• Armenianeconomy.com

ՆՁԱԿ-ը ներկայացրել է իր գործունեության նոր մոդելը

07 հունիսի 2021 | Տնտեսություն | Цитата

ՀՀ էկոնոմիկայի նախարարության ու Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոնի (ՆՁԱԿ) նախաձեռնությամբ՝ մայիսի 29-ին Դիլիջանում կայացել է ռազմավարական համաժողով, որի նպատակն էր  ծավալուն քննարկումներ անցկացնել ՆՁԱԿ-ի ապագա արդյունավետ մոդելի տեսլականի, նորարարությունների առևտրայնացման և բիզնեսի ու ներդրումների աջակցության ծրագրերի շուրջ։

Համաժողովի մասնակիցների քննարկման առաջնային խնդիրն էր  գտնել այն քայլերը, որոնք հնրավորություն կտան ձևավորել ազգային նորարարական համակարգ, գիտելիքահենք տնտեսություն, նաև համատեղ լուծումներ առաջարկել ոլորտի առանցքային խնդիրների կարգավորման համար:

Համաժողովին մասնակցել են՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի պաշտոնակատար Հայկ Չոբանյանը, ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանը, Կենտրանական բանկի նախագահ Մարտին Գալստյանը, վարչապետի աշխատակազմի, Կենտրոնական բանկի, պետական այլ կառույցների ղեկավար կազմի ներկայացուցիչներ, նորարությունների, բիզնեսի, գիտության և կրթության ոլորտի տեղի և միջազգային փորձագետներ։
ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը շեշտեց օրվա քննարկման թեմայի կարևորությունը Հայաստանի կայուն ապագայի, գիտության և բիզնեսի միջև սերտ կապ ստեղծելու և ամրապնդելու գործում․ «Մենք չենք տեսնում Հայաստանի համար որևէ այլ ապագա, քան տեխնոլոգիական, գիտելիքահենք տնտեսություն ունենալը»։ Նա ընգծեց քննարկվող հարցերի կարգավորման գործում սփյուռքի լայնամասշտաբ մասնակցության կարևորությունը։ Գնահատելով առկա իրավիճակը՝ նախարարը նշեց, որ բիզնեսն ունի բազմաթիվ գիտական կարիքներ, գիտությունն էլ, իր հերթին, ունի հետաքրքիր հետազոտություններ, որոնք կարող են օգտակար լինել բիզնեսին:

ՆՁԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար Հայկ Մարգարյանը համաժողովի մասնակիցներին ներկայացրեց Կենտրոնի աշխատանքի ապագա մոդելը և գործունեության հիմնական ուղղությունները՝ տեխնոլոգիական տրանսֆեր, ուղեղների ներգրավում, ստարտափների աջակցություն, հայկական արտադրության խրախուսում և արտահանման աջակցություն։ 

Նա նաև ներկայացրեց ներդրումների, բիզնեսի խթանման ուղղությամբ կենտրոնի կողմից նախաձեռնվող ծրագրերը և նշեց, որ կստեղծվի արդյունավետ ու թափանցիկ գործող ժամանակակից համակարգ:

Կենտրոնի Տեխնոլոգիայի տրանսֆերի բլոկի ղեկավար Վարդան Գևորգյանը խոսեց երկրի զարգացման գործում նորարարությունների դերի մասին և շեշտեց, որ ոլորտի զարգացման համար պետության կողմից լուրջ ներդրումների կարիք կա: Վերջինս նաև ընդգծեց բոլոր շահագրգիռ կողմերի համագործակցության կարևորությունը, մասնավորապես՝ մասնավոր-պետական համագործակցությունը: «Մենք մեր կենտրոնի առջև խնդիր ենք դրել, որ մինչև 2025 թվականը Հայաստանում ստեղծենք ազգային ինովացիոն համակարգ, և այստեղ մենք միայնակ չենք կարող գործել՝ սա պետք է լինի բոլորիս համագործակցությունը», - նշեց Վարդան Գևորգյանը։

Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը կարևորեց զարգացման նպատակներին նորարարությունն ու գիտելիքի կուտակման միջոցով հասնելը։ «Չկա նորարարության էկոհամակարգ առանց հետազոտական, գիտական ու կրթական գերազանցության։ Եվ չի կարող լինել  նորարարության էկոհամակարգ առանց համաշխարհային մակարդակի կրթության, գիտական ու այլ ենթակառուցվածքների»։ Նա նույնպես կարևորեց սփյուռքի դերը Հայաստանի տնտեսական և սոցիալական կյանքում և ընդգծեց այն, որ սփյուռքի գիտելիքը և փորձն այն հիմնական լծակներն են, որոնք մենք պետք է օգտագործենք։ «Սփյուռքից մեզ գիտելքի փոխանցումն ու խնդիրների համատեղ լուծումը պետք է լինի սփյուռքի և մեր նոր սոցիալական պայմանագրի հիմքը»։

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի պաշտոնակատար Հայկ Չոբանյանը նշեց․ «Մեր ամենակրիտիկական ոլորտը, որտեղ պետք է արմատական փոփոխություններ կատարվեն, դա կրթությունն է։ Արմատական  փոփոխությունների կարիք կա, և այս մարտահրավերը շարժում պետք է դառնա, որի համար պետք է միավորվեն բոլորը»։  Հայկ Չոբանյանի խոսքով՝ արդեն 10 տարի և ավելի բարձրաձայնվում է որակյալ մասնագետների թեման, և այդ խնդիրը չի լուծվի, եթե ներքևից բարձրացող սերունդն իր աշխարհընկալման, իր գրագիտության  մակարդակի, կրթական մակարդակի, հանրային գիտակցության  և պատասխանատվության առումով էական փոփոխություններ չունենա։

ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանը կարևորեց երկրի անվտանգության մեջ կրթության դերը և ավելացրեց․ «Մենք ունենք մեծ ներուժ, խելացի, մեծ նվաճումներ ունեցող  հայեր ամբողջ աշխարհում, լավ մասնագետներ նաև արտադրության և արդյունաբերության մեջ։ Մենք միշտ խոսում ենք այն մասին, որ տեսությունն ու պրակտիկան խզում ունեն միմյանց հետ։ Ես կարծում եմ, որ այսօրվա հավաքի խորհուրդը նա է, որ, մեկս մյուսին լրացնելով, հենց այս խնդիրն ենք մենք ուզում լուծել»։

Վարչապետի ռազմավարության գծով խորհրդական Լևոն Մազմանյանը իր խոսքում շեշտեց մարդկային ներուժի ու տեխնոլոգիաների տված հնարավորությունների համադրման անհրաժեշտությունը։ «30 տարում Հայաստանը պետք է նոր արդյունաբերական երկիր դարձնել՝ ապահովելով թռիչքաձև տնտեսական աճ»:

Համաժողովին միացել էին նաև ոլորտի միջազգային մասնագետներ և փորձագետներ, այդ թվում՝ Հարվարդի և Սան Ֆրանցիսկոյի համալսարաններից, տարբեր երկրներից, որոնք համաժողովի մասնակիցների հետ կիսվեցին Հայաստանում նորարարության զարգացմանն առնչվող իրենց մոտեցումներով, միջազգային փորձով և Հայաստանում դրա կիրառման հնարավորություններով՝ դիտարկվելով ինտելեկտուալ կապիտալի զարգացումը՝ որպես առաջնային խնդիր։

Քննարկման ընթացքում անդրադարձ կատարվեց Հայաստանում ինտելեկտուալ կապիտալի զարգացմանն առնչվող հարցերին և գիտնականների աշխատանքային պայմանների բարելավման հնարավորություններին։ Կարևորվեց ազգային գերազանցության արշավի նախաձեռնման անհրաժեշտությունը։

Ամփոփելով քննարկումը՝ Վահան Քերոբյանը հույս հայտնեց, որ միահամուռ ջանքերով շուտով ոլորտում հնարավոր կլինի շոշափելի արդյունքերի հասնել․ «Մենք շատ բաց ենք և ուրախ կլինենք, եթե մեր ունեցած ենթակառուցվածքներում բովանդակություն ավելացնեն այն մարդիկ, ովքեր դա կարող են անել։ Վստահ եմ՝ շատ շուտով կկարողանանք «օդանավը» տեղից պոկել և բարձրացնել»։


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Տնտեսություն
• 2021 թվականի «Գաղափարից մինչև բիզնես» դրամաշնորհային ծրագրի մրցույթի մեկնարկը տրվել է• Ո՞ւմ և ո՞ր դեպքերում է նշանակվում արտոնյալ պայմաններով կենսաթոշակ• Նոր համագործակցություն ՀՀ պարենային անվտանգության ապահովման նոր հայեցակարգի մշակման նպատակով ՀՀ Էկոնոմիկայի նախարարության ու Հայաստանի գործատուների հանրապետական միության միջև• ՀՀ էկոնոմիկայի նախարարության և «ԴԱՐ» տարածաշրջանային զարգացման և մրցունակության հիմնադրամի միջև ստորագրվել է մտադրությունների մասին հուշագիր• ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունը նախատեսում է ավելի ուժեղացնել առևտրային հարաբերությունները ԱՄԷ-ի հետ• ՆՁԱԿ-ը ներկայացրել է իր գործունեության նոր մոդելը• Նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը «ՏնտեսաԿԵՏ»-ի եթերում խոսել է առավել հաճախ քննարկվող տնտեսական հարցերի շուրջ• Կայացել է Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստը• Պետական աջակցության ծրագրերի շնորհիվ 2018 թվականից սկսած հանրապետությունում ջերմատների մակերեսը զգալի մեծացել է

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

In Tour Expo 2018СТРОИТЕЛЬСТВО И ИНТЕРЬЕР 2018
Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն