• Armenianeconomy.com

ՀԻՆԳ ՀԱՐՅՈՒՐ ՄԼՆ ԴՐԱՄ՝ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՈՒ ՀՐԱՏԱՊ ԽՆԴԻՐՆԵՐԻ ԼՈՒԾՄԱՆ ՀԱՄԱՐ

30 ապրիլի 2021 | Լուրեր մարզերից | Цитата

 ՀՀ կառավարության նիստում այսօր ընդունված որոշմամբ 500 մլն դրամ է հատկացվել Սյունիքի մարզպետարանին՝ միջգերատեսչական աշխատանքային խմբի կողմից Սյունիքի մարզում բացահայտված խնդիրների օպերատիվ արձագանքման, ինչպես նաեւ ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ սահմանամերձ համայնքների բնակավայրերին սոցիալական աջակցության տրամադրման նպատակով:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ 2021թ․ սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմական գործողությունների հետեւանքով Սյունիքի մարզի մի շարք համայնքներ դարձել են սահմանամերձ։ Մարզի համայնքներում առկա են մի շարք սոցիալական եւ հրատապ խնդիրներ, որոնք ունեն առաջնահերթ լուծման կարիք։ Ըստ այդմ՝ «Սյունիքի մարզի զարգացման եւ ներդրման հիմնադրամին» կհատկացվի 500 մլն դրամ գումար՝ մարզային եւ համայնքային ենթակայության ենթակառուցվածքներում, ինչպես նաեւ բնակչության համար սոցիալական եւ կենսական նշանակություն ունեցող կարեւորագույն եւ հրատապ ծրագրեր իրականացնելու համար:
Սյունիքի մարզում բացահայտված խնդիրների օպերատիվ արձագանքման նպատակով հատկացված միջոցների օգտագործումը կիրականացվի 2021թ․ հունվարին ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խմբի դրական եզրակացության առկայության պարագայում:

syunik.mtad.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Լուրեր մարզերից
• Հանրային քննարկում՝ Սևանի ջրավազանային կառավարման պլանի նախագծի վերաբերյալ• Մարզպետն ընդունել է ՄԱԿ-ի պարենի համաշխարհային ծրագրի գործընկերներին• Վանաձոր և Լեռնապատ համայնքներում կիրականացվի 3 միլիոն 523 հազար եվրոյի ներդրում• Կառավարությունը գումար է հատկացրել Շիրակի մարզի Բերդաշեն բնակավայրի դպրոցի շինաշխատանքների շարունակության և Արթիկ քաղաքում մանկապարտեզի կառուցման համար• Ռուսաց լեզվի անվճար դասընթացներ Ալավերդիում և Սպիտակում• Շարունակվում են Գառնի-Լանջազատ ճանապարհահատվածի հիմնանորոգման աշխատանքները:• Գառնիի տաճար և Գեղարդ վանական համալիր տանող ավտոմոբիլային ճանապարհի սողանքային գոտով հատվածը կվերականգնվի• Սևան քաղաքում արդեն գործում է հաշմանդամություն ունեցող երեխաների վերականգնողական կենտրոն• Համապետական ծառատունկին մասնակցեց նաև Լոռու մարզպետարանը

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

In Tour Expo 2018СТРОИТЕЛЬСТВО И ИНТЕРЬЕР 2018
Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն