• Armenianeconomy.com

ՏՄՊՊՀ-ն մեկնարկում է տնտեսական մրցակցության պաշտպանությանն առնչվող առանձին հարցերի վերաբերյալ հրապարակումների շարք

12 մայիսի 2021 | Տնտեսություն | Цитата

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի անդամ, ի.գ.թ. Տիգրան Մարկոսյանն անդրադարձել է տնտեսական մրցակցության բնագավառում իրավախախտումների շրջանակին, ինչպես նաև տնտեսական մրցակցությանն պաշտպանությանն առնչվող հարցերի վերաբերյալ հանրային իրազեկման աշխատանքներին: Այս մասին հայտնեցին ՏՄՊՊՀ-ից:

«Տնտեսական գործունեության ազատությունը շուկայական տնտեսության հիմնարար սկզբունք և միևնույն ժամանակ դրա ձևավորման ու զարգացման օբյեկտիվ նախադրյալ է: Այնուամենայնիվ, ազատ տնտեսական գործունեության իրավունքը բացարձակ չէ. այն ենթակա է սահմանափակման` ազատ տնտեսական մրցակցության ապահովման նպատակից ելնելով: Նշված երկու հիմնադրույթների` տնտեսական գործունեության ազատության և ազատ տնտեսական մրցակցության ներդաշնակ ու հետևողական իրացման պայմաններում է միայն հնարավոր հասնել շուկայական հարաբերությունների վրա խարսխված արդյունավետ տնտեսական համակարգի կայացմանը:

Այս համատեքստում բարենպաստ մրցակցային միջավայրի կառուցումն այն հիմնական ուղիներից մեկն է, որով պետությունը կարող է բարձրացնել ընդհանուր տնտեսական բարեկեցությունը։ Ընդ որում, այս խնդրի լուծումը պահանջում է տարաբնույթ նախադրյալների, այդ թվում՝ տնտեսական մրցակցության բնագավառում իրավախախտումների կանխարգելման և խափանման գործուն համակարգի առկայություն։

Մրցակցային միջավայրը խաթարող հակաիրավական արարքների առնչությամբ արգելքներ ամրագրված են ինչպես սահմանադրական, այնպես էլ օրենսդրական մակարդակում։ Մասնավորապես՝ Սահմանադրության 59-րդ հոդվածի 3-րդ մասը արգելում է շուկայում մենաշնորհ կամ գերիշխող դիրքի չարաշահումը, անբարեխիղճ մրցակցությունը և հակամրցակցային համաձայնությունները, իսկ «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքը, ընդլայնելով հիշատակված արարքների շրջանակը, սահմանել է նաև մի շարք այլ իրավախախտումներ։ Ընդ որում, դրանք կարելի է պայմանականորեն բաժանել երկու խմբի՝ հիմքում ունենալով իրավախախտման հետևանքով մրցակցային միջավայրի վրա անմիջական ազդեցության կամ դրա հնարավորության առկայության կամ բացակայության չափանիշը։

Շարադրվածի հաշվառմամբ տնտեսական մրցակցության բնագավառում իրավախախտումների առաջին խմբին կարելի է դասել.

հակամրցակցային համաձայնությունները.
մենաշնորհ և գերիշխող դիրքի չարաշահումը.
բանակցային ուժեղ դիրքի չարաշահումը.
անբարեխիղճ մրցակցությունը.
պետական մարմինների և դրանց պաշտոնատար անձանց հակամրցակցային գործողությունները կամ վարքագիծը.
տնտեսական գործունեության համակարգումը.
համակենտրոնացումը չհայտարարագրելը.
արգելված համակենտրոնացումը գործողության մեջ դնելը։
Ի տարբերություն հիշատակված իրավախախտումների՝ տնտեսական մրցակցության պաշտպանության մասին օրենսդրությունը նախատեսում է որոշակի հակաիրավական արարքներ, որոնք ինքին չեն հանգեցնում տնտեսական մրցակցության կանխմանը, սահմանափակմանը կամ արգելմանը:

Տնտեսական մրցակցության բնագավառում իրավախախտումների այս խումբը դրսևորվում է ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի կողմից իրականացվող վարչարարության կամ դրա արդյունքների իրականացմանը տարբեր ձևերով խոչընդոտելու միջոցով։ Ըստ այդմ, այդպիսի  իրավախախտումներն են՝

Հանձնաժողովի կողմից պահանջված կամ օրենսդրությամբ սահմանված տեղեկատվությունը չներկայացնելը կամ ոչ պատշաճ ներկայացնելը.
Հանձնաժողովի լիազորությունների իրականացմանը խոչընդոտելը.
Հանձնաժողովի որոշմամբ տրված հանձնարարությունները չկատարելը։
Հարկ է նշել, որ իրավակիրառ պրակտիկայի ուսումնասիրությունը թույլ է տալիս եզրահանգել, որ մրցակցային իրավունքի, այդ թվում՝ տնտեսական մրցակցության բնագավառում իրավախախտումների վերաբերյալ թե՛ տնտեսավարող սուբյեկտների, թե՛ պետական մարմինների և թե՛ ընդհանրապես հասարակության շրջանում առկա է իրազեկվածության մակարդակի բարձրացման անհրաժեշտություն։

Մյուս կողմից, «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» 2021 թվականի մարտի 3-ի ՀՕ-92-Ն օրենքով «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքն ամբողջությամբ շարադրվել է նոր խմբագրությամբ՝ ենթարկվելով զգալի փոփոխությունների: Այս օրենքն ուժի մեջ կմտնի սույն թվականի մայիսի 31-ին։ Ընդ որում, այդ օրվանից Հանձնաժողովը կշարունակի գործել որպես Մրցակցության պաշտպանության հանձնաժողով, այսինքն՝ տեղի կունենա նաև Հանձնաժողովի անվանման փոփոխություն։

Հաշվի առնելով վերոգրյալը՝ Հանձնաժողովը, ի լրումն պարբերաբար իրականացվող  իրազեկման տարբեր միջոցառումների, տնտեսական մրցակցության պաշտպանությանն առնչվող հարցերի վերաբերյալ այսուհետ հանդես կգա նաև հրապարակումներով»,- ասված է հաղորդագրության մեջ։

b24.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Տնտեսություն
• 2021 թվականի «Գաղափարից մինչև բիզնես» դրամաշնորհային ծրագրի մրցույթի մեկնարկը տրվել է• Ո՞ւմ և ո՞ր դեպքերում է նշանակվում արտոնյալ պայմաններով կենսաթոշակ• Նոր համագործակցություն ՀՀ պարենային անվտանգության ապահովման նոր հայեցակարգի մշակման նպատակով ՀՀ Էկոնոմիկայի նախարարության ու Հայաստանի գործատուների հանրապետական միության միջև• ՀՀ էկոնոմիկայի նախարարության և «ԴԱՐ» տարածաշրջանային զարգացման և մրցունակության հիմնադրամի միջև ստորագրվել է մտադրությունների մասին հուշագիր• ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունը նախատեսում է ավելի ուժեղացնել առևտրային հարաբերությունները ԱՄԷ-ի հետ• ՆՁԱԿ-ը ներկայացրել է իր գործունեության նոր մոդելը• Նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը «ՏնտեսաԿԵՏ»-ի եթերում խոսել է առավել հաճախ քննարկվող տնտեսական հարցերի շուրջ• Կայացել է Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստը• Պետական աջակցության ծրագրերի շնորհիվ 2018 թվականից սկսած հանրապետությունում ջերմատների մակերեսը զգալի մեծացել է

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

In Tour Expo 2018СТРОИТЕЛЬСТВО И ИНТЕРЬЕР 2018
Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն