• Armenianeconomy.com

Հայաստանը կմասնակցի Դուբայում մայիսի 16-ին կայանալիք զբոսաշրջային ցուցահանդեսին

Հայաստանի զբոսաշրջային հնարավորությունները ներկայացնելու համար Զբոսաշրջության կոմիտեն հյուրընկալել է ռուսական երկու մեծ հեռուստաընկերություն՝ НТВ  և «Россия-1»: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում Զբոսաշրջության կոմիտեի հանրային կապերի և թվային մարքեթինգի փորձագետ Գայանե Այվազյանը նշեց, որ НТВ հեռուստաալիքով Հայաստանի մասին պատմող հաղորդումը, ամենայն հավանականությամբ, կհեռարձակվի մայիսի 15-ին: Մայիսի վերջին էլ «Россия-1»-ով կհեռարձակվի երկու հաղորդում՝ նվիրված Հայաստանին:

«Դրանից բացի, նախատեսում ենք ռուս բլոգերների ու լրագրողների այց Հայաստան: Նրանց համար արդեն այցելության օրակարգն է կազմվում, որպեսզի ավելի հետաքրքրիր ներկայացնենք մեր երկիրը»,-ասաց Գայանե Այվազյանը:

Հայաստանի զբոսաշրջային իմիջը բարձրացնելու նպատակով Զբոսաշրջության կոմիտեն կարևորում է նաև միջազգային ցուցահանդեսներին մասնակցությունը: Մայիսի 16-19-ը Դուբայում կայանալիք միջազգային զբոսաշրջային ցուցահանեսին Հայաստանը ևս ներկայացված կլինի:

«Դա շատ լավ հնարավորություն է այս ուղղությամբ ևս առավել ակտիվ համագործակցություն ծավալելու համար: Միջին արևելքի շուկաները հետաքրքիր են մեզ համար և մեծ պոտենցիալ ունեն: Միջազգային ցուցահանդեսներին Հայաստանը ներկայացնելիս հաշվի ենք առնում տվյալ շուկայի առանձնահատկությունը: Դրանից ելնելով էլ՝ փորձում ենք դիրքավորվել, հանդես գալ նոր առաջարկներով: Ամեն դեպքում, այն հիմնական պրոդուկտները, որոնք մենք ներկայացրել ենք այլ շուկաներին հետաքրքիր կլինեն նաև Դուբայում: Խոսքը գաստրո, արկածային, մշակութային տուրիզմի մասին է»,-հավելեց նա:

armenpress.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Ծառայություններ
• Զբոսաշրջիկները վերադառնում են. տուրիստական ընկերությունները ՀՀ-ում այդ ոլորտում առաջընթաց են նկատում• «Խոսրովի անտառ» պետական արգելոցում տրվեց Էկոտուրիզմի նոր ծրագրի մեկնարկը՝ զբոսաշրջային հատուկ երթուղիներով• Ստորագրվել է շինարարական ճարտարագիտության ամառային դպրոց հիմնելու մասին հուշագիր• Հայաստան այցելած զբոսաշրջիկներից ամենաշատը եղել են Ռուսաստանի, Իրանի և Վրաստանի քաղաքացիներ• Հայաստանը ներկայացնում է իր զբոսաշրջային ներուժը Միջին Արևելքի առաջատար՝ ATM Dubai զբոսաշրջային ցուցահանդեսում• «Ճանաչիր Հայաստանը». Երևանի սրտում կներկայացվեն մարզերի զբոսաշրջության հնարավորությունները• Զբոսաշրջության ոլորտի առավել ճշգրիտ վիճակագրական տվյալների հավաքագրում՝ ՍԷԿՏ համակարգի բարելավման միջոցով• Նախարար. Հայկական ԱԷԿ-ի տեխնիկական վերազինումը կշարունակվի• Նախարար. Հյուսիս-հարավ մայրուղու հարավային հատվածի մրցույթը կհայտարարվի այս տարվա օգոստոսին

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

In Tour Expo 2018СТРОИТЕЛЬСТВО И ИНТЕРЬЕР 2018
Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն