• Armenianeconomy.com

Արտակ Բեգլարյանը բարերար Ալեք Բաղդասարյանի հետ քննարկել է սոցիալական ու կրթական մի շարք նախագծեր

12 մայիսի 2021 | Արցախ | Цитата

Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավար Արտակ Բեգլարյանը մայիսի 12-ին ընդունել է բարերար, Հայ կրթական հիմնարկության հոգաբարձուների խորհրդի անդամ Ալեք Բաղդասարյանին։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Արտակ Բեգլարյանը շնորհակալություն է հայտնել բարերարին Արցախի զարգացման գործում նրա ակտիվ ու հետևողական մասնակցության համար՝ համոզմունք հայտնելով, որ այն կկրի շարունակական բնույթ նաև հետպատերազմյան ժամանակահատվածում։

Քննարկվել են Արցախի կրթության և սոցիալական աշխատանքի ոլորտներում նախատեսվող մի շարք նախագծեր և Հայ կրթական հիմնարկության աջակցության հնարավորությունները: Քննարկված նախագծերը վերաբերել են, մասնավորապես, սոցիալական աշխատողների պատրաստմանը և համապատասխան ծառայությունների ներդրմանը, երկարօրյա հանրակրթության համակարգի անցնող որոշ դպրոցների վերանորոգմանը, տեխնոլոգիական կրթության խթանմանը և մի շարք այլ ուղղությունների:

Երկուստեք ընդգծվել է քննարկված նախագծերի կարևորությունը հասարակության հետպատերազմյան սոցիալ-հոգեբանական վերականգնման, սոցիալական և կրթական համակարգերի բարեփոխման գործում:

armenpress.am

Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 
Читать так же по темам:

Արցախ
• 10 տարվա ընթացքում տարեկան մինչև 10 մլրդ դրամ աջակցություն՝ Արցախին• Կառավարությունը 7,5 մլրդ դրամ հատկացրեց արցախցիներին ապրիլ ամսվա 68 հազարական դրամի աջակցությունն ապահովելուն• «Սոցիալական խնդիրների վերաբերյալ միջազգային հանրության արձագանքը համարժեք չի կարող համարվել այն աղետին, ինչի հետ բախվել են արցախցիները»․ Մեսրոպ Առաքելյան• Արցախի նախագահը հաստատել է բուսաբուծության համալիր զարգացման ծրագիրը. սուբսիդավորում, անհատռույց ֆինանսների տրամադրում• Ավելի քան 31000 տեղահանված արցախցի ֆինանսական աջակցություն է ստացել ՀՀ կառավարությունից• Արցախի խորհրդարանում շրջանառվում է ռուսերենին պաշտոնական և ոչ թե պետական կարգավիճակ տալու օրինագիծ• ՄԱԿ-ն աջակցություն է տրամադրում Արցախից տեղահանված անասնապահներին․ էկոնոմիկայի նախարարության անասնաբույժները սկսել են կենդանիների այս տարվա պատվաստումները• Ավելի քան 7 հազար արցախցի երեխաներ կրթությունը շարունակում են Հայաստանի դպրոցներում• Արցախում պետությունը գործատուներին կփոխհատուցի վարձու աշխատողների եկամտահարկը

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 
In Tour Expo 2018СТРОИТЕЛЬСТВО И ИНТЕРЬЕР 2018
Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն