• Armenianeconomy.com

Lողավազանային ծառայություններ մատուցող տնտեսվարողներին ԱԱՏՄ-ն հորդորում է՝ պահպանել սանիտարահամաճարակային կանոններն ու նորմերը

10 հունիսի 2021 | Տեսչական մարմիններ | Цитата

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը ամառային հանգստի սեզոնով պայմանավորված՝ լողավազանային ծառայություններ մատուցող տնտեսավարողներին հորդորում է՝ պահպանել սանիտարահամաճարակային կանոններն ու նորմերը։
Մասնավորապես անհրաժեշտ է՝

  • պահպանել թույլատրելի միանվագ ծանրաբեռնվածությունը,
  •  պարտադիր վարակազերծել ավազանի ջուրը,
  •  ավազանի ջրի վերին աղտոտված շերտի հեռացման համար ավազանի պատերին ունենալ ջրահեռացման ջրհորդաններ,
  •  լողավազանների, բաղնիքների միկրոկլիման ստուգել 4 ժամը 1 անգամ,
  •  լողավազանում (բաղնիքում) հաճախորդներին տալ միայն միանվագ օգտագործման հողաթափեր և անհատական օգտագործման, փաթեթավորված հիգիենիկ պարագաներ` օճառ, սպունգ, սպիտակեղեն,
  •  բուժաշխատողի կողմից ամեն օր իրականացվի արտաքին զննություն՝ միկոզի և այլ մաշկային վարակիչ հիվանդությունների ախտանիշերով անձանց լողավազանից օգտվելը չթույլատրելու համար,
  •  լողավազան հաճախող նախադպրոցական և ցածր դպրոցական հասակի երեխաների համար իրականացնել էնտերոբիոզի նկատմամբ հետազոտություն, 
  • երեխաների լողավազանում ապահովել ջրի ջերմաստիճանի՝ 30, մեծահասակների ավազանում՝ 24-26 աստիճան C,
  • ապահովել 1 մարդուն անհրաժեշտ ջրի հայելու նորմատիվ մակերեսը, երեխաների համար՝ 4,0- 5,0 քմ, մեծահասակների համար՝ 5,0-8,0 քմ։

 Արգելվում է՝

  •  լողավազանի (բաղնիքի) ցնցուղարան ու դահլիճ մտնել հագուստով, կոշիկներով, իսկ ավազան` առանց ցնցուղ ընդունելու։
    Տեսչական մարմինը հիշեցնում է՝ անհրաժեշտ է առաջնորդվել ՀՀ առողջապահության նախարարի 2006 թվականի մայիսի 17-ի, N 534-Ն հրամանով։ Խախտումներ հայտնաբերելու դեպքում կկիրառվեն վարչական պատասխանատվության միջոցներ։

hlib.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

In Tour Expo 2018СТРОИТЕЛЬСТВО И ИНТЕРЬЕР 2018
Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն