• Armenianeconomy.com

ԻՆՉՊԵ՞Ս ԳՐԱՆՑՎԵԼ «ԱՆՀԱՏԱԿԱՆ ՀԱՇԻՎՆԵՐԻ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳ»-ՈՒՄ՝ ԱՆՀԱՏԱԿԱՆ ՀԱՇՎԻ ՔԱՂՎԱԾՔ ՍՏԱՆԱԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ

11 հունիսի 2021 | Օրենսդրություն | Цитата

ՊԵԿ-Ը ՊԱՏԱՍԽԱՆՈՒՄ Է ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՀԱՐՑԵՐԻՆ
Անհատական հաշվի քաղվածքը ֆիզիկական անձին տրամադրվում է փաստաթղթային կամ էլեկտրոնային տեսքով: Ֆիզիկական անձը էլեկտրոնային եղանակով անհատական հաշվի քաղվածք ստանալու նպատակով կարող է մուտք գործել «Անհատական հաշվի էլեկտրոնային համակարգ»՝ ներկայացնելով էլեկտրոնային դիմում: Մուտքի հնարավորություն կարելի է ստանալ թե' առցանց եղանակով (նույնականացման քարտի և էլեկտրոնային ստորագրության առկայության դեպքում), թե' անձամբ հարկային մարմին ներկայանալով:
      
 1.Ինչպե՞ս գրանցվել «Անհատական հաշիվների էլեկտրոնային համակարգ»-ում՝ անհատական հաշվի քաղվածք ստանալու նպատակով։ 

Պատասխան՝ Ֆիզիկական անձը առցանց եղանակով անհատական հաշվի քաղվածք ստանալու նպատակով կարող է որպես օգտվող գրանցվել ՀՀ ՊԵԿ պաշտոնական կայքում, հարկային ծառայության էջի «Էլեկտրոնային ծառայություններ» բաժնի «Անհատական հաշիվների տեղեկատվական պորտալ» ենթաբաժնում, որտեղ անհրաժեշտ է լրացնել օգտվողի գրանցման հայտ, ստորագրել էլեկտրոնային ստորագրությամբ և այն ներկայացնել հարկային մարմին: 

Ֆիզիկական անձի անվամբ արդեն բացված անհատական հաշվի առկայության դեպքում` համակարգը ստուգում է ներկայացված հայտում էլեկտրոնային ստորագրության առկայությունը և այն վավերացնելուց հետո էլեկտրոնային փոստին ուղարկվում է ծանուցում-նամակ՝ օգտվողի անունն ու գաղտնաբառը որոշելու նպատակով, իսկ էլեկտրոնային ստորագրության բացակայության դեպքում, ֆիզիկական անձը Անհատական հաշիվների տեղեկատվական պորտալում որպես օգտվող գրանցվելու նպատակով կարող է անձամբ այցելել ՀՀ ՊԵԿ սպասարկման վարչության ցանկացած բաժին և տեղում լրացնել դիմում՝ նշելով էլեկտրոնային փոստի հասցեն։ 

Նշված համակարգում ֆիզիկական անձի անձնական տվյալների գրանցման և  օգտվողի անվանում-գաղտնաբառի որոշման (փոփոխման) ողջ գործընթացը` ըստ անհրաժեշտ գործողությունների քայլերի հաջորդականության, առավել մանրամասն ներկայացված է կայքում տեղադրված «Անհատական հաշիվների տեղեկատվական պորտալ» օգտվողի ուղեցույցում:


2.«Անհատական հաշիվների էլեկտրոնային համակարգ»-ում գրանցվելուց հետո առցանց եղանակով ինչպե՞ս ստանալ անհատական հաշվի քաղվածք:

Պատասխան՝ Առցանց եղանակով անհատական հաշվի քաղվածք ստանալու համար Անհատական հաշիվների տեղեկատվական պորտալում գրանցվելուց հետո նախ անհրաժեշտ է լրացնել անհատական տվյալների դաշտը, ապա՝ անհատական հաշվի քաղվածք ստանալու դիմումը և էլեկտրոնային եղանակով ուղարկել հարկային մարմին։ Դիմումում նշված հաշվետու ժամանահատվածի մասով համակարգը ինքնաշխատ ստեղծում է անհատական հաշվի քաղվածքի թվայնացված փաստաթուղթը և զետեղում այն Անհատական հաշիվների տեղեկատվական պորտալի օգտվողի դիմումների գրանցամատյանում, իսկ դիմումում քաղվածքի ստացման «էլեկտրոնային եղանակ» նշված լինելու դեպքում  անհատական հաշվի քաղվածքը ուղարկվում է դիմումում նշված էլեկտրոնային փոստի հասցեին։


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Օրենսդրություն
• «Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 30-ի թիվ 113-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ• Կառավարւթյն 2018 թվականի հունիսի 27-Ի N 707-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին• 2021Թ. ՄԱՅԻՍԻՆ ԳՐԱՆՑՎԵԼ Է ԱՇԽԱՏԱՏԵՂԵՐԻ ԱՄԵՆԱԲԱՐՁՐ ՑՈՒՑԱՆԻՇԸ• «Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 30-ի N2215-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ• ՊԵԿ-ՈՒՄ ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ՀԱՆԴԻՊՈՒՄ ԱՐԺՈՒՅԹԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԵՏ• Արարատի, Լոռու և Գեղարքունիքի մարզերում տնային պայմաններում խնամքի ծառայություններ՝ տարեց և հաշմանդամություն ունեցող անձանց• «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին• Ի՞նչպես դառնալ խնամատար ընտանիք․ ովքե՞ր և ինչպե՞ս կարող են դիմել• «Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հունվարի 30-ի N 71-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին»

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

In Tour Expo 2018СТРОИТЕЛЬСТВО И ИНТЕРЬЕР 2018
Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն