• Armenianeconomy.com

Վահան Քերոբյանը չինական ընկերություններին հրավիրել է մասնակցել Հայաստանում նախատեսվող նոր նախագծերի

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը հունիսի 1-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Յուն Ֆանին։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ էկոնոմիկայի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Ողջունելով դեսպան Յուն Ֆանին՝ Վահան Քերոբյանը կարևորել է Հայաստանի և Չինաստանի միջև առևտրատնտեսական փոխգործակցության ակտիվացումը և ընդլայնումը՝ հաշվի առնելով համագործակցության առկա չօգտագործված ներուժը։ 

Էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատարը Չինաստանի դեսպանին տեղեկացրել է մի քանի նոր նախաձեռնությունների մասին և հրավիրել չինական ընկերություններին մասնակցել այդ նախագծերի իրագործման աշխատանքներին, մասնավորապես՝ Երևան-Գյումրի ճանապարհին նորարարական քաղաքի  նախագծման, կառուցման և շահագործման աշխատանքներին, ինչպես նաև Արարատում, Մեղրիում ու Գյումրիում նախատեսված արդյունաբերական պարկերի կառուցման և գործարկման աշխատանքներին։ Նախարարի պաշտոնակատարը նաև առաջարկել է դիտարկել Մինսկի մոտակայքում կառուցված «Մեծ Քար» արդյունաբերական պարկի օրինակով Հայաստանում նմանատիպ նախագծի համատեղ իրականացման հնարավորությունը։

Գյուղատնտեսության ոլորտում նախատեսվող բարեփոխումների համատեքստում Վահան Քերոբյանն անդրադարձել է Հայաստանում ոռոգման միասնական համակարգի ձևավորման անրաժեշտությանը և քննարկել դրա համատեղ իրագործման հնարավորությունները։ Ոռոգման միասնական համակարգի գործարկման արդյունքում զգալիորեն կբարձրանա գյուղատնտեսական աշխատանքների արդյունավետությունը։

Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են նաև Հայաստանում քիմիական արտադրության վերագործարկման և մետալուրգիայի զարգացման հնարավորություններին։

Երկուստեք կարևորվել է Հայաստանի և Չինաստանի միջև ուղիղ ավիաչվերթների բացման անհրաժեշտությունը, ինչը կդյուրացնի երկու երկրների միջև բեռների փոխադրումը և կնպաստի զբոսաշրջային հոսքերի ավելացմանը։ Խնդրի առնչությամբ Վահան Քերոբյանը հայտնել է Հայաստանի կառավարության պատրաստակամությունը, անհրաժեշտության դեպքում, սուբսիդավորելու նման չվերթները։ 

Դեսպան Յուն Ֆանը տեղեկացրել է, որ 2020 թվականին չինական կողմը նախատեսել էր ուղիղ ավիաչվերթների բացման հնարավորությունները ուսումնասիրելու նպատակով Հայաստան գործուղել մասնագետների խումբ, ինչը, սակայն, կորոնավիրուսի համավարակով պայմանավորված, տեղի չի ունեցել։ Դեսպանը հայտնել է չինական կողմի պատրաստակամությունը վերսկսելու հարցի կարգավորման շուրջ քննարկումները։ Նա  նույնպես կարևորել է տնտեսական կապերի խորացումը և փոխշահավետ համագործակցությունը՝ նշելով, որ չինական կողմը հետաքրքրված է հանդիպման ընթացքում ներկայացված նախագծերի իրագործման աշխատանքներում մասնակցությամբ և խնդրել է իրենց փոխանցել առավել մանրամասն տեղեկատվական փաթեթներ վերջիններիս վերաբերյալ։

Հանդիպման ավարտին կողմերը պատրաստակամություն են հայտնել իրենց լիազորությունների սահմաններում նպաստել հայ-չինական առևտրատնտեսական համագործակցության զարգացմանը։


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Ներդրումներ
• Հայկական և արտերկրի կազմակերպությունները ներդրումներ կատարելու հետաքրքրություն ունեն. փոխնախարար• Հայկ Չոբանյանը Ճապոնիայի դեսպանի հետ քննարկել է համագործակցության մի շարք հնարավորություններ• Գյումրիի «չոր նավահանգստից» մինչև Արարատի արդյունաբերական պարկ. ինչ ներդրումներ են սպասվում• Սամվել Կարապետյանը խոստանում է վերականգնել Ստեփանակերտի ռմբակոծված ծննդատունը• Կառավարությունը պատրաստ է քննարկել «Նաիրիտի» վերաբերյալ ներդրումային առաջարկները. նախարար• Հայկական կարմիր խաչի ընկերությունը մեկ տարում 163 մլն դրամի ներդրում կանի Գյումրու տուն-ինտերնատում• Հայաստան-Իտալիա գործարար համաժողով Հռոմում• Նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցել է հայ-էմիրաթյան ներդրումային համաժողովին• Հայաստանը ներդրումների համար լավագույն հարթակներից մեկն է. Արսեն Ղազարյան
Միջազգային համագործակցություն
• Վահան Քերոբյանը վրաց գործընկերների հետ քննարկել է առևտրատնտեսական ոլորտում համագործակցության ընդլայնման հեռանկարները• Մշակույթ, խոհանոց, արկածային տուրիզմ. ՀՀ-ն ու Հորդանանը զարգացնում են հարաբերությունները• Հայաստանն ու Վրաստանը քննարկում են երկրների միջև արագընթաց գնացքի գործարկման հնարավորությունը• Հայաստանը նախատեսում է ավելացնել կոնյակի մատակարարումը Ռուսաստան• Վահան Քերոբյանը հանդիպել է Վրաստանի ֆինանսների նախարարի հետ. քննարկվել են տարանցիկ փոխադրումների խնդիրները• Պաշտոնատար անձինք Վրաստանում քննարկելու են առևտրատնտեսական ոլորտին առնչվող հարցեր• 5 միլիոն դոլար կուղղվի Հայաստանում «կանաչ» տնտեսությունների ֆինանսավորմանը• Ճապոնիայի միջուկային կարգավորման գործակալության ղեկավարը պատրաստակամություն է հայտնել համագործակցել Հայաստանի հետ• Ֆրանսիացի մասնագետներն առաջարկել են ՀՀ-ում հարկային ստուգումների գործընթացը բարելավելու մեխանիզմներ

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

In Tour Expo 2018СТРОИТЕЛЬСТВО И ИНТЕРЬЕР 2018
Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն