• Armenianeconomy.com

Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին

09 հունիսի 2021 | Օրենսդրություն, Նախագծեր | Цитата

Նախագծով առաջարկվող կարգավորումների սահմանումը նպատակ է հետապնդում կառավարելի դարձնել հեղինակային և հարակից իրավունքներով, հատուկ կամ բացառիկ իրավունքի առկայությամբ հիմքով մեկ անձից կատարվող գնման ձևով կնքվող պայմանագրերի չկատարման և/կամ ոչ պատշաճ կատարման հետ կապված ռիսկերը, բացառությամբ բնական մենաշնորհ հանդիսացող ծառայությունների գնման դեպքերի։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

…. …….. 2021 թվականի N …..-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 4-Ի N 526-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածով և 34-րդ հոդվածի 1-ին մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի «Գնումների գործընթացի կազմակերպման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 10-ի N 168-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 526-Ն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով հաստատված կարգում կատարել հետևյալ լրացումները՝
1) 71-րդ կետի 3-րդ ենթակետի «ա» պարբերությունը «ապահովումներ չի ներկայացնում» բառերից հետո լրացնել «բացառությամբ սույն կետի 4-րդ ենթակետով նախատեսված դեպքերի» բառերով.

2) 71-րդ կետը լրացնել 4-րդ ենթակետոով հետևյալ բովանդակությամբ.

«4) եթե գնումն իրականացվում է սույն կարգի 23-րդ կետի 4-րդ ենթակետի հիման վրա, բացառությամբ նույն ենթակետով հաստատված ցանկի 1-ին, 2-րդ, 3-րդ և 18-րդ կետերով նախատեսված դեպքերի, ապա մասնակիցը ներկայացնում է կանխավճարի ապահովում, իսկ որակավորման և պայմանագրի ապահովումներ ներկայացնում է հրավերով նախատեսված դեպքերում:»:

Սույն որոշման պահանջները չեն տարածվում մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը սկսած և դեռևս չավարտված գնման գործընթացների, ինչպես նաև կնքված և գործող պայմանագրերի վրա:
Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎԱՐՉԱՊԵՏ                                             ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ  

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 4-Ի N 526-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»  ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ

1.  Անհրաժեշտությունը
 
Նախագծի մշակումը պայմանավորված է ՀՀ հաշվեքննիչ պալատի կողմից ՀՀ կառավարությանն ուղղված առաջարկության և դրա վերաբերյալ շահագրգիռ գերատեսչություններից ստացված կարծիքների  ամփոփման արդյունքում ձևավորված մոտեցման քննարկման անհրաժեշտությամբ։

2.  Ընթացիկ իրավիճակը և խնդիրները
 
Գործող կարգավորումների համաձայն՝  գնումը կարող է կատարվել մեկ անձից, եթե գնման ենթակա ապրանքը, աշխատանքը կամ ծառայությունը հնարավոր է ձեռք բերել միայն մեկ անձից, որը պայմանավորված է նրա հեղինակային և հարակից իրավունքներով, հատուկ կամ բացառիկ իրավունքի առկայությամբ:  Այդ գնումների ցանկը հաստատված է ՀՀ կառավարության 04/05/2017թ. N 526-Ն որոշմամբ հաստատված կարգի  23-րդ կետի 4-րդ ենթակետով։ Ընդ որում, եթե գնումն իրականացվում է մեկ անձից՝ նշված հիմքով, ապա գործող կարգավորումների համաձայն մասնակիցը հայտի, ինչպես նաև որակավորման և պայմանագրի (կանխավճարի) ապահովումներ չի ներկայացնում:

Նախագծով նախատեսվում է սահմանել, որ բացառությամբ բնական մենաշնորհ հանդիսացող ծառայությունների գնման դեպքերի, հիշյալ ցանկում ներառված ապրանքների, աշխատանքների և ծառայությունների գնման դեպքում մատակարարին՝

կանխավճարի տրամադրումը կիրականացվի կանխավճարի ապահովում ներկայացվելու դեպքում.
·      որակավորման և/կամ պայմանագրի ապահովումներ ներկայացնելու պահանջի կիրառումը յուրաքանչյուր դեպքում կորոշի պատվիրատուն։

3.  Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը
 
Նախագծով սահմանվող կարգավորումների միջոցով հնարավորինս նվազեցնել հեղինակային և հարակից իրավունքներով, հատուկ կամ բացառիկ իրավունքի առկայությամբ հիմքով, բացառությամբ բնական մենաշնորհ հանդիսացող ծառայությունների գնման դեպքերի, մեկ անձից կատարվող գնման ձևով կնքվող պայմանագրերի պատշաճ չիրականացման ռիսկերը:

4.  Կարգավորման նպատակը և բնույթը
 
Նախագծով առաջարկվող կարգավորումների սահմանումը նպատակ է հետապնդում կառավարելի դարձնել հեղինակային և հարակից իրավունքներով, հատուկ կամ բացառիկ իրավունքի առկայությամբ հիմքով մեկ անձից կատարվող գնման ձևով կնքվող պայմանագրերի չկատարման և/կամ ոչ պատշաճ կատարման հետ կապված ռիսկերը, բացառությամբ բնական մենաշնորհ հանդիսացող ծառայությունների գնման դեպքերի։

5.  Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և ան­ձիք
 
Նախագիծը մշակվել է ՀՀ ֆինանսների նախարարության կողմից:

6.  Ակնկալվող արդյունքը
 
Գնման գործընթացների շրջանակում հեղինակային և հարակից իրավունքներով, հատուկ կամ բացառիկ իրավունքի առկայությամբ հիմքով,բացառությամբ բնական մենաշնորհ հանդիսացող ծառայությունների գնումների, մեկ անձից կատարվող գնման ձևով կնքվող պայմանագրերի չկատարման կամ ոչ պատշաճ կատարման ռիսկերի կառավարում։

7․  Տեղեկատվություն նախագծի ընդունմամբ այլ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտության կամ բացակայության մասին
 
Նախագծի ընդունմամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ կամ լրացումներ կատարելու անհրաժեշտություն չի առաջանում:

8․  Տեղեկատվություն՝ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին
 
Նախագծի ընդունմամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Օրենսդրություն
• «Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 30-ի թիվ 113-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ• Կառավարւթյն 2018 թվականի հունիսի 27-Ի N 707-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին• 2021Թ. ՄԱՅԻՍԻՆ ԳՐԱՆՑՎԵԼ Է ԱՇԽԱՏԱՏԵՂԵՐԻ ԱՄԵՆԱԲԱՐՁՐ ՑՈՒՑԱՆԻՇԸ• «Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 30-ի N2215-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ• ՊԵԿ-ՈՒՄ ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ՀԱՆԴԻՊՈՒՄ ԱՐԺՈՒՅԹԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԵՏ• Արարատի, Լոռու և Գեղարքունիքի մարզերում տնային պայմաններում խնամքի ծառայություններ՝ տարեց և հաշմանդամություն ունեցող անձանց• «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին• Ի՞նչպես դառնալ խնամատար ընտանիք․ ովքե՞ր և ինչպե՞ս կարող են դիմել• «Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հունվարի 30-ի N 71-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին»

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

In Tour Expo 2018СТРОИТЕЛЬСТВО И ИНТЕРЬЕР 2018
Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն