• Armenianeconomy.com

Գինու օրերից մինչև Ջազ ֆեստ. իրադարձային տուրիզմն ակտիվանում է, սպասվում են հյուրեր այլ երկրներից

12 մայիսի 2021 | Զբոսաշրջություն | Цитата

Հայաստանում 2021 թվականը փառատոնների տեսանկյունից բավական ակտիվ տարի է լինելու: Մայիսից մինչև նոյեմբերի վերջ ընկած ժամանակահատվածում նախատեսվում է անցկացնել մոտ 3 տասնյակ փառատոն՝ ամենատարբեր ուղղություններով:

«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում «ՖեստիվԱր հայկական փառատոնների ասոցիացիա»-ի տնօրեն Նունե Մանուկյանը նշեց, որ մեկնարկը տրվելու է Տոլմայի փառատոնով, որն անցկացվելու է մայիսի 22-ին: Այցելուները հնարավորություն կունենան ծանոթանալու տոլմայի ամենաբազմապիսի տեսականուն: Այդ համեղ գործընթացն ինչպես միշտ կուղեկցվի մշակութային միջոցառումներով: Այնուհետև նախատեսված են Երևանի գինու օրեր, Էկոտուրիզմի, Ավելուկի, Թթի, Տանգոյի, Գարեջրի, Մեղրի և հատապտուղների, Խորովածի, Արվեստի և արհեստների, Ջազ ֆեստի և այլ փառատոններ:

«Համավարակի հետևանքով ամենաշատ տուժած ոլորտներից է զբոսաշրջությունը: Մարտահրավերների առաջ կանգնեցին փառատոններ կազմակերպողները: Այդ պայմաններում շատ դժվար էր հստակեցնել առաջիկա անելիքները, բայց հասկացանք, որ պետք է շարունակել աշխատել: Հիմա, որ նայեք հայկական փառատոնների օրացույցը, կտեսնեք, թե ինչ ակտիվություն է սպասվում: Ամենատարբեր ճաշակի ու նախասիրությունների մարդկանց համար բազմաթիվ փառատոններ են նախատեսված, որոնց մի հատվածը հենց սահմանամերձ համայնքներում են, ինչը շատ կարևոր է: Մենք պետք է աշխարհին ցույց տանք, որ մեր համայնքներում անվտանգ է, և կարող են գալ ու մասնակցել միջացառումներին»,-ասաց Նունե Մանուկյանը:

Տուրօպերատորների հետ է ակտիվ աշխատանք տարվում, և արդեն արձագանքներ կան: Նունե Մանուկյանը նշեց, որ ակնկալում են զբոսաշրջիկներ դրսից, մասնավորապես Ռուսաստանից, Գերմանիայից, Անգլիայից:

«Մեր գործընկեր կազմակերպությունը Գերմանիայից հայտնում էր, որ տեղի լրատվամիջոցներով ամեն օր ներկայացվում է, թե զբոսաշրջության տեսանկյունից որ երկրներն են բաց: Ու պատկերացրեք Հայաստանի մասին անընդհատ նշվում է, ինչը լավ գովազդ է մեզ համար»,- ասաց Նունե Մանուկյանը:

 Տուրօպերատորները տուրփաթեթներն այնպես են կազմում, որ զբոսաշրջիկը հնարավորություն ունենա մասնակցել նաև փառատոններին: Դրսից հյուրեր սպասելուց զատ, Նունե Մանուկյանը կարևորում է տեղացիների մասնակցությունը: Այս փառատոններն իրենց հերթին նպաստում են համայնքների, ներքին տուրիզմի զարգացմանը:    

armenpress.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

In Tour Expo 2018СТРОИТЕЛЬСТВО И ИНТЕРЬЕР 2018
Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն