• Armenianeconomy.com

Նուր-Սուլթանում կայացել է տնտեսական համագործակցության հարցերով հայ- ղազախական միջկառավարական հանձնաժողովի 8-րդ նիստը

ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է Ղազախստանի մայրաքաղաք Նուր-Սուլթանում մայիսի 26-ին կայացած տնտեսական համագործակցության հարցերով հայ-ղազախական միջկառավարական հանձնաժողովի 8-րդ նիստին։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ էկոնոմիկայի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Նիստի համանախագահներն էին․ հայկական կողմից՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը, ղազախական կողմից՝ Ղազախստանի առևտրի և ինտեգրման նախարար Բախիտ Սուլթանովը։

Նիստի ընթացքում քննարկվել է հայ-ղազախական առևտրատնտեսական համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ, այդ թվում՝ արդյունաբերության, բարձր տեխնոլոգիաների, գյուղատնտեսության, զբոսաշրջության, պտուղբանջարեղենային պահածոների արտադրության, գիտատեխնիկական և տրանսպորտի ոլորտներում համագործակցության զարգացման հեռանկարներն ու դրանց իրականացման ուղիները։ Քննարկված հարցերի արդյունքում ընդունվել են որոշումներ և տրվել հանձնարարականներ, որոնք կնպաստեն երկու երկրների միջև առևտրատնտեսական համագործակցության ամրապնդմանն ու խորացմանը։ 

Բախիտ Սուլթանովը նշել է, որ ղազախական ընկերությունները պատրաստակամություն են հայտնել մեծացնել արտահանման անվանակարգումը (նոմենկլատուրան) 230,9 մլն դոլարի չափով՝ տարբեր ոլորտների 50 անուն վերամշակվող ապրանքների մատակարարման համար․ նավթաքիմիա՝ 138,8 մլն դոլար, մետաղագործություն՝ 23,1 մլն․ դոլար, սննդամթերքի վերամշակում՝ 36,4 մլն․ դոլար և այլն։

Անդրադարձ է կատարվել նաև Հայաստանից Ղազախստան ուղիղ չվերթների վերաբացման, ինչպես նաև համատեղ ուժերով մեծածախ լոգիստիկ կենտրոնի հիմնման հնարավորություններին, ինչը կնպաստի երկու երկրների միջև առևտրաշրջանառության ակտիվացմանը։

Նիստի ավարտին ստորագրվել է հայ-ղազախական միջկառավարական հանձնաժողովի 8-րդ նիստի արձանագրությունը, որում, ըստ ոլորտների, սահմանվել են հետագա համագործակցության ուղղությունները։

armenpress.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Միջազգային համագործակցություն
• Վահան Քերոբյանը վրաց գործընկերների հետ քննարկել է առևտրատնտեսական ոլորտում համագործակցության ընդլայնման հեռանկարները• Մշակույթ, խոհանոց, արկածային տուրիզմ. ՀՀ-ն ու Հորդանանը զարգացնում են հարաբերությունները• Հայաստանն ու Վրաստանը քննարկում են երկրների միջև արագընթաց գնացքի գործարկման հնարավորությունը• Հայաստանը նախատեսում է ավելացնել կոնյակի մատակարարումը Ռուսաստան• Վահան Քերոբյանը հանդիպել է Վրաստանի ֆինանսների նախարարի հետ. քննարկվել են տարանցիկ փոխադրումների խնդիրները• Պաշտոնատար անձինք Վրաստանում քննարկելու են առևտրատնտեսական ոլորտին առնչվող հարցեր• 5 միլիոն դոլար կուղղվի Հայաստանում «կանաչ» տնտեսությունների ֆինանսավորմանը• Ճապոնիայի միջուկային կարգավորման գործակալության ղեկավարը պատրաստակամություն է հայտնել համագործակցել Հայաստանի հետ• Ֆրանսիացի մասնագետներն առաջարկել են ՀՀ-ում հարկային ստուգումների գործընթացը բարելավելու մեխանիզմներ

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

In Tour Expo 2018СТРОИТЕЛЬСТВО И ИНТЕРЬЕР 2018
Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն