• Armenianeconomy.com

Կարտոֆիլ, ցորեն, գարի, վարսակ ցանողների համար գյուղապահովագրության ժամկետները երկարաձգվել են

06 մայիսի 2021 | Գյուղատնտեսություն | Цитата

Կարտոֆիլ, ցորեն, գարի, վարսակ ցանողների համար գյուղատնտեսական ապահովագրության ժամկետները երկարաձգվել են։ Անբարենպաստ եղանակի պատճառով հատկապես հյուսիսային մարզերում գյուղացիները չեն հասցնում ցանքս կատարել, ինչի համար էլ ապահովագրության ժամկետների երկարաձգման խնդրանքով դիմել են մարզպետարաններ։ Էկոնոմիկայի նախարարությունը գյուղացիների առաջարկը չի մերժել։

Իռա Փանոսյան (ՀՀ էկոնոմիկայի նախարարության ծրագրերի մշակման վարչության պետ) - Ցորեն, գարի և վարսակ մշակաբույսերի ապահովագրության վերջնաժամկետը կարկուտ և հրդեհ ռիսկից մայիսի 1-ի փոխարեն երկարաձգվել է մինչև մայիսի 20-ը։ Իսկ կարտոֆիլի պայմանագրերի կնքման ժամկետը երկարաձգվել է մինչև մայիսի 15-ը։

Արդեն երկրորդ տարին որոշ մշակաբույսեր փորձնական ապահովագրում են՝ պետական աջակցության 50-60 տոկոս սուբսիդավորման տարբերակով։ Փորձնական ապահովագրությունը կշարունակվի մինչև 2023 թվականը, այնուհետև արդյունքներն ամփոփելուց հետո կանցնեն հիմնական ապահովագրությանը։ Առաջին տարում կնքվել էր 1546 պայմանագիր՝ 2500 հեկտարի համար։ Այս տարվա մարտի տվյալով արդեն կնքվել է 2500 պայմանագիր, ապահովագրվել է 4000 հեկտար։

Իռա Փանոսյան - Երբ որ գյուղացին տեսնում է, որ նորմալ վնասի գնահատում է տեղի ունենում, արդեն իսկ վստահաբար իր հարևանին էլ է խորհուրդ տալիս, որ գնա ու դիմի։

Փորձնական ապահովագրման ընթացքում գործընթացը սկսեցին երկու մշակաբույսով, հիմա արդեն ապահովագրում է 11-ը։ Փորձնական ծրագրի տարիների արդյունքի վերլուծությունից հետո չի բացառվում, որ գյուղացու ծախսի փոխհատուցման մեխանիզմից անցում կատարվի բերքի ապահովագրության։

mineconomy.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Գյուղատնտեսություն
• Հայտարարություն․ «Ագրոտեխնիկա» ծրագրի մրցույթ՝ ՀՀ Գեղարքունիքի և Վայոց ձորի մարզերի բնակավայրերում գյուղատնտեսական տեխնիկայի վերանորոգման համար• Պտուղ-բանջարեղենի, խաղողի մթերման ծավալն աճել է. Փաշինյանը ներկայացրեց գյուղոլորտի աշխատանքները• Մեկնարկել են խոշոր եղջերավոր կենդանիների՝ հանգուցավոր մաշկաբորբի դեմ պատվաստումները• Վահան Քերոբյանն Արմավիրի մարզում այցելել է «Արմավիր ֆրութ» ՍՊԸ չրագործական ընկերություն և պիստակի այգի• Տեղի է ունեցել Հայաստանում գյուղական տարածքների տնտեսական զարգացման հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստը• Էկոնոմիկայի նախարարությունը սոցիալական գործընկերության հուշագիր է ստորագրել Ագրոարդյունաբերական համակարգի աշխատողների արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միության հետ• Փոխնախարար. Գյուղմթերքի տեղական արտադրողին պաշտպանելու համար առկա են բոլոր համապատասխան գործիքները• Հրազդանում բացվել է անասնաբուժական և գյուղատնտեսական սպասարկման կենտրոն• Վահան Քերոբյանն այցելել է Արմավիրի մարզում գտնվող մեգագյուղատնտեսական համալիր

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

In Tour Expo 2018СТРОИТЕЛЬСТВО И ИНТЕРЬЕР 2018
Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն