• Armenianeconomy.com

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին»

Առաջարկվում է Օրենսգրքի 171-րդ հոդվածի 1-ին մասի աղյուսակից դուրս բերել այն օզոնաքայքայիչ նյութերը, որոնց ներմուծումը Հայաստան արգելված է, ինչպես նաև լրացնել ցանկը ներմուծվող օզոնաքայքայիչ նյութերով և ֆտորացված այլ գազերով (հիդրոֆտորածխածիններ), որոնց ցանկը հաստատված է Կառավարության 2020 թվականի օգոստոսի 20-ի N1368-Ն որոշմամբ: Ֆտորացված գազերի լիցենզավորման գործընթացն ուժի մեջ է մտել 2021 թվականի ապրիլի 19-ից՝ համաձայն ԵԱՏՀ 2021 թվականի մարտի 16-ի N 30 որոշման:

Նշված նյութերի ներմուծման և իրացման համար բնապահպանական հարկի դրույքաչափերը նախատեսվում է սահմանել 2.0 տոկոս՝ գործող օրենսդրությամբ օզոնաքայքայիչ նյութերի ներմուծման և իրացման համար սահմանված մեծություններին համապատասխան։

Միաժամանակ առաջարկվում է շտկել ԱՏԳ ԱԱ ծածկագրերը և ապրանքների անվանումները՝ դրանք համապատասխանեցնելով ԵԱՏՄ ԱԱ ծածկագրերին։

ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ OՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ

          Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2016 թվականի հոկտեմբերի 4-ի hարկային օրենսգրքի 171-րդ հոդվածի 1-ին մասի աղյուսակը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ»

ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
          Առկա գլոբալ բնապահպանական խնդիրները (օզոնային շերտի քայքայում, կլիմայի փոփոխություն գլոբալ տաքացման հետևանքով) արդեն իսկ վնասակար ազդեցություն են թողնում շրջակա միջավայիր, ինչպես նաև մարդկանց կյանքի ու առողջության վրա, հետևաբար մարդու գործունեությամբ պայմանավորված վնասակար ազդեցությունը նվազեցնելուն ուղղված արդյունավետ միջոցների կիրառումը խիստ անհրաժեշտ է և պետք է կրի շարունակական բնույթ: Հայաստանի Հանրապետությունն այս ոլորտում ունի ստանձնած միջազգային պարտավորություններ («Օզոնային շերտի պահպանության մասին» Վիեննայի կոնվոնցիա, «Օզոնային շերտը քայքայող նյութերի մասին» Մոնրեալի արձանագրություն, Մոնրեալի արձանագրության Կիգալիի փոփոխություն (ֆտորացված գազերի ներառում Մոնրեալի արձանագրությունում որպես կարգավորվող նյութեր)):

          Այս բնագավառում Հայաստանի Հանրապետությունը շարունակում է կատարել իր ստանձնած միջազգային պարտավորությունները, որոնք բխում են «Օզոնային շերտի պահպանության մասին» Վիեննայի կոնվենցիայից և «Օզոնային շերտը քայքայող նյութերի մասին» Մոնրեալի արձանագրությունից, ինչպես նաև ԵԱՏՄ իրավակարգավորումներից: Դրանք միտված են նաև ոլոտային գործունեության իրավակարգավորումներին զուգահեռ մարդկանց առողջության և անվտանգության վրա այդ գործունեությամբ պայմանավորված հնարավոր վնասակար ազդեցությունների ռիսկերի չեզոքացմանն ու նվազեցմանը:

          ՀՀ հարկային օրենսգրքով (այսուհետ՝ Օրենսգիրք) սահմանված են շրջակա միջավայրին վնաս պատճառող ապրանքների համար բնապահպանական հարկի դրույքաչափերը։ Այդ ապրանքների խմբում ներառված են նաև օզոնաքայքայիչ նյութերը։ Օրենսդրական կարգավորումների շարունակական բարելավման արդյունքում նշված նյութերի (կամ դրանց մի մասի) ներմուծումը Հայաստանի Հանրապետություն արդեն իսկ արգելված է, հետևաբար իրատեսական չի դրանց շրջանառության համար բնապահպանական հարկի սահմանումը։ Չի կարգավորում այլ օզոնաքայքայիչ նյութերի հետ կապված հարաբերությունները, որոնք ներմուծվում են երկիր, ինչպես նաև չի անդրադառնում ներմուծվող հիդրոֆտորածխածիններին:

          Օրենսգրքի 171-րդ հոդվածի 1-ին մասի աղյուսակում ներկայացված արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի ծածկագրերը, ինչպես նաև ապրանքների անվանումները չեն համապատասխանում Հայաստանի Հանրապետությունում ներկայումս գործող ԵԱՏՄ արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի ծածկագրերին և ապրանքների անվանումներին, ինչը կարող է թյուրըմբռնումների տեղիք տալ նշված ապրանքների ներմուծման գործընթացն իրականացնելիս։

          Ցանկում ներառված են նաև այնպիս ապրանքներ, որոնք արդեն Հայաստանի Հանրապետությունում կիրառելի չեն, կամ շատ փոքր կիրառություն ունեն։ Հետևաբար բացակայում է (կամ շատ փոքր է) շրջակա միջավայրին դրանց կողմից հասցված վնասը։          Ելնելով վերոգրյալից՝ անհրաժեշտություն է առաջացել՝ լրացնելու այն տնտեսական նշանակությամբ իրավական գործիքները, որոնք կարող են նպաստել բնապահպանական խնդիրների մեղմմանը և դրանց լուծման արդյունավետությանը:

Առաջարկվող կարգավորման բնույթը
          Նախագծով առաջարկվում է Օրենսգրքի 171-րդ հոդվածի 1-ին մասի աղյուսակից դուրս բերել այն օզոնաքայքայիչ նյութերը, որոնց ներմուծումը Հայաստան արգելված է, ինչպես նաև լրացնել ցանկը ներմուծվող օզոնաքայքայիչ նյութերով և ֆտորացված այլ գազերով (հիդրոֆտորածխածիններ), որոնց ցանկը հաստատված է Կառավարության 2020 թվականի օգոստոսի 20-ի N1368-Ն որոշմամբ: Ֆտորացված գազերի լիցենզավորման գործընթացն ուժի մեջ է մտել 2021 թվականի ապրիլի 19-ից՝ համաձայն ԵԱՏՀ 2021 թվականի մարտի 16-ի N 30 որոշման:

          Նշված նյութերի ներմուծման և իրացման համար բնապահպանական հարկի դրույքաչափերը նախատեսվում է սահմանել 2.0 տոկոս՝ գործող օրենսդրությամբ օզոնաքայքայիչ նյութերի ներմուծման և իրացման համար սահմանված մեծություններին համապատասխան։

          Միաժամանակ առաջարկվում է շտկել ԱՏԳ ԱԱ ծածկագրերը և ապրանքների անվանումները՝ դրանք համապատասխանեցնելով ԵԱՏՄ ԱԱ ծածկագրերին։

Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները
Նախագիծը մշակվել է շրջակա միջավայրի նախարարության կողմից:

Ակնկալվող արդյունքը
Նախագծի մշակման արդյունքում օրենսդրական կարգավորումները կհամապատասխանեն միջազգայնորեն ստանձնած պարտավորություններին, ինչպես նաև կամրագրվեն կարգավորումների համար անհրաժեշտ իրավական գործիքները։

Նախագծի ընդունմամբ ակնկալվում է կանոնակարգումների համապատասխանեցում ներպետական իրավական այն ակտերին, որոնք արդեն գործում են, ինչպես նաև միջազգային պարտավորություններից բխող նոր իրավակարգավորումների նախատեսում, ինչպիսիք են հիդրոֆտորածխածինների վերաբերյալ իրավակարգավորումները և կարգավորվող նյութերի դրույքաչափերը:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ 2019-2020թթ. ընթացքում Հայաստանի Հանրապետություն ներմուծվել են մոտ 175 տոննա  օզոնաքայքայիչ նյութեր և ֆտորացված այլ գազեր (հիդրոֆտորածխածիններ)՝ նախագծի ընդումնան արդյունքում հնարավորինս կնվազեցվի շրջակա միջավայրի և բնակչության կյանքի ու առողջության վրա վնասակար ազդեցությունը, հնարավորություն կստեղծվի նշված նյութերի վնասակար ազդեցության մեղղմանն ուղղելու նպատակով պետական բյուջեն համալրել լրացուցիչ ֆինանսական միջոցներով։

 

Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները
        Նախագծի ընդունման արդյունքում լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չի առաջանում։

        2019-2020թթ. ընթացքում Հայաստանի Հանրապետություն ներմուծված մոտ 175 տոննա օզոնաքայքայիչ նյութերի և ֆտորացված այլ գազերի (հիդրոֆտորածխածիններ) մաքսային արժեքը կազմել է 294.145.910 դրամ, հետևաբար, նախագծի ընդունման արդյունքում կառաջանա պետական բյուջեի եկամտային մասի ավելացում՝ տարեկան մոտ 6.000.000 դրամով։

 


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Օրենսդրություն
• «Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 30-ի թիվ 113-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ• Կառավարւթյն 2018 թվականի հունիսի 27-Ի N 707-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին• 2021Թ. ՄԱՅԻՍԻՆ ԳՐԱՆՑՎԵԼ Է ԱՇԽԱՏԱՏԵՂԵՐԻ ԱՄԵՆԱԲԱՐՁՐ ՑՈՒՑԱՆԻՇԸ• «Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 30-ի N2215-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ• ՊԵԿ-ՈՒՄ ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ՀԱՆԴԻՊՈՒՄ ԱՐԺՈՒՅԹԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԵՏ• Արարատի, Լոռու և Գեղարքունիքի մարզերում տնային պայմաններում խնամքի ծառայություններ՝ տարեց և հաշմանդամություն ունեցող անձանց• «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին• Ի՞նչպես դառնալ խնամատար ընտանիք․ ովքե՞ր և ինչպե՞ս կարող են դիմել• «Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հունվարի 30-ի N 71-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին»

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

In Tour Expo 2018СТРОИТЕЛЬСТВО И ИНТЕРЬЕР 2018
Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն