• Armenianeconomy.com

«Ճանաչիր Հայաստանը». Երևանի սրտում կներկայացվեն մարզերի զբոսաշրջության հնարավորությունները

 Երևանի Խաչքարերի պուրակում մայիսի 27-ին և 28-ին կանցկացվի «Ճանաչիր Հայաստանը» մարզային զբոսաշրջային ցուցահանդեսը, որի շրջանակում կներկայացվեն Հայաստանի յուրաքանչյուր մարզի զբոսաշրջային հնարավորությունները:

«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում Զբոսաշրջության կոմիտեի հանրային կապերի և թվային մարքեթինգի փորձագետ Գայանե Այվազյանը նշեց, որ շեշտադրվելու են զբոսաշրջության տարբեր ուղղություները, ներկայացվելու են չբացահայտված այցելավայրերը:

«Վերջին տարիներին Հայաստանում արկածային զբոսաշրջությունը մեծ զարգացում ապրեց, ինչը կարևոր է երկրի իմիջի, ինչպես նաև ավելի երիտասարդ զբոսաշրջիկների ընդգրկելու համար: Գիտենք, որ Հայաստան եկող զբաոսաշրջիկների տարիքը 35-ից, 40-ից բարձր է: Տուրիզմի այս ուղղության զարգացմամբ մենք Հայաստանը հետաքրքիր ենք դարձնում նաև երիտասարդների համար: Քովիդով պայմանավորված, կարծում ենք, որ առավել մոբիլ կլինեն հենց երիտասարդները: Այդ իսկ պատճառով ցուցահանդեսին կունենանք հատուկ տաղավար, որը նվիրված է լինելու արկածային զբոաշրջությանը, ներկայացվելու են առաջարկներ, որոնք կհետաքրքրեն ոչ միայն ներքին, այլև միջազգային զբոսաշրջիկներին»,-ասաց Գայանե Այվազյանը:

Հատուկ ուշադրություն է դարձվելու գաստրո տուրիզմը, որն, ըստ Գայանե Այվազյանի, շատ կարևոր ուղղություն է և, կարելի է ասել, Հայաստանի այցեքարտն է: Ցուցահանդեսին լինելու են հետաքրքիր ուտեստների պատրաստման վարպետության դասեր: Շեֆ-խոհարարների օգնությամբ յուրաքանչյուր մարզը ներկայացվելու է յուրովի: Համավարակով պայմանավորված՝ հյուրասիրություն չի նախատեսվում, լինելու է ավելի շատ ցուցադրություն:

Միջոցառման շրջանակում մայիսի 27-ին փակ ձևաչափով նախատեսվում են հանդիպում-քննարկումներ ոլորտի ներկայացուցիչների հետ: Ներկա են լինելու տեղացի և միջազգային փորձագետներ, որոնք կխոսեն համավարակով պայմանավորված զբոսաշրջության ոլորտի աշխուժացման, առողջացման մասին: Գայանե Այվազյանի խոսքով, մի կարևոր թեմա ևս քննարկվելու է՝ զբոսաշրջային արդյունքի թվայնացումը:

«Աշխարհը գնում է թվայնացման ճանապարհով: Մենք, Հայաստանը ներկայացնելիս, պետք է հաշվի առնենք նաև թվային հնարավորությունները, որպեսզի մեր զբոսաշրջային արդյունքը լայն տարածում ունենա ավելի մեծ շրջանակների համար: Այդ ուղղությամբ մեծ ծրագրեր ենք նախատեսել»,- ասաց Գայանե Այվազյանը:

armenpress.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Ծառայություններ
• Զբոսաշրջիկները վերադառնում են. տուրիստական ընկերությունները ՀՀ-ում այդ ոլորտում առաջընթաց են նկատում• «Խոսրովի անտառ» պետական արգելոցում տրվեց Էկոտուրիզմի նոր ծրագրի մեկնարկը՝ զբոսաշրջային հատուկ երթուղիներով• Ստորագրվել է շինարարական ճարտարագիտության ամառային դպրոց հիմնելու մասին հուշագիր• Հայաստան այցելած զբոսաշրջիկներից ամենաշատը եղել են Ռուսաստանի, Իրանի և Վրաստանի քաղաքացիներ• Հայաստանը ներկայացնում է իր զբոսաշրջային ներուժը Միջին Արևելքի առաջատար՝ ATM Dubai զբոսաշրջային ցուցահանդեսում• Հայաստանը կմասնակցի Դուբայում մայիսի 16-ին կայանալիք զբոսաշրջային ցուցահանդեսին• Զբոսաշրջության ոլորտի առավել ճշգրիտ վիճակագրական տվյալների հավաքագրում՝ ՍԷԿՏ համակարգի բարելավման միջոցով• Նախարար. Հայկական ԱԷԿ-ի տեխնիկական վերազինումը կշարունակվի• Նախարար. Հյուսիս-հարավ մայրուղու հարավային հատվածի մրցույթը կհայտարարվի այս տարվա օգոստոսին

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

In Tour Expo 2018СТРОИТЕЛЬСТВО И ИНТЕРЬЕР 2018
Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն