• Armenianeconomy.com

«Հայաստանի Հանրապետության ֆինանսական կրթման ազգային ծրագրին և Հայաստանի Հանրապետության ֆինանսական կրթման ազգային ծրագրի 2021-2025 թվականների գործողությունների պլանին հավանություն տալու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

Հայաստանի Հանրապետության Ֆինանսական կրթման ազգային ծրագիրը (ՖԿԱԾ) նախատեսում է մի շարք  գործողությունների ծրագրեր՝ օգնելու երկրի բնակչությանը ձեռք բերել գիտելիքներ, հմտություններ, ձևավորել վերաբերմունք և վարքագիծ, որոնք անհրաժեշտ են անձնական ֆինանսներն առավելագույնս արդյունավետ կառավարելու համար: Սույն ծրագիրը տեղեկություն է տրամադրում ՖԿԱԾ առաջին փուլի (2014-2019 թթ.) գործողությունների ծրագրի  իրագործման առաջընթացի վերաբերյալ և, ներառելով նաև 2021-25 թթ. գործողությունների պլանը, նկարագրում է, թե ինչպես է նախատեսվում բարձրացնել բնակչության ֆինանսական ունակությունների մակարդակը հաջորդ փուլում:

Սույն ռազմավարության և 2021-25 թթ. գործողությունների ծրագրի մշակման աշխատանքներն իրականացվել են Ֆինանսական կրթման ազգային ծրագրի մշակման և իրագործման հանձնաժողովի ներքո: ՀՀ կենտրոնական բանկը (ՀՀ ԿԲ) շնորհակալություն է հայտնում հանձնաժողովի անդամներին և բոլոր մյուս շահագրգիռ կողմերին, ովքեր իրենց ավանդն են ունեցել ֆինանսական կրթման ծրագրերի և գործողությունների այս նոր ծրագրի մշակման գործընթացում: Մենք շնորհակալ ենք նաև Միջազգային համագործակցության խնայողական բանկերի հիմնադրամին (SBFIC) և Գերմանիայի կառավարությանը, որոնք աջակցել են այս գործընթացին:

ՀՀ կենտրոնական բանկը մտադիր է շարունակել համագործակցությունը շահագրգիռ կողմերի լայն շրջանակների հետ: Հայաստանի բնակչության ֆինանսական ունակությունների ուժեղացումը համազգային խնդիր է, ուստի ՀՀ ԿԲ-ն կամ որևէ այլ կազմակերպություն չեն կարող միայնակ հասնել Հայաստանում ֆինանսական ունակությունների մակարդակի նշանակալի աճի: Հետևաբար չափազանց կարևոր է, որ բոլոր շահագրգիռ կողմերը համախմբեն իրենց ջանքերը և  աշխատեն համագործակցության ձևաչափում՝ աջակցելով 2021-25 թթ. գործողությունների ծրագրում ընդգրկված ֆինանսական կրթության միջոցառումների իրականացմանը, այդ թվում՝ տրամադրելով անհրաժեշտ ռեսուրսներ:

Ֆինանսական կրթման ազգային ծրագիրը վերջնանպատակին հասնելու միջոց է, այլ ոչ թե ինքնին վերջնանպատակ: Գիտելիքները, հմտությունները և պատասխանատու վերաբերմունքը կարևոր են, սակայն եթե մարդիկ չշարունակեն իրենց անձնական և ընտանեկան ֆինանսներն արդյունավետ կառավարել գործնականում, ձեռքբերումները չնչին կլինեն: Այսինքն՝ ֆինանսական կրթությանն առնչվող միջոցառումները ուղղվելու են վարքագծի խրախուսմանը և խթանմանը: Մենք հասկանում ենք, որ վարքագիծը պայմանավորվում է ոչ միայն կրթությամբ, այլ նաև այլ գործոններով, ինչպիսին են մարդկանց անհատական փորձը, միջավայրը, սոցիալ-տնտեսական վիճակը, հոգեբանական առանձնահատկությունները և այլն։ Այնուամենայնիվ, ռազմավարության հաջողությունը, որքան հնարավոր է, չափվելու է նրանով, թե մարդիկ գործնականում ինչ վարքագիծ են դրսևորում:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

․․․․ 2021 թվականի N ․․․․-Լ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԿՐԹՄԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԾՐԱԳՐԻՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԿՐԹՄԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ 2021-2025 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԼԱՆԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 146-րդ հոդվածի 4-րդ մասը՝

Հավանություն տալ Հայաստանի Հանրապետության ֆինանսական կրթման ազգային ծրագրին և Հայաստանի Հանրապետության ֆինանսական կրթման ազգային ծրագրի 2021-2025 թվականների գործողությունների պլանին՝ համաձայն N1 և N2 հավելվածների:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԿՐԹՄԱՆ ԱԶԳԱՅԻՆ

ԾՐԱԳՐԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԿՐԹՄԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ 2021-2025 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԼԱՆԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
Հայաստանի Հանրապետության ֆինանսական կրթման ազգային ծրագրի և Հայաստանի Հանրապետության ֆինանսական կրթման ազգային ծրագրի 2021-2025 թվականների գործողությունների պլանին հավանություն տալու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է յուրաքանչյուր հինգ տարին մեկ այն վերանայելու անհրաժեշտությամբ: Դա ամրագրված է 2014 թվականի նոյեմբերի 13-ի ՀՀ կառավարության նիստի N47 արձանագրային որոշմամբ հավանության արժանացած Հայաստանի Հանրապետության ֆինանսական կրթման ազգային ռազմավարությամբ:

Ընթացիկ իրավիճակը և խնդիրները
Հիմք ընդունելով 2012 թվականին Համաշխարհային բանկի կողմից իրականացված Հայաստանի բնակչության Ֆինանսական ունակությունների գնահատման հարցման ցածր արդյունքները և հաշվի առնելով բնակչության ֆինանսական  ունակությունների զարգացման կարևորությունը՝ 2012 թվականին Կենտրոնական բանկի կողմից ստեղծվել է ՀՀ-ում ֆինանսական կրթման ազգային ռազմավարության մշակման և իրագործման հանձնաժողովը (այսուհետ՝ Հանձնաժողով): Վերջինիս կողմից մշակվել է ՀՀ ֆինանսական կրթման ազգային ռազմավարությունը և 2014-2019 թվականների գործողությունների ծրագիրը, որը 2014 թվականին հավանության է արժանացել ՀՀ Կառավարության կողմից:

2014-19 թվականների ընթացքում ՀՀ Ֆինանսական կրթման ռազմավարության ներքո տարբեր պետական, մասնավոր և հասարակական կազմակերպությունների համագործակցությամբ իրականացվել են ֆինանսական կրթման մի շարք ծրագրեր դպրոցականների, ուսանողների, գյուղաբնակների,  զինվորականների և լայն հանրության համար։

      2019 թվականին Կենտրոնական բանկի կողմից իրականացվել է «Հայաստանի բնակչության ֆինանսական ունակությունների գնահատում» հետազոտությունը, որի արդյունքների հիման վրա 2020 թվականին Հանձնաժողովի կողմից մշակվել է ֆինանսական կրթման ազգային ծրագիրը և 2021-2025 թվականների գործողությունների նոր պլանը: Այն հաստատվել է Հանձնաժողովի և հավանության արժանացել Կենտրոնական բանկի խորհրդի կողմից:

Հայաստանի Հանրապետության ֆինանսական կրթման ազգային ծրագրով  (2021-2025 թվականների) ամփոփվում է Ֆինանսական կրթման ազգային ծրագրի իրագործման առաջին փուլի (2014-2019 թվականներ) ընթացքում գրանցած առաջընթացը, ինչպես նաև նախագծվում է 2021-25 թվականների տեսլականը և գործողությունների պլանը:  Փաստաթղթում սահմանվում են ֆինանսական կրթության առաքելությունը, նպատակները, նպատակային ցուցանիշները, խնդիրները, ուղղորդող սկզբունքները, թիրախային խմբերը և դրանց ուղղված ծրագրերը, ծրագրերի արդյունավետության գնահատման և ֆինանսավորման մոտեցումները։ 

Ակնկալվող արդյունքը
Նպաստել Հայաստանի Հանրապետությունում բնակվող անձանց բարեկեցության աճին՝ օգնելով նրանց ստանալ գիտելիքներ, հմտություններ, ձևավորել պատասխանատու վերաբերմունք և վարքագիծ։

Ֆինանսական կրթման ազգային ռազմավարությամբ սահմանված նպատակներն են՝

Անձնական և ընտանեկան բյուջեների արդյունավետ կառավարում
Խնայողությունների կատարում և երկարաժամկետ պլանավորում
Վարկերի և պարտքերի արդյունավետ կառավարում
Ֆինանսական ծառայությունների պատասխանատու «գնումներ»-ի իրականացում
Ֆինանսական ծառայություններից օգտվելիս սեփական իրավունքների պաշտպանություն
Ֆինանսական գործիքների անվտանգ օգտագործում (այդ թվում՝ ֆինանսական զեղծարարություններից և խարդախություններից խուսափում)
Հիմնական ֆինանսական հասկացությունների իմացություն և դրանց արդյունավետ կիրառում անձնական ֆինանսները կառավարելիս
 
Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետությունում ֆինանսական կրթման ազգային ծրագրի մշակման և իրագործման հանձնաժողովի կողմից: Հանձնաժողովի կազմը սահմանվում է Ֆինանսական կրթման ազգային ծրագրի 75-րդ կետով:

e-draft.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Օրենսդրություն
• «Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 30-ի թիվ 113-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ• Կառավարւթյն 2018 թվականի հունիսի 27-Ի N 707-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին• 2021Թ. ՄԱՅԻՍԻՆ ԳՐԱՆՑՎԵԼ Է ԱՇԽԱՏԱՏԵՂԵՐԻ ԱՄԵՆԱԲԱՐՁՐ ՑՈՒՑԱՆԻՇԸ• «Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 30-ի N2215-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ• ՊԵԿ-ՈՒՄ ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ՀԱՆԴԻՊՈՒՄ ԱՐԺՈՒՅԹԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԵՏ• Արարատի, Լոռու և Գեղարքունիքի մարզերում տնային պայմաններում խնամքի ծառայություններ՝ տարեց և հաշմանդամություն ունեցող անձանց• «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին• Ի՞նչպես դառնալ խնամատար ընտանիք․ ովքե՞ր և ինչպե՞ս կարող են դիմել• «Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հունվարի 30-ի N 71-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին»

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

In Tour Expo 2018СТРОИТЕЛЬСТВО И ИНТЕРЬЕР 2018
Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն