• Armenianeconomy.com

Քննարկվել են բիզնեսի համար կառուցապատման հեշտացման աշխատանքները

14 մայիսի 2021 | Օրենսդրություն | Цитата

Մայիսի 13-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում կայացել է կառուցապատման գործընթացների խթանման  և  կառուցապատողների հարցերի լուծման նպատակով ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանի նախաձեռնությամբ անցկացվող հերթական հանդիպումը՝ այս անգամ ենթակառուցվածքները սպասարկող մատակարարների հետ։

Հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ քաղաքաշինության կոմիտեի, Կադաստրի կոմիտեի, Երևանի քաղաքապետարանի  պաշտոնյաներ։

Հանդիպման  ընթացքում քննարկվել են  քարտեզագրման աշխատանքների արդյունավետ կազմակերպման հնարավորությունները, միջոցներն ու մեթոդները, որոնց   արդյունքում կունենանք բոլոր ենթակառուցվածքների, այդ թվում՝ ստորգետնյա, ճիշտ քարտեզներ,  որպեսզի ներդրողները կարողանան աշխատել ճիշտ քարտեզագրման համակարգում։

Մասնավորապես քննարկվել է ենթակառուցվածքները սպասարկող ընկերությունների կողմից տեղական կոորդինատներին համապատասխան՝ ռեալ, ճշգրիտ քարտեզագրման իրականացման հնարավորությունը՝ առանց  կադաստրային քարտեզների շտկումների։ Դիտարկվել է նաև առանձին կազմակերպությանը քարտեզագրում իրականացնելու պատվերի հնարավորությունը՝ շահագրգիռ բոլոր կողմերի հետ համագործակցությամբ։

Հանդիպման ընթացքում քննարկվել են մի շարք այլ խնդիրներ ևս․  առանձնացվել են խնդիրների լուծման տարբերակները։

Անդրադարձ է եղել նաև կադաստրում ստեղծված գեոպորտալին, մատակարարների  ցանկության դեպքում, բաժանորդագրությամբ հասանելիության ապահովման հնարավորությանը։

Վահան Քերոբյանը՝ նշելով, որ հարկավոր է ամեն ինչ անել, որպեսզի բիզնեսը կարողանա հեշտ աշխատել, շեշտել է ճշգրիտ քարտեզներ, ճշգրիտ ինֆորմացիոն տվյալներ, ճշգրիտ կոորդինատներ ունենալու կարևորությունը, քանի որ քարտեզներում առկա շեղումների պատճառով կառուցապատողները հաճախ խնդիրների առաջ են կանգնում։  «Բիզնեսի տեսանկյունից ինչքան ճշգրիտ են քարտեզները,  կոմունիկացիաները, օրենքները, գործողությունները, այնքան ավելի հեշտ է  աշխատել», - ասել է նա։  


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Օրենսդրություն
• «Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 30-ի թիվ 113-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ• Կառավարւթյն 2018 թվականի հունիսի 27-Ի N 707-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին• 2021Թ. ՄԱՅԻՍԻՆ ԳՐԱՆՑՎԵԼ Է ԱՇԽԱՏԱՏԵՂԵՐԻ ԱՄԵՆԱԲԱՐՁՐ ՑՈՒՑԱՆԻՇԸ• «Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 30-ի N2215-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ• ՊԵԿ-ՈՒՄ ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ՀԱՆԴԻՊՈՒՄ ԱՐԺՈՒՅԹԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԵՏ• Արարատի, Լոռու և Գեղարքունիքի մարզերում տնային պայմաններում խնամքի ծառայություններ՝ տարեց և հաշմանդամություն ունեցող անձանց• «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին• Ի՞նչպես դառնալ խնամատար ընտանիք․ ովքե՞ր և ինչպե՞ս կարող են դիմել• «Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հունվարի 30-ի N 71-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին»

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

In Tour Expo 2018СТРОИТЕЛЬСТВО И ИНТЕРЬЕР 2018
Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն