• Armenianeconomy.com

«Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» և «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթ

Օրենքների նախագծերի փաթեթի համաձայն նախատեսվում է զինծառայողների զինվորական կոչումների համար սահմանել հավելավճարներ, որոնց չափերը նախատեսվելու են ՀՀ կառավարության որոշմամբ, ինչպես նաև հանվում են այլևս առանձին գոյություն չունեցող մի շարք զինվորական պաշտոններ:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՈԴՎԱԾ 1. «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության 2013 թվականի դեկտեմբերի 12-ի ՀՕ-157-Ն օրենքի (այսուհետ՝ օրենք) 7-րդ հոդվածի 2-րդ մասում «նկատմամբ» բառից հետո լրացնել «կամ բացարձակ դրամական մեծությամբ» բառերը:

ՀՈԴՎԱԾ 2. Օրենքի 16-րդ հոդվածի 4-րդ մասում «հավելավճար չի տրվում» բառերը փոխարինել «հավելավճարի չափերը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը» բառերով:

ՀՈԴՎԱԾ 3. Օրենքի 1-ին հավելվածի աղյուսակում ուժը կորցրած ճանաչել «Գլխավոր ռազմական տեսուչ», «Գլխավոր ռազմական տեսուչի առաջին տեղակալ» և «Գլխավոր ռազմական տեսուչի տեղակալ» տողերը:

ՀՈԴՎԱԾ 4. ԵԶՐԱՓԱԿԻՉ ՄԱՍ

Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Սույն օրենքի 2-րդ հոդվածով սահմանված կարգավորումն ընդունվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` 90 օրացուցային օրվա ընթացքում:

Նախագիծ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ՕՐԵՆՔԸ

«ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՈԴՎԱԾ 1. «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին¦ Հայաստանի Հանրապետության 2017 թվականի նոյեմբերի 15-ի ՀՕ-195-Ն օրենքի 61-րդ հոդվածում՝

1) 4-րդ մասի առաջին նախադասությունում «տրվող» բառից հետո լրացնել «հավելավճարներից,» բառը.

2) 18-րդ մասը լրացնել նոր նախադասություններով՝ հետևյալ բովանդակությամբ.

«Զինծառայողներին տրվող հավելավճարը դրամական ապահովության բաղկացուցիչ մաս է, որը սահմանվում է բացարձակ դրամական մեծությամբ և տրվում է զինվորական (այլ հատուկ) կոչումների համար: Զինվորական (այլ հատուկ) կոչումների համար հավելավճարի չափերը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»:

ՀՈԴՎԱԾ 2. ԵԶՐԱՓԱԿԻՉ ՄԱՍ

Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Սույն օրենքի 1-ին հոդվածի 2-րդ կետով սահմանված կարգավորումն ընդունվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` 90 օրացուցային օրվա ընթացքում:

ՏԵՂԵԿԱՆՔ-ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

««Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաuտանի Հանրապետության օրենքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունման

Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
Օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է զինվորական կոչումների համար հավելավճար սահմանելու, ինչպես նաև զինվորական մի շարք պաշտոնների վարձատրության հետ կապված հարաբերությունները հստակեցնելու հանգամանքով:

Ընթացիկ իրավիճակը և խնդիրները
Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին¦ ՀՀ օրենքի (այսուհետ՝ օրենք) 16-րդ հոդվածի 4-րդ մասում սահմանված է, որ զինվորական կոչումների համար հավելավճար չի տրվում, ինչն ազդում է զինծառայության գրավչության, ինչպես նաև արդարացի դժգոհություններ է առաջացրել զինծառայողների շրջանում, քանի որ օրենքով հավելավճարի իրավունք է սահմանված պետական ծառայության մի շարք այլ տեսակներում ծառայություն անցնող անձանց համար: Միաժամանակ, հաշվի առնելով զինվորական ծառայության առանձնահատկությունները, նպատակահարմար է, որպեսզի զինվորական կոչումները հաշվարկվեն բացարձակ դրամական մեծությամբ՝ հաշվի առնելով գործընթացի ծավալները: Բացի այդ, անհրաժեշտություն է առաջացել օրենքի 1-ին հավելվածից հանել այլևս առանձին գոյություն չունեցող մի շարք զինվորական պաշտոններ, որոնք ներառված ՀՀ պաշտպանության նախարարության կառուցվածքում և նրանց վարձատրությունն իրականացվելու է օրենքի 3-րդ հավելվածի համաձայն՝ ըստ համապատասխան խմբերի, ինչպես նաև կատարվող փոփոխությունը չի հանգեցնում ՀՀ պաշտպանության նախարարությունում համապատասխան պաշտոններ զբաղեցնող անձանց (ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության պետ, նրա տեղակալ և գլխավոր տեսուչ) համար սահմանված և հաշվարկվող վարձատրության նվազեցման:
Կարգավորման նպատակը և բնույթը
Օրենքի նախագծի համաձայն նախատեսվում է զինծառայողների զինվորական կոչումների համար սահմանել հավելավճարներ, որոնց չափերը նախատեսվելու են ՀՀ կառավարության որոշմամբ, ինչպես նաև հանվում են այլևս առանձին գոյություն չունեցող մի շարք զինվորական պաշտոններ:

Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում ու ծախսերում սպասվելիք փոփոխությունները
  Օրենքի նախագծի ընդունման հիման վրա անհրաժեշտ է լինելու ՀՀ կառավարության որոշմամբ սահմանել ըստ զինվորական կոչումների հավելավճարների չափեր, որոնց նախնական չափերի և հաշվարկների արդյունքում հանրագումարային տեսքով կհանգեցնի ամսական լրացուցիչ 781,389.42 հազ. դրամի, իսկ տարեկան կտրվածքով՝ 9,376,673.04 հազ. դրամի չափով ծախսերի, որոնք պետք է իրականացվեն ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին:

ՏԵՂԵԿԱՆՔ-ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման

Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
Օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է ՀՀ զինված ուժերում գործող զինվորական կոչումների համար հավելավճար սահմանելու հանգամանքով:

Ընթացիկ իրավիճակը և խնդիրները
«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքով (այսուհետ՝ օրենք) սահմանված չէ զինվորական կոչումների համար հավելավճար, ինչն ազդում է զինծառայության գրավչության, ինչպես նաև արդարացի դժգոհություններ է առաջացրել զինծառայողների շրջանում, քանի որ «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքով հավելավճարի իրավունք է սահմանված պետական ծառայության մի շարք այլ տեսակներում ծառայություն անցնող անձանց համար: Զինծառայողներին զինվորական կոչման համար հավելավճար չհաշվարկելու դրույթ է սահմանված նաև «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենք 16-րդ հոդվածում, որի շրջանակներում գործընթացի կարգավորումը նախատեսվում է իրականացնել օրենքների նախագծերի փաթեթի ներկայացման միջոցով:

Կարգավորման նպատակը և բնույթը
Օրենքի նախագծի համաձայն նախատեսվում է զինծառայողների զինվորական կոչումների համար սահմանել հավելավճարներ, որոնց չափերը նախատեսվելու են ՀՀ կառավարության որոշմամբ:

Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում ու ծախսերում սպասվելիք փոփոխությունները
  Օրենքի նախագծի ընդունման հիման վրա անհրաժեշտ է լինելու ՀՀ կառավարության որոշմամբ սահմանել ըստ զինվորական կոչումների հավելավճարների չափեր, որոնց նախնական չափերի և հաշվարկների արդյունքում հանրագումարային տեսքով կհանգեցնի ամսական լրացուցիչ 781,389.42 հազ. դրամի, իսկ տարեկան կտրվածքով՝ 9,376,673.04 հազ. դրամի չափով ծախսերի, որոնք պետք է իրականացվեն ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին:

e-draft.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Օրենսդրություն
• Քննարկվել են բիզնեսի համար կառուցապատման հեշտացման աշխատանքները• ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011Թ. ՄԱՐՏԻ 24-Ի ԹԻՎ 305-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ• Արձակուրդ՝ մինչև աշխատանքի 6 ամիսը լրանալը, տուժանք՝ աշխատողին արձակուրդ չտրամադրելու դեպքում․ ի՞նչ է առաջարկվում նոր փոփոխություններով• ՀՀ-ն ՑԵՄԵՆՏԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄ ԿԻՐԱՌԵԼՈՒ, ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ ԵՎ ԳԼԽԱՎՈՐ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՁԵՎԸ ՍԱՀԱՄՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ• Ի՞նչ անել, եթե քաղաքացին համաձայն չէ բժշկասոցիալական փորձաքննության որոշման հետ• Ո՞ւմ և ի՞նչ չափով է վճարվում մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստը• «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին»• «Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 19-ի N 1845-ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ• «Խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» և «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծեր

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

In Tour Expo 2018СТРОИТЕЛЬСТВО И ИНТЕРЬЕР 2018
Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն