• Armenianeconomy.com

Կաթիլային ոռոգման անցնող տնտեսությունները հինգ տարի ջրի վարձավճար չեն մուծի

08 հունիսի 2021 | Տնտեսություն | Цитата

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորող, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը բերքի ոռոգման խնդրի լուծումը տեսնում է կաթիլային ոռոգման համակարգի ներդրմամբ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Փաշինյանն այս մասին ասաց Արագածոտնի մարզի Եղնիկ համայնքում բնակիչների հետ հանդիպման ժամանակ:

«Այգեգործական աշխատանքը կարող է ավելի հեշտ իրականացվել, եթե անցնենք կաթիլային ոռոգման: Այն տեղերում, որտեղ ջրի խնդիր կա, անկախ նրանից, թե ինչքան ջուր կունենանք, պետք է կաթիլային ոռոգման անցնենք: Այսօր կան երկրներ, որոնք անապատում գյուղատնտեսություն են զարգացրել և բերքի արտահանում են իրականացնում: Դրա լուծումը կաթիլային ոռոգումն է: Եվ մենք այսօր ասում ենք հետևյալը. այն տնտեսություններից, որոնք կանցնեն կաթիլային ոռոգման, հինգ տարի ջրի փող չենք ուզելու»,- ասաց Փաշինյանը:

ՀՀ վարչապետի պաշտոնակատարը նաև հավելեց` Կառավարությունը ներկայումս գյուղատնտեսական ծրագրեր է իրականացնում կաթիլային ոռոգման համակարգի ներդրմանը աջակցելու համար:

armenpress.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Տնտեսություն
• 2021 թվականի «Գաղափարից մինչև բիզնես» դրամաշնորհային ծրագրի մրցույթի մեկնարկը տրվել է• Ո՞ւմ և ո՞ր դեպքերում է նշանակվում արտոնյալ պայմաններով կենսաթոշակ• Նոր համագործակցություն ՀՀ պարենային անվտանգության ապահովման նոր հայեցակարգի մշակման նպատակով ՀՀ Էկոնոմիկայի նախարարության ու Հայաստանի գործատուների հանրապետական միության միջև• ՀՀ էկոնոմիկայի նախարարության և «ԴԱՐ» տարածաշրջանային զարգացման և մրցունակության հիմնադրամի միջև ստորագրվել է մտադրությունների մասին հուշագիր• ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունը նախատեսում է ավելի ուժեղացնել առևտրային հարաբերությունները ԱՄԷ-ի հետ• ՆՁԱԿ-ը ներկայացրել է իր գործունեության նոր մոդելը• Նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը «ՏնտեսաԿԵՏ»-ի եթերում խոսել է առավել հաճախ քննարկվող տնտեսական հարցերի շուրջ• Կայացել է Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստը• Պետական աջակցության ծրագրերի շնորհիվ 2018 թվականից սկսած հանրապետությունում ջերմատների մակերեսը զգալի մեծացել է

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

In Tour Expo 2018СТРОИТЕЛЬСТВО И ИНТЕРЬЕР 2018
Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն