• Armenianeconomy.com

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011Թ. ՄԱՐՏԻ 24-Ի ԹԻՎ 305-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Նախատեսվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մարտի 24-ի թիվ 305-Ն որոշման մեջ կատարել փոփոխություններ:

Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մարտի 24-ի Պետական կառավարչական հիմնարկներին ամրացված` բնակելի տարածքների նվիրատվության կարգը հաստատելու մասին N305-Ն որոշման (այսուհետ` Որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
1) N1 հավելվածի 6-րդ կետում երկու տարվա ընթացքում բառերը փոխարինել մինչև 2022 թվականի դեկտեմբեր 30-ը բառերով.

2) N3 հավելվածի 96.2-րդ կետում երրորդ սյունակից հանել Վարդանյան Գառնիկ Արամայիսի, իսկ չորրորդ սյունակից՝ 003252723, տրված 20.05.2015թ., 057-ի կողմից բառերը:

Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից

Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մարտի 24-ի թիվ 305-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագծի հիմնավորում

1. Անհրաժեշտությունը
 
Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մարտի 24-ի թիվ 305-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին ՀՀ կառավարության որոշման (այսուհետ՝ Նախագիծ) մեջ փոփոխություններ կատարելը պայմանավորված է նվիրատվությամբ տրամադրվող՝ ՀՀ Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի Մ.Խորենացի 101/1 հասցեի 210 բնակարանի ընտանիքի անդամի՝ քաղաքացի Գառնիկ Արամայիսի Վարդանյանի մահվան պատճառով ընտանիքի մյուս անդամների հետ բնակելի տարածքի նվիրատվության վերաբերյալ պայմանագրի կնքման անհնարինությամբ:

2. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները
 
Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մարտի 24-ի թիվ 305-Ն որոշմամբ նախատեսվել էր նվիրատվությամբ տրամադրել բնակելի տարածքներ, այդ թվում ՀՀ Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի Մ.Խորենացի 101/1 հասցեի 210 բնակարանը:

ՀՀ կառավարության 2021 թվականի փետրվարի 4-ի Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մարտի 24-ի թիվ 305-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին N128-Ն որոշման նախագիծը (այսուհետ՝ Որոշում) շրջանառելիս ներկայացված են եղել ընտանիքի անդամների թվով 5 բնակիչների տվյալները, սակայն մինչ Որոշման նախագիծը ՀՀ կառավարության կողմից ընդունվելը՝  քաղաքացի Գառնիկ Արամայիսի Վարդանյանը 2019 թվականի փետրվարի 21-ին մահացել է:

Որոշումը ՀՀ կառավարության կողմից ընդունվելուց հետո ՀՀ Արմավիրի մարզպետարանը բնակելի տարածքի բնակիչների հետ  սահմանված ժամկետում պետք է կնքեր նվիրատության պայմանագիր, ինչն անհնարին է՝ ընտանիքի անդամի մահվան պատճառով: Վերոնշյալի վերաբերյալ ՀՀ տնտեսական զարգացման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին (այսուհետ՝ Կոմիտե) տեղեկացրել է նաև ՀՀ Արմավիրի մարզպետարանը 01.04.2021թ. թիվ  01 /13/01983-2021  գրությամբ:

Միաժամանակ  Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մարտի 24-ի թիվ 305-Ն որոշմամբ, որպես նվիրատվության պայմանագրերի կնքման համար սահմանվել էր երկու տարի ժամկետը՝ մինչև 2021 թվականի ապրիլի 9-ը, իսկ բնակելի տարածքների նվիրատվության պայմանագրերի կնքման գործընթացը (այդ թվում Նախագծով փոփոխության ներկայացվող բնակելի տարածքի) դեռևս չի ավարտվել, ինչը պայմանավորված էր նաև ՀՀ կառավարության 2011 թվականի մարտի 24-ի N305-Ն որոշման մեջ 2020 և 2021 թվականներին փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ կառավարության 2 որոշումների ընդունումը՝ նվիրատվության ներկայացնելով ևս 83 բնակելի տարածքներ:

Հաշվի առնելով վերոնշյալը՝ Կոմիտեն նախապատրաստել է վերոնշյալ նախագիծը:

3.Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը
  
Սոցիալական և կենցաղային խնդիրների լուծումը։

4. Կարգավորման նպատակը և բնույթը
 
Բնակելի տարածքների նվիրատվության գործընթացի կազմակերպում:

5. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձիք
 
Նախագիծը մշակվել է ՀՀ ՏԿԵՆ-ի Պետական գույքի կառավարման կոմիտեի կողմից:

6. Ակնկալվող արդյունքը
 
Բնակչության բնակարանային խնդիրների լուծումը:

7. Այլ տեղեկություններ
 
----------------------

8. Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը, Պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները
 
Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մարտի 24-ի թիվ 305-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չկա, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախսերի և եկամուտների էական ավելացում և նվազեցում չի նախատեսվում: 

9.  Նախագծի ընդունման առնչությամբ ընդունվելիք այլ իրավական ակտերի կամ դրանց ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանք

1. Նախագծի ընդունումը այլ իրավական ակտերում փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն չի առաջացնի:

2. Միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորությունների հետ համապատասխանությունը
 
-----------
3. Այլ տեղեկություններ
 
 ----------

10. Տեղեկանք հասարակության մասնակցության մասին

  1. Հասարակությանը նախագծի վերաբերյալ իրազեկումը
     
    ----------
    2. Հասարակության մասնակցությունը նախագծմանը և /կամ քննարկումներին
     
     --------
    3. Այլ տեղեկություններ

    e-draft.am

Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Օրենսդրություն
• «Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 30-ի թիվ 113-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ• Կառավարւթյն 2018 թվականի հունիսի 27-Ի N 707-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին• 2021Թ. ՄԱՅԻՍԻՆ ԳՐԱՆՑՎԵԼ Է ԱՇԽԱՏԱՏԵՂԵՐԻ ԱՄԵՆԱԲԱՐՁՐ ՑՈՒՑԱՆԻՇԸ• «Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 30-ի N2215-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ• ՊԵԿ-ՈՒՄ ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ՀԱՆԴԻՊՈՒՄ ԱՐԺՈՒՅԹԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԵՏ• Արարատի, Լոռու և Գեղարքունիքի մարզերում տնային պայմաններում խնամքի ծառայություններ՝ տարեց և հաշմանդամություն ունեցող անձանց• «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին• Ի՞նչպես դառնալ խնամատար ընտանիք․ ովքե՞ր և ինչպե՞ս կարող են դիմել• «Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հունվարի 30-ի N 71-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին»

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

In Tour Expo 2018СТРОИТЕЛЬСТВО И ИНТЕРЬЕР 2018
Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն