• Armenianeconomy.com

«Խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» և «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծեր

Նախագծով առաջարկվում է համապատասխան լրացումներ կատարել «Խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման մասին» օրենքում և «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծում, ինչը հնարավորություն կընձեռի ՀՀ հանրային ծառայությունների կարգավորման հանձնաժողովին վերապահել ռադիոակտիվ թափոնների բնագավառում սակագնային կարգավորման իրավասություն:Նախագծի ընդունմամբ կստեղծվեն իրավական հիմքեր՝ ռադիոակտիվ թափոնների անվտանգ կառավարման բնագավառում բնականոն գործունեություն իրականացնելու համար:

«ԽԱՂԱՂ ՆՊԱՏԱԿՆԵՐՈՎ ԱՏՈՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ԱՆՎՏԱՆԳ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման մասին» 1999 թվականի փետրվարի 1-ի ՀՕ-285 օրենքի 7-րդ գլուխը լրացնել նոր 241 հոդվածով՝ հետևյալ բովանդակությամբ. 

«Հոդված 241. Ռադիոակտիվ թափոնների անվտանգ կառավարման բնագավառում ծառայությունների մատուցման սակագնի սահմանում

Հայաստանի Հանրապետության տարածքում ռադիոակտիվ թափոնների անվտանգ կառավարման բնագավառում ծառայությունների մատուցման սակագնային կարգավորման իրավասությունները վերապահել ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին»:

Հոդված 2 . Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

«ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՄԱՐՄՆԻ ՄԱՍԻՆ» 
ՕՐԵՆՔՈՒՄ  ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» 2003 թվականի դեկտեմբերի 25-ի ՀՕ-18-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 2-րդ հոդվածի 1-ին մասը  լրացնել հետևյալ բովանդակությամբ  «է» կետով․

 «է Հայաստանի Հանրապետությունում առաջացած ռադիոակտիվ թափոնների բնագավառը՝ միայն սակագնի մասով:»:

Հոդված 2. Օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի «Փոստային կապի մասին» բառերից հետո լրացնել «Խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի օգտագործման մասին բառերը:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

կան ակտի նախագծի մշակումը պայմանավորված է ռադիոակտիվ թափոնների անվտանգ կառավարման բնագավառում ծառայությունների մատուցման սակագնի սահմանման համար իրավական հիմքերի ստեղծման անհրաժեշտությամբ:

Ընթացիկ իրավիճակը և խնդիրները
Ներկայումս Հայաստանի Հանրապետությունում մունիցիպալ ռադիոակտիվ թափոնները պահվում են «Ռադիոակտիվ թափոնների վնասազերծում» ՓԲԸ-ի պահեստարաններում` համապատասխան պայմաններում:

ՀՀ կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 11-ի թիվ 1653-Ն որոշման  համաձայն Հայաստանի Հանրապետությունում ռադիոակտիվ թափոնների տեղափոխման, վնասազերծման և պահպանման ծառայությունների մատուցման համար սահմանվել է 0 (զրո) դրամ սակագին:

«Ռադիոակտիվ թափոնների վնասազերծում» ՓԲԸ-ի պահպանման ծախսերը հոգալու համար յուրաքանչյուր տարի ՀՀ պետական բյուջեից իրականացվում են հատկացումներ, որոնք բավարարում են միայն մունիցիպալ ռադիոակտիվ թափոնների անվտանգ պահման համար:

 ՀՀ կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի թիվ 42 արձանագրային որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետությունում առաջացած ռադիոակտիվ թափոնների և աշխատած միջուկային վառելիքի անվտանգ կառավարման ռազմավարությամբ նախատեսված է կիրառել աղտոտողը-վճարում է սկզբունքը, որով առաջարկվում է մունիցիպալ ռադիոակտիվ թափոնների անվտանգ փաթեթավորման, տեղափոխման և վնասազերծման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցները գանձել այն կազմակերպություններից, որոնց գործունեության արդյունքում առաջացել են այդ ռադիոակտիվ թափոնները:

Ելնելով վերոգրյալից՝ անհրաժեշտություն է առաջացել «Խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման մասին» օրենքում և «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծում կատարել համապատասխան լրացումներ, ինչը հնարավորություն կտա իրականացնել ռադիոակտիվ թափոնների բնագավառում սակագնի հաշվարկի օրենսդրական կարգավորումը:

Կարգավորման նպատակը և բնույթը
     Նախագծով առաջարկվում է համապատասխան լրացումներ կատարել «Խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման մասին» օրենքում և «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծում, ինչը հնարավորություն կընձեռի ՀՀ հանրային ծառայությունների կարգավորման հանձնաժողովին վերապահել ռադիոակտիվ թափոնների բնագավառում սակագնային կարգավորման իրավասություն:

Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Նախագիծը մշակվել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից:

Ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունմամբ կստեղծվեն իրավական հիմքեր՝ ռադիոակտիվ թափոնների անվտանգ կառավարման բնագավառում բնականոն գործունեություն իրականացնելու համար:

«Խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման մասին» օրենքում և «Հանրայինծառայությունները կարգավորող մարմնի մասին»  օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծերի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացման կամ նվազեցման մասին
«Խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման մասին» օրենքում և «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

 


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Օրենսդրություն
• «Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 30-ի թիվ 113-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ• Կառավարւթյն 2018 թվականի հունիսի 27-Ի N 707-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին• 2021Թ. ՄԱՅԻՍԻՆ ԳՐԱՆՑՎԵԼ Է ԱՇԽԱՏԱՏԵՂԵՐԻ ԱՄԵՆԱԲԱՐՁՐ ՑՈՒՑԱՆԻՇԸ• «Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 30-ի N2215-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ• ՊԵԿ-ՈՒՄ ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ՀԱՆԴԻՊՈՒՄ ԱՐԺՈՒՅԹԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԵՏ• Արարատի, Լոռու և Գեղարքունիքի մարզերում տնային պայմաններում խնամքի ծառայություններ՝ տարեց և հաշմանդամություն ունեցող անձանց• «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին• Ի՞նչպես դառնալ խնամատար ընտանիք․ ովքե՞ր և ինչպե՞ս կարող են դիմել• «Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հունվարի 30-ի N 71-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին»

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

In Tour Expo 2018СТРОИТЕЛЬСТВО И ИНТЕРЬЕР 2018
Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն