• Armenianeconomy.com

ՊԵԿ-Ը ԲԱՑԱՀԱՅՏԵԼ Է ԱՊՕՐԻՆԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱՀԱՆՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ

ՏՆՏԵՍՎԱՐՈՂՆ ԱՌԱՆՑ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՇԱՀԱԳՈՐԾԵԼ Է ՏՈՒՖԵՐԻ ՀԱՆՔԱՎԱՅՐ
Պետական եկամուտների կոմիտեի հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը բացահայտել է հանքարդյունահանման անօրինական գործունեության հերթական դեպքը: Մասնավորապես, հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության ոլորտային թիվ 5 բաժին տեղեկություններ են ստացվել, որ Արագածոտնի մարզի Մաստարայի տուֆերի հանքավայրի «Հայք» տեղամասում, առանց հանքարդյունահանման համապատասխան թույլտվության, կատարվում է հանքարդյունահանում կամ հանքի շահագործում։ Ստացված տեղեկությունների հիման վրա ոլորտային թիվ 5 բաժնի աշխատակիցներն իրականացրել են նախապատրաստական և ստուգողական աշխատանքներ:  Այնուհետև ընկերության նկատմամբ մշակվել և ձեռնարկվել են համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումներ: Պարզվել է, որ ընկերությունը չունենալով հանքարդյունահանման համապատասխան թույլտվության շահագործել է Մաստարայի տուֆերի հանքավայրի «Հայք» տեղամասը:  Ընկերությունը հանքավայրից ապօրինի արդյունահանել է առնվազն 19302մ3 հանքանյութ, որի պարագայում ստացվել է 6755մ3 տուֆ քարի պատրաստի արտադրանք, որը 1մ3-ի համար միջինը վաճառվել է 7386 ՀՀ դրամով։ 

Այդ գործունեության համար ընկերությունն օրենքով սահմանված կարգով հարկային մարմին չէր ներկայացրել հաշվարկ-հաշվետվություններ: Այսպիսով, ընկերության կողմից կատարված գործունեության արդյունքում պակաս է հաշվարկել շուրջ 8 միլիոն 300 հազար դրամի չափով բնապահպանական հարկի և բնօգտագործման վճարի գումարներ, իսկ իրացման շրջանառությունը պակաս է հաշվարկվել շուրջ 41 միլիոն  դրամի չափով։ 
Հաշվի առնելով օպերատիվ հետախուզական գործունեության նպատակները, հարկային մարմնին հսկողության լիազորություններ վերապահող իրավական ակտերի պահանջների խախտումների նախազգուշացման և կանխման շրջանակում, ընկերությունը ներկայացրել է շրջանառության հարկի և բնապահպանական հարկի և բնօգտագործման  վճարի միասնական հարկային ճշտված հաշվարկներ: Կատարվում են աշխատանքներ չվճարված հարկային պարտավորությունների վերականգման ուղղությամբ։

ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը քաղաքացիներին և տնտեսվարող սուբյեկտներին հորդորում է զերծ մնալ առանց թույլտվության կամ առանց լիցենզիայի ընդերքը կամ բնական պաշարներն օգտագործելուց, հակառակ դեպքում այդ անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքի ողջ խստությամբ։ 

Նշենք, որ ՀՀ հարկային օրենսգրքի 408-րդ հոդվածի համաձայն, իրականացվող օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հայտնաբերված՝ առանց թույլտվության կամ առանց լիցենզիայի ընդերքը կամ բնական պաշարներն օգտագործելու դեպքում գանձվում է տուգանք՝ լիցենզիայի կամ թույլտվության տրման կամ ծանուցման ենթակա գործունեությամբ զբաղվելու իրավունք ձեռք բերելու համար օրենքով սահմանված պետական տուրքի դրույքաչափի տասնապատիկի չափով, իսկ մեկ տարվա ընթացքում խախտման կրկնակի փաստի դեպքում` օրենքով սահմանված պետական տուրքի դրույքաչափի քսանապատիկի չափով, բայց ոչ պակաս մեկ միլիոն դրամից: 

petekamutner.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Տնտեսություն
• 2021 թվականի «Գաղափարից մինչև բիզնես» դրամաշնորհային ծրագրի մրցույթի մեկնարկը տրվել է• Ո՞ւմ և ո՞ր դեպքերում է նշանակվում արտոնյալ պայմաններով կենսաթոշակ• Նոր համագործակցություն ՀՀ պարենային անվտանգության ապահովման նոր հայեցակարգի մշակման նպատակով ՀՀ Էկոնոմիկայի նախարարության ու Հայաստանի գործատուների հանրապետական միության միջև• ՀՀ էկոնոմիկայի նախարարության և «ԴԱՐ» տարածաշրջանային զարգացման և մրցունակության հիմնադրամի միջև ստորագրվել է մտադրությունների մասին հուշագիր• ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունը նախատեսում է ավելի ուժեղացնել առևտրային հարաբերությունները ԱՄԷ-ի հետ• ՆՁԱԿ-ը ներկայացրել է իր գործունեության նոր մոդելը• Նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը «ՏնտեսաԿԵՏ»-ի եթերում խոսել է առավել հաճախ քննարկվող տնտեսական հարցերի շուրջ• Կայացել է Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստը• Պետական աջակցության ծրագրերի շնորհիվ 2018 թվականից սկսած հանրապետությունում ջերմատների մակերեսը զգալի մեծացել է
Տեսչական մարմիններ
• ՊԵԿ-ը 4.1 մլրդ դրամի գերավճարի գումար է վերադարձրել 29 306 հարկ վճարողների• ՊԵԿ-ը բացահայտել է հարկը, տուրքը խոշոր չափերով չվճարելու և ակցիզային դրոշմանիշերն անօրինական օգտագործելու դեպքեր• Ուշադրություն• Lողավազանային ծառայություններ մատուցող տնտեսվարողներին ԱԱՏՄ-ն հորդորում է՝ պահպանել սանիտարահամաճարակային կանոններն ու նորմերը• Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի քաղաքացիական ծառայության ժամանակավոր թափուր պաշտոն զբաղեցնելու վերաբերյալ հայտարարություններին ծանոթացեք• Ստուգայցերը շարունակվում են. ԱԱՏՄ• Տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանի հարցազրույցը՝ «Ռադիոլուր» լրատվականին• Արցախի և Հայաստանի հանրապետությունների համագործակցությունը սննդամթերքի անվտանգության ոլորտում էլ ավելի կամրապնդվի• ԲԱՑԱՀԱՅՏՎԵԼ Է ՀԱՐԿԱՅԻՆ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՀԵՐԹԱԿԱՆ ԴԵՊՔԸ ՀԱՐՈՒՑՎԵԼ Է ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

In Tour Expo 2018СТРОИТЕЛЬСТВО И ИНТЕРЬЕР 2018
Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն