• Armenianeconomy.com

Մեր երկրի կապի ոլորտում փորձ է արվում ներդնել շարժական կապի լայնաշերտ 5G տեխնոլոգիաները

ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովն Արկադի Խաչատրյանի նախագահությամբ հունիսի 14-ին հրավիրած արտահերթ նիստում քննարկեց ««ՀՀ 2021 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը: ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը դեռեւս 2017-ի հունիսից նախաձեռնել է էլեկտրոնային հաղորդակցության ոլորտի իրավասու մարմնի` ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության հետ քննարկումներ` ուղղված հանրապետությունում շարժական կապի լայնաշերտ 5G տեխնոլոգիայի ցանցերի ներդրման համար անհրաժեշտ ռադիոհաճախականությունների տիրույթների (այդ թվում` 700 ՄՀց) համապատասխան հատվածներն առեւտրային նպատակով տրամադրելու համար առանձնացմանը:

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանի հավաստմամբ` օրինագծով նախատեսվում է 703-733 ՄՀց եւ 758-788 ՄՀց ռադիոհաճախականությունների հատվածները ներառել անլար հասանելիության լայնաշերտ կապի ցանցերի համար սահմանված ռադիոհաճախականությունների ցանկում, որով տվյալ ռեսուրսի 1 ՄՀց ռադիոհաճախականության գոտու համար տրամադրման պարտադիր վճարը միանվագ 25 000 000 դրամ է, իսկ տարեկան օգտագործման վճարը` 16 800 000 դրամ:

Նշվեց, որ ռադիոհաճախականությունների տիրույթի ազատականացումն ու 703-733 ՄՀց եւ 758-788 ՄՀց հատվածների մրցութային հիմունքներով տրամադրումը կնպաստի շարժական կապի լայնաշերտ ցանցերի զարգացմանը եւ 5G տեխնոլոգիայի ներդրմանն ու միջազգային միտումներին համահունչ հեռահաղորդակցության ոլորտի շարունակական դինամիկ զարգացմանը, ինչպես նաեւ նշված ռադիոհաճախականությունների ընդհանուր 60 ՄՀց հատվածների տրամադրման դեպքում կապահովի առնվազն 1 500 000 000 դրամի միանվագ (տրամադրման մասով) եւ 1 008 000 000 դրամ տարեկան (օգտագործման մասով) ՀՀ պետական բյուջեի լրացուցիչ մուտք:

Պատգամավորներն իրենց հարցադրումներով անդրադարձան ոլորտին առնչվող բազմաթիվ խնդիրների: Արտակ Մանուկյանի հարցին, թե ինչու են 2017-ից նախաձեռնել հանրապետությունում շարժական կապի լայնաշերտ 5G տեխնոլոգիայի ցանցերի ներդրման համար անհրաժեշտ ռադիոհաճախականությունների տիրույթների (այդ թվում` 700 ՄՀց) համապատասխան հատվածներն առեւտրային նպատակով տրամադրելու քննարկումները, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կապի բաժնի պետ Կարեն Գրիգորյանն ի պատասխան նշեց, որ այդ գործընթացը ոչ միայն Հայաստանում է իրականացվում, այլ ամբողջ աշխարհում: Դա համաշխարհային գործընթաց է,-հավելեց նա:

Հարակից խոսքում մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալը գործընկերներին հորդորեց կողմ քվեարկել:

Հանձնաժողովականները միաձայն դրական եզրակացություն տվեցին օրենքի նախագծին առաջիկա հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվելու համար: Կառավարութունն իր որոշմամբ օրինագիծը համարել էր անհետաձգելի, այն կքննարկվի 24-ժամյա ռեժիմով, ինչին կողմ քվեարկեց մշտական հանձնաժողովը:


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Օրենսդրություն
• Կենտրոնական բանկը 0,5 տոկոսային կետով բարձրացրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը• «Հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման 2022 թվականի տարեկան ծրագիրը և միջոցառումների ցանկը հաստատելու մասին» կառավարության որոշման նախագիծ• «Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հոկտեմբերի 1-ի N 917 որոշման մեջ լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ• Արագածոտնի մարզում կկառուցվի բազմաֆունկցիոնալ լեռնային հանգստավայր. գործադիրը հավանություն է տվել «Մայլեռ» ներդրումային ծրագրին• 2020թ․ ռազմական գործողությունների ընթացքում վնասվածք ստացած և ծանր հենաշարժողական խնդիրներ ունեցող զինծառայողները հնարավորություն կունենան վերականգնողական ծառայություններ ստանալ «էկզոսկելետոն» աջակցող միջոցի օգնությամբ• «Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման մասին օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ• ԱՊՀ երկրներում գրանցված կազմակերպություններին վճարված եկամուտների վերաբերյալ տեղեկություններ պետք է ներկայացվեն. ՊԵԿ• ««Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին, Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծեր• Կեցության ու զբաղվածության հարցերն արցախցիների շրջանում առաջնահերթ են. պետական ծրագրերի մանրամասները

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

In Tour Expo 2018СТРОИТЕЛЬСТВО И ИНТЕРЬЕР 2018
Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն