռնափայտի համար կարող են դիմել՝

հաշմանդամություն ունեցող անձինք,
ընտանիքների անապահովության գնահատման համակարգում ընդգրկված՝ ընտանիքի անապահովության սահմանային միավորից բարձր միավոր ունեցող ընտանիքի անդամները,
Հայրենական մեծ պատերազմի մասնակիցներն ու նրանց հավասարեցված անձինք,
Հայրենական մեծ պատերազմում զոհվածների այրիները,
ՀՀ պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու ժամանակ կամ ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված զինծառայողների ընտանիքի անդամները,
Երեխաները՝ անկախ հաշմանդամություն ունենալու կամ սոցիալապես անապահով լինելու հանգամանքից,
Ծառայողական պարտականությունները կատարելիս անհայտ կորած, ինչպես նաև ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով անհայտ բացակայող կամ մահացած ճանաչված զինծառայողների ընտանիքների անդամները։
Հավաստագիր ձեռք բերելու նպատակով՝ շահառուն կամ նրա ներկայացուցիչը առձեռն, փոստային կապի միջոցով կամ առցանց եղանակով կարող է դիմում ներկայացնել Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոն, ստանալ հավաստագիր և այն կազմակերպությունների ցանկը, որտեղից կարող են ձեռք բերել իրենց անհրաժեշտ աջակցող միջոցը։

 ՄՍԾ-ի տարածքային կենտրոնների հասցեներին կարող եք ծանոթանալ այստեղ` https://bit.ly/3h99yYU

 Աջակցող միջոցներ ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկի և դիմելու ընթացակարգի վերաբերյալ առավել մանրամասն՝  https://bit.ly/33l9mh5


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Օրենսդրություն
• Կենտրոնական բանկը 0,5 տոկոսային կետով բարձրացրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը• «Հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման 2022 թվականի տարեկան ծրագիրը և միջոցառումների ցանկը հաստատելու մասին» կառավարության որոշման նախագիծ• «Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հոկտեմբերի 1-ի N 917 որոշման մեջ լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ• Արագածոտնի մարզում կկառուցվի բազմաֆունկցիոնալ լեռնային հանգստավայր. գործադիրը հավանություն է տվել «Մայլեռ» ներդրումային ծրագրին• 2020թ․ ռազմական գործողությունների ընթացքում վնասվածք ստացած և ծանր հենաշարժողական խնդիրներ ունեցող զինծառայողները հնարավորություն կունենան վերականգնողական ծառայություններ ստանալ «էկզոսկելետոն» աջակցող միջոցի օգնությամբ• «Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման մասին օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ• ԱՊՀ երկրներում գրանցված կազմակերպություններին վճարված եկամուտների վերաբերյալ տեղեկություններ պետք է ներկայացվեն. ՊԵԿ• ««Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին, Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծեր• Կեցության ու զբաղվածության հարցերն արցախցիների շրջանում առաջնահերթ են. պետական ծրագրերի մանրամասները

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

In Tour Expo 2018СТРОИТЕЛЬСТВО И ИНТЕРЬЕР 2018
Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն