• Armenianeconomy.com

Հայաստանում BANA-կողմից հիմնադրվում է SAP Startup Factory

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանը հունիսի 8-ին մասնակցել է SAP Startup Factory-ի հիմնադրման միջոցառմանը, որն իրականություն է դարձել գերմանական համակարգչային ծրագրերի մշակմամբ զբաղվող  առաջատար SAP ընկերության և Հայաստանի բիզնես հրեշտակների ցանցի (BANA) համագործակցության արդյունքում։ 

Հայաստանում SAP Startup Factory-ի  հիմնումը հնարավոր է դառնում «ԵՄ-ն՝ բիզնեսի համար» նախաձեռնության  «Նորարարական տուրիզմ և տեխնոլոգիաների զարգացում Հայաստանի համար» (ITTD) ծրագրի աջակցությամբ, որը համաֆինանսավորվում է  Եվրամիության և Գերմանիայի տնտեսական համագործակցության ու զարգացման դաշնային նախարարության կողմից, իսկ իրականացումն ապահովում է Գերմանիայի  Միջազգային Համագործակցության Ընկերությունը (ԳՄՀԸ):

SAP Startup Factory-ի հիմնադրումն ազդարարող միջոցառմանը մասնակցել և ողջույնի խոսքով հանդես են եկել Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանը, ՀՀ-ում Գերմանիայի փոխդեսպան Կլաուս Վենդելբերգերը, ԳՄՀԸ հայաստանյան գրասենյակի ղեկավար Մադլեն Ռաուշենբերգերը: 

BANA-ի կողմից SAP Startup Factory-ն իր գործունեությունը կսկսի կայացած ստարտափերի աքսելերացիայի առաջին փուլի իրականացմամբ՝ ներգրավելով մինչև 10 ստարտափ: Զուգահեռաբար, կկազմակերպվեն տարբեր միջոցառումներ, ինչպիսին են՝ ուսումնական ճամբարները, ինկուբատորների ստեղծումը՝  նպատակ հետապնդելով հզորացնել կայացման փուլում գտնվող ստարտափերը՝ աքսելերացիոն ծրագրերի համար: 

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանը ողջունելով և շարունակական հաջողություններ մաղթելով ներկաներին՝ նշել է, որ Հայաստանում SAP ստարտափ ֆաբրիկայի մեկնարկը նպաստելու է Հայաստանի ՏՀՏ ոլորտի ներուժի բացահայտմանը: 

«SAP-ը կարևոր է որպես ինկուբացիոն ծրագիր և որպես հնարավորություն, որը մեր ստարտափներին կուղղորդի SAP գնումների մոդուլում, որն ապահովում է SAP հաճախորդների ընդհանուր բազայից օգտվելու հնարավորությունը: Կարծում եմ, սա կարևորագույն քայլերից է, որը Հայաստանը կարող է դարձնել տարածաշրջանային տեխնոլոգիական կենտրոն»,-նշել է ՀՀ ԲՏԱ նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանը:

«Հայաստանում ստարտափ էկոհամակարգերը կարող են դառնալ տնտեսական աճի, լավ աշխատատեղերի ստեղծման և թվային վերափոխման շարժիչ ուժը։ EU4Business ծրագրի շահառու BANA-ի կողմից  Հայաստանում SAP Startup Factory-ի մեկնարկը նպաստում է Հայաստանի ՏՀՏ ոլորտի ներուժի բացահայտմանը, ինչպես նաև կարևոր քայլ է՝ երկիրը գլոբալ տեխնոլոգիական հզոր հանգույց դարձնելու հավակնության ուղղությամբ», -  նշել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը: 

Հայաստանում SAP ստարտափ ֆաբրիկայի հիմնադրումը հնարավորություն կընձեռի Հայաստանին դառնալ տարածաշրջանային կենտրոն՝ նախագիծը հասանելի դարձնելով տարածաշրջանի ստարտափերի համար:

hti.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Տեղեկատվական տեխնոլոգիաներ
• Մեկնարկում է տեխնոլոգիական մասնագիտություններով դասընթացների գրանցման գործընթացը• ՊԵԿ-ն իր էլեկտրոնային համակարգերի համար նախատեսում է ստեղծել բջջային հավելվածներ• Հայկ Չոբանյանն այցելել է FAST հիմնադրամ• Հայկ Չոբանյան․ «Այստեղ ենք՝ մեր երազանքներն ու նպատակները ձևակերպելու, ու վաղվանից ի վեր դրանք կյանքի կոչելու համար»• Կկայանա «Հայաստանը՝ որպես արդի արդյունաբերական և գիտահեն պետություն» խորագրով ֆորումը• ԵԱՏՄ անդամ երկրներում մեկնարկել է ձեռնարկատիրության աջակցության նոր ծրագիր• Հայկ Չոբանյան․ «Պետք է փոխել մոտեցումները և նոր արագությամբ շարժվել առաջ»• Այց «Ինժեներական քաղաք»․ վերականգնվելու է Հայաստանի երբեմնի արդյունաբերական երկիր լինելու հեռանկարը• Հայկական տեխնոընկերությունները՝ ExpoElectronica միջազգային ցուցահանդեսին
Տնտեսություն
• 2021 թվականի «Գաղափարից մինչև բիզնես» դրամաշնորհային ծրագրի մրցույթի մեկնարկը տրվել է• Ո՞ւմ և ո՞ր դեպքերում է նշանակվում արտոնյալ պայմաններով կենսաթոշակ• Նոր համագործակցություն ՀՀ պարենային անվտանգության ապահովման նոր հայեցակարգի մշակման նպատակով ՀՀ Էկոնոմիկայի նախարարության ու Հայաստանի գործատուների հանրապետական միության միջև• ՀՀ էկոնոմիկայի նախարարության և «ԴԱՐ» տարածաշրջանային զարգացման և մրցունակության հիմնադրամի միջև ստորագրվել է մտադրությունների մասին հուշագիր• ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունը նախատեսում է ավելի ուժեղացնել առևտրային հարաբերությունները ԱՄԷ-ի հետ• ՆՁԱԿ-ը ներկայացրել է իր գործունեության նոր մոդելը• Նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը «ՏնտեսաԿԵՏ»-ի եթերում խոսել է առավել հաճախ քննարկվող տնտեսական հարցերի շուրջ• Կայացել է Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստը• Պետական աջակցության ծրագրերի շնորհիվ 2018 թվականից սկսած հանրապետությունում ջերմատների մակերեսը զգալի մեծացել է

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

In Tour Expo 2018СТРОИТЕЛЬСТВО И ИНТЕРЬЕР 2018
Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն